l

lifestyle

Ինչպիսին էր Վիեննան Ամանորին. Նոր վայրեր, որտեղ պետք է այցելել

Մի փոքր սառը, բայց շքեղ Վիեննա արժե մեկնել տարվա բոլոր եղանակներին, սակայն հատկապես Ամանորյա տոներին հանգիստն այստեղ անմոռանալի է...Ավստրիական Ավիաուղիների հետ հենց նոր վերադառնալով Վիեննայից ներկայացնում եմ Ձեզ այն ամենն ինչ պետք կգա Ձեզ Ավստրիայի մայրաքաղաք մեկնելիս...  

  • Kamo Tovmasyan

Ավստրիական Ավիաուղիների հետ Ամանորյա ՓԱՐԻԶԸ բացահայտեք շուտով՝ վիդեոտարբերակով...

Ցանկացած թռիչք Ավստրիական Ավիաուղիներով հիանալի շանս է կրկին անգամ հայտնվելու հիասքանչ Վիեննայում: Ճիշտ է գլխավոր հրապարակի տոնածառն այնքան էլ տոնական չէր, բայց Ամանորյա Վիեննան մեղմ ասած շքեղ էր և այս պոստում Ես կփորձեմ Ձեզ ներկայացնել մի քանի վայրեր, հասցեներ, որոնք միգուցե Ձեզ պետք կգան Վիեննա մեկնելիս...

3 ժամ թիչք Երևանից և առավոտյան 07.00-ին Դու Վիեննայում ես...

Եթե Դու ունես Կարենի պես լավ ընկեր, ով կարող է Քեզ դիմավորել օդանավակայանում, ուրեմն Դու կզարմանաս տեսնելով հայկական պետհամարանիշներ, եթե չունես, հիշիր որ կարող ես կենտրոնում հայտնվել ՔԵԹ կոչվող գնացքով 16 րոպեյում, կամ տաքսիով՝ 10 րոպեյում, 12 և հետևաբաև 36 եվրո վճարելով:

Առաջին անգամ էի որոշել մնալ այս հյուրանոցում, կոչվում է այն STANYS,այսպես ասած բնակարան-հյուրանոց, անվճար wi-fi, դե նախաճաշին ոչ ոք չէր զարթնում, երեք օրերի համար վճարել եմ 217 եվրո: Սենյակը հենց այսպիսին է, ինչպիսին տեսնում եք՝ մեծ, մաքուր, ճաշակով....Հյուրանոցը գտնվում է մետրոյի անմիջապես դիմաց, ուստի եթե Դու ծանոթ ես Վիեննայի մետրոպոլիտենին, հիանալի տարբերակ է այն, եթե ոչ, ապա կենտրոնում հայնվում ես 15 րոպե քայլելով.....Խորհուրդ եմ տալիս, լավն էր...

Mariahilfer Strasse 161
 

Սա պատշգամբն է, երբ Ես բուք էի անում, մտածում էի, թե Ձմռանն այն Ինձ հարկավոր չի լինի, բայց բարեբախտաբար եղանակն Իմ օգտնի էր, ուստի առավոտյան սուրճը և ծխախոտը պատշգամբում անբացատրելի հաճույք էր...

Սա էլ տեսարան պատուհանից....

Իհարկե Վիեննան Ամանորին հայնի է Իր Christmas մարկետներով, ամենուր, իրոք գեղեցիկ դեկորացիաներով, ժպտերես մարդկանցով, տաք գինիներով և նրբերշիկներով....

Ի զարմաս Ինձ հենց Christmas-ին Վիեննան մեռած էր, երեք օր բոլոր խանութները փակ էին, կարելի է ասել, բացի զբոսանքը, այլ զբաղմունք չկար, հաշվի առնենք, որ Կիրակի օրերին Վիեննայում այսպես թե այնպես չեն աշխատում ոչ ոք, արդյունքում ստացվում է, որ ունենում ես շատ ազատ ժամանակ, մի խոսքով մի քիչ իհարկե կար հիասթափություն, քանի որ Ես կարծում էի Christmas-ին քաղաքում եռուզեռ է լինելու...

Ցավոք Եվրոպայի ամենամեծ սահադաշտը սկսելու էր գործել միայն Հունվարին, կարծեմ 6000 ք/մ է քաղաքապետարանի դիմաց կառուցվող սահադաշտը, որն այս անգամ մենք չհասցրեցինք վայելել...

