l

lifestyle

Երբ Սերը Փոխադարձ է! Ինչ Նվեր է Ընտրել Վահե Խանամիրյանն Իր Կնոջ Համար Սիրո Տոնին

Չգիտեմ արդեն որոշել եք ինչ եք նվիրելու Ձեր սիրելիին թե ոչ, բայց հաղորդավար Վահե Խանամիրյանն իր կնոջը՝ Լիլիթին , ով նաև Վահեի գործընկերուհին է, արդեն անակնկալ է մատուցել Սիրո Տոնին ընդառաջ: Մենք որոշեցինք հետևել Վահեին, ինչպես նաև հուշել Ձեզ, թե իրականում կանայք ինչ կցանկանային նվեր ստանալ Սիրո Տոնին:

  • Norayr Avagyan
  • Kamo Tovmasyan

Վահե Խանամիրյանը և Լիլիթ Մուրադյանը Հանրային հեռուստաընկերության եթերում վարում են "Եթե բոլորը..." նախագիծը: Հեռուստանախագիծը նպատակ ունի փոխելու հասարակության վերաբերմունքն այն ընտանիքների և երեխաների նկատմամբ, որոնք ապրում են մեր կողքին, բայց մեր իրականությունից դուրս: Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է մի երեխայի ճակատագիր: Երեխա, ով ունի բոլորիս օգնության կարիքը, ում կյանքը կարող է փրկվել: Նրանց համատեղ հեռուստածրագիրն օնլայն կարող եք դիտել ահա այստեղ:

Ինչու մենք որոշեցինք հետևել հենց Վահեին? Երեք տարի առաջ նրա սիրո խոստովանությունը ուղիղ եթերում վերջին տարիների ամենավիրուսային վիդեոն էր հայկական համացանցում: Եթե բաց եք թողել՝ դիտեք այստեղ: Սիրո տոնը Վահեի համար ողջ տարվա ընթացքում է, սակայն Ս.Սարգսի տոնից մինչ Ս.Վալենտինի տոնը Վահեն հաճախ է տոնն այդ նշում անակնկալներով, ու Լիլիթի համար հերթական նվերն ընտրելիս մենք որոշեցինք հետևել Վահեին և տալ մի քանի հարց:

Ինչպես ես ընտրում Վալենտինի նվեր սիրելիիդ համար?     
    -Կնոջս՝ Լիլիթի համար առհասարակ  նվեր ընտրելը շատ կարևոր գործ է ինձ համար, քանի որ ես նախընտրում եմ  նվիրողի դերում լինել ու վայելում եմ զարմանքի, հրճվանքի, ուրախության ու իհարկե երախտագիտության ամեն վայրկյանը։ Նվերը պարտադիր պետք է անակնկալ լինի, բայց շատ լավ ընտրված, իսկ դրա համար պետք է շատ լավ ճանաչես մարդուն, իմանաս նրա նախասիրությունները, երբեմն ցանկությունները ու կարիքները։ Ամենից շատ ուրախություն է պատճառում ցանկալի  ու մնայուն նվերը։

    Կան արդյոք նվերներ, ինչպիսիք են օրինակ ծաղիկները կամ շոկոլադը, որոնք միշտ նվիրում եք?
    -Ծաղիկները մեր ընտանիքում նվեր չեն համարվում, դա տրամադրությունը բարձրացնելու և թարմություն փոխանցելու յուրահատուկ միջոց է։ Ես հաճախ ու առանց առիթի եմ ծաղիկ նվիրում ու ոչ միայն Լիլիթին այլև մեր երկու մեծ ընտանիքների կանանց։

Ինչ խորհուրդ կտաս տղամարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել Վալենտինի առիթով նվեր ընտրելու հարցում?
-Յուրաքանչյուր տղամարդ պետք է լավ ճանաչի իր սիրելիին որպեսզի կարողանա ճիշտ ու ցանկալի նվեր ընտրել։ Խորհուրդ եմ տալիս միշտ ուշադրություն դարձնել մանրուքներին, դետալներին։ Փաթեթավորումն ու նվերի մատուցումը ևս շատ կարևոր են, ամենագեղեցիկ նվերն էլ եթե վատ մատուցվի, ճիշտ էֆեկտ չեք ունենա։ Իրականում մատուցված նվերից ստացած զգացողությունները միլիվայրկյաններ են տևում, և եթե դուք ուզում եք հետևել դրանց ապա շատ լավ է պետք պատրաստվել։ Հիմա լավագույն նվերներից են PANDORA զարդերը, մանավանդ թևնոցները, որոնք  հավաքվում են հատուկ իմաստներ պարունակող փոքրիկ չարմերով, ու եթե ժամանակ չունեք երկար ընտրություն կատարելու, ապա առանց կասկածելու ցանկացած պահի կարող եք ձեր սիրելիին ուրախացնել յուրատիպ ու չկրկնվող համադրությամբ թևնոցով։

  

Ռոմանտիկ ընթրիքը Armenia Marriott հյուրանոցի Cucina ռեստորանում էր, որտեղ և Վահեն Լիլիթին հանձնեց նվերը: Ի դեպ, հենց Սբ. Վալենտինի օրը՝ Փետրվարի 14-ին այստեղ կարող եք վայելել ռոմանտիկ ընթրիք երկու անձի համար 30 000 դրամով:

Գաղտնիք չեմ բացի` ասելով, որ Pandora ապրանքանիշն իր արծաթյա զարդերով և յուրօրինակ չարմերով բոլոր նրբաճաշակ աղջիկների անբաժան ընկերն է դարձել: Այն, իսկապես համարվում է լավագույն նվերը ցանկացած առիթի համար. Սիրո տոնին նվիրված նոր հավաքածուից ոգեշնչվելով` Վահե Խանամիրյանն իր կնոջ համար ստեղծեց Pandora moments 2017 հավաքածուի հատուկ թևնոց:

Ի դեպ, բոլոր նրանց ովքեր կցանկանան հետևել Վահեի տարբերակին, տեղեկացնեմ, որ Սբ.Վալենտինի առիթով PANDORA-ն հատուկ առաջարկ ունի: Գնելով սրտաձև փականով ցանկացած թևնոց և 15.700 դրամ և ավել արժողությամբ չարմ  կստանաք նվեր սրտաձև զարդատուփ:
Սիրո տոնին ընդառաջ  PANDORA-ն ներկայացնում է իր նոր հավաքածուն, որին կարող եք ծանոթանալ Հս Պողոտա 5 TIME  խանութ/սրահում, Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրի կենտրոնների PANDORA խանութ/սրահներում:

back-top