l

lifestyle

VELVET WINERY-ի և PLATFORM ֆեշն հարթակի բացումը Սարյան 1 հասցեում

Իրականում PLATFORM ֆեշն հարթակը գործում է արդեն մեկ տարի: Հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող սրահը վերաբացվում է Սարյան 1 հասցեում և նախագծի հեղինակ Դիանա Չալտիկյանը նոր սրահի հետ մեկտեղ, նույն հասցեում ներկայացնում է նաև VELVET WINERY-ին: Բացման շնորհանդեսի ընթացքը դիտեք ԿամոԲլոգում:

Անմիջապես Թումանյան/Սարյան խաչմերուկի հատման վայրում բացվել է VELVET WINERY-ին, որը գործում է մինչ կեսգիշեր: Երեք փակ սրահներ (շատ հաճելի առանձնասրահ ներսում), բացօթյա հատված, որտեղ կարող եք անցկացնել ձեր ժամանցը, լսել լավ երաժշտություն, ճաշակել եվրոպական խոհանոցի ուտեստներ, իհարկե պատվիրել հարուստ գինու մենյուից ձեր նախընտրած գինին:

Նշեմ, որ ՄԻԱՅն այստեղ ներկայացված է Կիմ Քարդաշյանի սիրված հուկան՝ ARCH HOOKAS-ը: Գունազարդ նարգիլեի տարբեր համեր կարող եք ծխել ինչպես բաց, այնպես էլ փակ սրահներում: Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, գինու հյուրասիրություն Armenia Wine, Voskevaz ընկերություններից, լավ երաժշտություն Candy Floss-ից: Կարող եք միանալ VELVET WINERY-ի ֆեյսբուքյան էջին և հիշել հասցեն՝ Սարյան 1:

Facebook/VELVET

Այժմ նույն հասցեում գործող PLATFORM ֆեշն հարթակի մասին: Դիանա Չալտիկյանը DIANI հագուստի և աքսեսուարների բրենդի հիմնադիրն է: Նախորդ տարի ամռանը նա ներկայացրեց PLATFORM խանութ-սրահը,որն այժմ արդեն տեղափոխվել է նոր հասցե. Սարյան 1: PLATFORM սրահը գործում է ամեն օր, մինչ 20.00-ն: Ներկայացված են կանանց համար հագուստ և աքսեսուարներ, ինչպես Դիանայի, այնպես էլ այլ հայ դիզայներների կողմից: Սրահի տեսականուց մի քանի լուքեր կարող եք գնահատել մեր ֆոտոշարքում, ինչպես նաև արող եք միանալ սրահի ֆեյսբուքյան էջին՝ ավելի մանրամասնորեն ծանոթանալու համար տեսականուն և առաջարկներին:  

Facebook/Platform_Yerevan

 

back-top