l

lifestyle

Պետք է դիտել! ԲՐԱՎՈ ՎԻՐՏՈՒՈԶ ֆիլմի շնորհանդեսը ԿԻՆՈՊԱՐԿՈՒՄ

Սիրուշոն, Հրաչյա Հարությունյանը, Նառան, Գայանե Ասլամազյանը, Արսեն Գրիգորյանը, Սյուզան Մարգարյանը, Դիանա Մալենկոն, Մկրտիչ Արզումանյանը, Արփինե Գաբրիելյանը, Հակոբ Հակոբյանը, Նազենի Հովհաննիսյանը....արդեն հասկանում եք չէ, որ պետք է այս ֆիլմը դիտել? Լևոն Մինասյանի ԲՐԱՎՈ ՎԻՐՏՈՒՈԶ ֆիլմն արդեն թրեյլերից գրավում է իր թարմությամբ և նոր խոսքով: Ֆիլմի և պրեմիերայի մասին կարդացեք մեր հատուկ փոստը...

  • Kamo Tovmasyan

 Նախ ֆիտեք թրեյլերը: Ֆիլմն արտադրվել է հայ և ֆրանսիացի մասնագետների ջանքերով։ Ֆիլմի ռեժիսորն է Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից Լևոն Մինասյանը, բեմադրող օպերատորն է ԱՄՆ-ում բնակվող Մկրտիչ Մալխասյանը, իսկ կոմպոզիտորն է աշխարհահռչակ հայ դաշնակահար Տիգրան Համասյանը։

Ֆիլմն արդեն էկրաններին է, երեկ տեղի ունեցավ ֆիլմի փակ շնորհանդեսը, որին ներկա էին շոու-բիզնեսի ամենավառ դեմքերը: Ֆիլմի գլխավոր աստղերն են նոր սերնդի ամենախարիզմատիկ դերասաններից մեկը՝ Սամվել Թադևոսյանը և շատ ինքնատիպ, տարբերվող ոճով դերասանուհի Մարիա Ախմետզյանովան:

 

«Սա իմ առաջին համագործակցությունն է ֆրանսահայ ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանի հետ։ Նա և ես այս ֆիլմի պրոդյուսերներն ենք։ Ֆիլմը HK productions և Agat Films ընկերությունների համատեղ արտադրանքն է։ Այս երկու ընկերություններին միացել են բելգիական և ֆրանսիական այլ ընկերություններ։ Առավել ուրախալի է, որ հայկական կողմից HK productions-ի հիմնական գործընկերն է UCOM! ընկերությունը, որի մասնկացությամբ և աջակցությամբ հնարավոր դարձավ իրականացնել ֆիլմի նկարահանումները։ HK productions-ի և Panarmenian Media Group-ի համագործակցությունը ևս շատ կարևոր է ու ոգևորող։ Շնորհակալություն բոլոր այն ընկերություններին, որոնք հովանավորել, հավատացել և աշխատել են մեզ հետ։ Վստահ եմ, այսօր դուք կտեսնեք նոր որակի, նոր մտածողության հայկական ֆիլմ»,- ասաց ֆիլմի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։

back-top