l

lifestyle

Universal Studios Hollywood-ի գլխավոր ատրակցիոնները

Մեր ընկերները՝ Ռեմն ու Արևիկը հրավիրեցին շաբաթ օրն անցկացնելու Universal Studios Hollywood-ում: Ողջ ճանապարհին Ես էլ պատմում էի, որ Մեզ մոտ էլ արդեն բացվել են նմանատիպ ատրակցիոններ, և երբ նրանք Երևան գան, Ես էլ Նրանց, այսպես ասած Մերը ցույց կտամ...բայց քիչ անց հասկացա, որ թանը մածունի հետ երբեք պետք չէ խառնել....Universal Studios Hollywood-ն Իմ տեսած ամենաֆանտաստիկ ատրակցիոնների քաղաքն էր, որի մասին կպատմեմ այս պոստում...

  • Kamo Tovmasyan

ԿամոԲլոգը Նյու Յորքում նախագիծը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիներ ընկերությունը: Հետևեք ամբողջական ֆոտո/վիդեո պոստերին kamoblog.tv-ում:

Universal Studios Hollywood-ը համարվում է ամենահին ու ամենամեծ կինոստուդիան Հոլիվուդում, որն այսօր Լոս Անջելեսի գլխավոր ատրակցիոններից մեկն է: Այն հիմնադրվել է 1915 թ.-ին, որպես կինոստուդիա, իսկ 1964 թ.-ին գործում է որպես ժամանցային հսկայական կենտրոն: Յուրաքանչյուր տարի Universal Studios Hollywood այցելում են ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ: 

Տոմսի գինն է 95 $: Ձեզ մուտքի մոտ կհամոզեն գնել տարեկան փաթեթներ, ՎԻՊ տոմսեր և այլն, սակայն դրանք իրականում պետք էլ չեն Ձեզ, ասեմ ավելին, ներսում կա տոմսարկղ, որտեղ Դուք կարող եք այս տոմսն ափդեյթ անել 1 տարվա համար..ինչպես ասում են հայավարի մոտեցմամբ կունենաք ավելի մեծ առավելություններ..

Հենց առաջին իսկ ատրակցիոնը, որ այցելեցինք, ու ամենատպավորիչը, դա Սիմսոնների վիրտուալ աշխարհն էր, որից հետո ոչ մի 3D, 7D, 13D Ձեզ դուր չի գա...Նման տպավորություններ դեռ չէինք ստացել ոչ մի տեղ...

Կարելի է ասել Universal Studios Hollywood-ը մի փոքր քաղաք էր, երտեղ կարելի է 2 օր բնակվել: Ինչու 2 օր, քանի որ ատրակցիոններն այնքան շատ են ու հետաքրքիր, որ 1 օրում դրանք բոլորը միանգամից նստելը պարզապես ռեալ չէ, ու հետաքրքիր էլ չի լինի: Ռեստորաններ, համերգային սրահներ, բուտիկներ, խաղասրահներ, կենդանի շոուներ....Մենք առավոտյան 10.00-ից մին 18.00-ն այստեղ էինք, ու դեռ մի մասի հետ էինք ծանոթացել...

Կային վախենալու ատրակցիոններ, համենային դեպս դրանց մի մասը փակված աչքերով ենք նստել... 

Սա Waterworld շոուն է, այն երկու ժամը մեկ է ցուցադրվում, իրոք հետաքրքիր ջրային փոքրիկ ներկայացում...որի ընթացքում սակայն խորհուրդ չեմ տա նստել առաջին շարքերում...եթե չեք ցանկանում ջրվել...

Կինոհերոսներն ամենուր են Մերիլինից մինչ Մինյոնները...

Ամենահետաքրքիրը Jurassic Park ատրակցիոնն էր, բաց չթողնեք...

Ատրակցիոններից բացի Ձեզ սպասվում է էքսկուրսիա դեպի հայտնի ֆիլմերի նկարահանման հրապարակները....

Կա փոքրիկ թանգարան, որտեղ ներկայացված է Universal Studios Hollywood-ի պատմությունը...

 

back-top