l

lifestyle

Պետք է խաղալ! VIVARO-ի ԱՍՏՂԱՅԻՆ ՉԻՆԳԱՉՈՒՆԳ նախագծի շնորհանդեսը KAMI ակումբում

Մեր մանկության տարիների ամենատարածված խաղերից մեկը՝ ՉԻՆԳԱՉՈՒՆԳԸ, որը երևի թե Հալամուլայից և Պախկվոցիից հետո ամենասիրվածն էր, դարձել է BETConstruct ընկերության նոր նախագծի թեման: Այսուհետ այցելելով VIVARO.am դուք կարող եք ընտրել 16 աստղային կերպարներից 2-ի և առցանց խաղալ ՉԻՆԳԱՉՈՒՆԳ: Խաղի մեկնարկ/շնորհանդեսը ԿԱՄԻ ակումբում էր, հատուկ հյուրերի թվում էին Հովհաննես Ազոյանը, Արամ Չախոյանը, DJ Serjo-ն, Արսեն Գրիգորյանը...և խաղի մյուս մասնակից-հերոսները:

  • Kamo Tovmasyan

ԱՍՏՂԱՅԻՆ ՉԻՆԳԱՉՈՒՆԳ երեկոն հնարավորություն տվեց առցանց խաղացողներին հետևել 16 աստղային հյուրերի լայվ չինգաչունգներին և խաղալ նրանց հետ: Իր տեսակով աննախադեպ այս առցանց նախագիծը, վստահ եմ կդառնա տարվա ամենանոր ու տարածված խաղերից մեկը՝ շնորհիվ իր պարզ կառուցվածքի, բոլորիս հոգեհարազատ թեմայի և իհարկե աստղային կերպարների:

ՉԻՆԳԱՉՈՒՆԳ. պարզ, բայց շատ ոճային նախագիծ, որն արդեն կհետաքրքրի ոչ միայն մշտապես խաղադրույքներ կատարող, սպորտային խաղերին հետևող անձանց, այլև պարզապես ժամանցը հետաքրքիր կերպ պլանավորող ընկերների, ովքեր մանկության սիրված խաղը միասին որոշել են խաղալ ինովացիոն տարբերակով: Ես ինքս՝ գլուխ չհանելով բոլոր տեսակի խաղադրույքներից կամ խաղերից, քննարկում եմ ընկերներիս հետ, որպես ժամանցի անցկացման տարբերակ VIVARO ժամանցի կենտրոններից մեկում ՉԻՆԳԱՉՈՒՆԳ խաղալու տարբերակը:

Ահա հերոսները, նրանք 16-ն են: Եգոր Գլումովից մինչ Սոնե Սիլվերը, Արամ Չախոյանից մինչ Անժելա Սարգսյանը կարող են լինել ձեր, այսպես ասած խաղաքարտերը: Խաղը դեռևս 2 անձի համար է նախատեսված, սակայն հետագայում հնարավոր է 3 և ավել մասնակիցներով խաղի տարբերակը:

Ուզում եմ նշել հիանալի կազմակերպված միջոցառման մասին, թե վայրի ընտրության, թե ինտերիերի հետաքրքիր ձևավորման, հյուրերի դասակարգման առումով...4 ժամ տևած միջոցառումը պարզապես րոպեներ թվացին, այնքան հաճելի մթնոլորտ էր:

ԱՍՏՂԱՅԻՆ ՉԻՆԳԱՉՈՒՆԳ նախագծում առաջին անգամ, արդեն բեմում ՉԻՆԳԱՉՈՒՆԳ խաղում էին հենց 16 մասնակից աստղերը: Ահա այս ՉԻՆԳԱՉՈՒՆԳ գավաթը պետք է շահեր մասնակիցներից մեկը, ինչպես հասկանում եք հետագայում գավաթներն արդեն առցանց խաղի մասնակիցներն են շահելու:

Ողջ ընթացքին հնարավոր էր հետևել առցանց, ահա այստեղ կարող եք դիտել շնորհանդեսն ամբողջությամբ:

back-top