Ամանորյա ցուցափեղկերից ամենատպավորիչն իհարկե Swarovski սրահի դիզայն էր, այն փոփոխվում է գրեթե յուրաքանչյուր եռամսյակ, և հենց հիմա այսպիսին է սրահը....

Վիեննան իդեալական է շոփինգի համար, այստեղ կգտնես բոլոր գնային տարբերակի առաջարկ, նորաձև, տարբերվող, խնդիրը պարզապես այն է, որ առջևում դեռ կան այլ քաղաքներ ու հենց առային օրը չես ցանկանում բեռնել քեզ իրերով....

ՊՌԱՏԵՐ. Այստեղ էին ատրակցիոնները, Մադամ Թյուսոյի թանգարանը, այն գտնվում է հենց համանուն մետրոյին կից և հենց այստեղ են բոլորը հավաքվում Ամանորի գիշերը...

Եթե չեք եղել, անհրաժեշտ է այցելել Մադամ Թյուսոյի թանգարան: Եթե եղել եք, կարող եք բաց թողնել...

Չդիմացա և անգլերեն լեզվով դիտեցի Ելք. Աստվածներ և Թագավորներ ֆիլմը...չգիտեմ ինչու են բողոքում, Ինձ ֆիլմը շատ դուր եկավ...

Մոլորվելով փողոցներում, հանկարծակի հայտնվեցի այս շենքի դիմաց...Զարմանալի է, որ մինչ օրս չէի եղել այստեղ: Եթե ճիշտ եմ հիշում 11 թե 13 հարկանի Ակվազու՝ ձկներ, շնաձկներ, տարբեր ծովային կենդանիներ....շատ հետաքրքիր էր, մի քիչ տոմսը թանկ էր նման հաճույքի համար, բայց ժամանակ կարելի է սպանել....

Haus Des Meeres. Fritz-Grünbaum-Platz 1

www.haus-des-meeres.at

Վիեննայում շատ դժվար է գտնել ռուֆթոփ սրճարան, որտեղից բացվում է ահա այսպիսի տեսարան, քանի որ քաղաքում երկնաքերեր չկան...իսկ այ Haus Des Meeres-ի տանիքին պարզվեց կա սրճարան, հետևաբար, այն ինչ ցանկանում է, հիանալի վյու դեպի Վիեննա....

Զարմանալի է, որ մինչ օրս Վիեննայում չկար Hard Rock Cafe: Երկու ամիս առաջ է այն բացվել, հենց կենտրնում, հիանալի դիզայն, արդեն ծանոթ մենյու, շատ բարի ստաֆ, միանշանակ խորհուրդ եմ տալիս Ձեզ այցելել այստեղ....Rotenturmstrasse 25, Facebook/Hard Rock Vienna

Վիեննայում հենց նույն Burgring փողոցում գործում են Albertina Passage և PASSAGE ակումբները: Պետք է ուշադիր լինել և չխառնել: 

Albertina Passage-ը ջազ ակումբ է, լայվ մյուզիք, գեղեցիկ դիզայն, սա հիանալի տարբերակ է մի քիչ հասուն սերնդի, ընտանեկան երեկոյի համար: 

www.albertinapassage.at

PASSAGE ակումբը դիսկո ակումբ է,  ամեն օր այստեղ տարբեր թեմատիկ փարթիներ են, մուտքի մոտ գրեթե խնդիր չի լինում, տոմսի արժեքն է 12 եվրո, խմիչքները՝ 10-15 եվրո: Փարթին սկսվում է կեսգիշերին...Burgring 1

 Եվս մեկ ակումբ, որն այս պահին ամենամեծն է Վիեննայում՝ Praterdom. Խորհուրդ եմ տալիս տոմսը գնել օնլայն, քանի որ տեղում նախ երկար հերթ է, բացի այդ կարող է խնդիր ծագել ֆեյսի հետ: Փարթին սկսվում է կեսգիշերին, կարող ես մնալ մինչ 06.00, պետք է հաշվի առնել, որ Praterdom-ը կենտրոնից մի քիչ հեռու է, և հյուրանոց կարող ես վերադառնալ միայն տաքսիով, այնպես որ գրպանում պահեք մոտ 40-50 եվրո....

Riesenradplatz 7
 

Եվ վերջապես Վիեննայում ապրում են հիանալի հայեր, և հենց նրանց հետ Ամանորյա տոները դիմավորելն իսկական հաճույք է.....

 

back-top