l

lifestyle

5 ցանկալի նվեր Վալենտինին՝ սիրելի տղամարդու համար

Սիրո տոնին մի քանի օր է մնացել, իսկ այս օրերին ամենահաճախ տրվող հարցերից է՝ "Ինչ նվիրեմ նրան, որպեսզի լինի օգտակար ու հիշվող"։ Երբեմն նվերների բազմազանությունն այնքան մեծ է լինում, որ չենք կարողանում կողմնորոշվել, արդյունքում խճճվում ենք ու չի ստացվում նվիրել այն, ինչից ներքին բավարարվածություն կզգանք, իսկ դիմացինի աչքերում հիացմունք ու ուրախություն կտեսնենք։ Մի խոսքով, սիրելի կանայք, թեթև հուշմամբ ներկայացնում եմ ձեզ այն նվերների տարբերակները, որոնք տղամարդկանց իրոք դուր կգան ու օգտակար կլինեն, թե չէ մեռանք ճարմանդներ նվեր ստանալով:

  • Կամո Թովմասյան

Iphone X

Սմարթֆոնային աշխարհը վերջերս ցնցած Iphone X-ը լավագույն նվերներից մեկն է ոչ միայն այֆոնասերների համար։ Հարմար, արագ ու հուսալի այս սմարթֆոնը հետաքրքրել է նույնիսկ նրանց, որոնք առանձնապես տարված չեն «խնձորային» նորարարություններով։ Գուցե գաղտնիքը նորարարական լուծումների ու շատ ավելի պաշտպանված սարք ստեղծելու մեջ է, բայց փաստը մնում է փաստ, որ դժվար թե կգտնվի մեկը, ով չի գնահատի վալենտինյան այս նվերը։ Վերջին մոդելի սմարթֆոնը կօգնի ավելի ամուր կապել ձեր սրտերը՝ հեռախոսազանգերի և տեսազանգերի, համատեղ սելֆիների ու վիդեոպատմությունների շնորհիվ։

IQOS

Շատ կանայք բողոքում են տղամարդկանցից, քանի որ ծխախոտի հոտը նրանց մեծամասնության  մշտական ուղեկիցն է։ Թվում է, թե այլ տարբերակ չկա․ դե եթե կողակիցը սիրում է ծխել, պետք է գնալ զոհողությանն ու դիմանալ։ Բայց պարզվում է՝ զոհողությունն անտեղի է։ IQOS-ը  հեղափոխական արտադրանք է ծխախոտային ամբողջ դարաշրջանի համար։ Այն ոչ թե վառում է ծխախոտը, այլ՝ տաքացնում,  և դրա հետևանքով առաջանում է ոչ թե ծուխ, այլ՝ աէրոզոլ։ Այլևս ոչ մի բողոք՝ ծխախոտի հոտի վերաբերյալ, սիրային զգացմունքների վրայից հավերժ կջնջվի ծխախոտի բուրմունքի քողը, քանի որ կկարողանաք համբուրվել՝ առանց «սիգարետի» համը զգալու։ Սարքը փոքր է, այնպես որ սիրելին կարող է  պահել գրպանում կամ մեքենայում։ Բացի այդ, այն յուրօրինակ տեսք ունի, մոդայիկ դիզայն, ինչը սարքին լրացուցիչ գայթակղություն է հաղորդում:

Bitcoin

Դե, երազելը դեռ ոչ մեկին չի խանգարել, Վալենտինը գեղեցիկ, համատեղ ու կատարյալ ապագա պատկերացնելու տրամադրություն է հաղորդում, իսկ այդ ապագայում կարելի է և բիթքոինթներ պատկերացնել, մեկ էլ տեսար՝ կատարվեց։ Նվեր քարտերը, գեղեցիկ բացիկներով ու ծրարներով գումար նվիրելը ազատություն է տալիս մեր սիրելիներն նվերի ընտրության հարցում։ Իսկ ինչո՞ւ չփորձել  «վիրտուալ գումարի» տարբերակը։ Իհարկե, փորձելու համար պետք է շա՜տ գումար: Բիթոքինների մասին զրույցները ողողել են համացանցը, և տպավորություն է, թե անցած դարաշրջանի՝ երկնքից աստղեր բերելու ցանկությունները փոխարինվել են «ինտերնետներից բիթքոին կանխիկացնելու» խոստումներով։ Բիթքոինը ոչ միայն օրիգինալ նվեր է, այլ նաև լավ ներդրում, քանի որ  ինտերնետային  այս տարադրամը արժութային հետաքրքիր տատանումների է ենթարկվում, դրա գինը միայն աճում է և դառնալով էլ ավելի արժեքավոր նվեր: Այս տարբերակը կարող է հետաքրքրել այն տղամարդկանց, որոնք աշխատում են ֆինանսական դաշտում ու սիրում են ներդրումներ անելով հետևել զարգացումներին։

Էլեկտրոնային ընթերցիչ-Kindle

Իդեալական տարբերակ. հարմարավետ բազկաթոռում նստած՝ սիրելի տղամարդը IQOS է օգտագործում, իր նոր Iphone X-ով զրուցում  Ձեզ հետ, զրույցի ավարտից հետո  սկսում գիրք ընթերցել՝  օրինակ Kindle ընկերության e-reader-ով։

Ցավոք, Հայաստանում շատ բեսթսելլերներ գրախանութներում չեն ներկայացվում: Կամ պետք է պատվիրել հարևան երկրներից, կամ ընթերցել  համակարգչով՝ վնասելով տեսողությունն ու լարելով աչքերը։ էլեկտրոնային ընթերցիչների շնորհիվ հարցը լուծվում է։ Համացանցում կարելի է գտնել գրեթե բոլոր ցանկալի գրքերը, ներբեռնել դրանք, հարմարացնել  ընթերցիչի լուսավորությունն ու տառաչափը, մեկնաբանություններ թողնել էլեկտրոնային էջերի լուսանցքներում ու ընդգծել առավել դուր եկած հատվածները։ Գիրք կարդալը միշտ լավ որոշում է։

Վիրտուալ իրականության ակնոց

Փոքր տարիքում շատերս էինք երազում նման ապագայի սարքերի մասին, այսօր երազանքն առավել քան իրականություն է։ Վիրտուալ իրականության ակնոցների շնորհիվ կարելի է 360 աստիճանով ֆիլմեր ու տեսահոլովակներ դիտել, VR  խաղեր խաղալ, օգտվել նորագույն ու ինտերակտիվ հավելվածներից։

Մեր սիրելիներն արժանի են թեկուզ տարիներ հետո ստանալ իրենց մանկության ամենամեծ երազանքներից մեկը։ Եվ վալենտինյան այս օրիգինալ նվերը կամրապնդի սերը թե՛ իրական, թե՛ վիրտուալ իրականության մեջ։

back-top