l

lifestyle

Սոնա Շաքարյանի MAISON ULLENS ընթրիքը Don Juan II զբոսանավում

Փարիզի նորաձևության շաբաթը լի է ոչ միայն ցուցադրություններով, այլև տարբեր բրենդերի կողմից կազմակերպված հատուկ ընթրիքներով և միջոցառումներով: Շնորհիվ մեր հետևորդ Անուշիկ Հայրապետյանի հայտնվեցի Don Juan II զբոսանավում կազմակերպված MAISON ULLENS ընթրիքի հյուրերի ցանկում: Ֆրանսիական բրենդի համար ընթրիքը կազմակերպել էր մեր հայրենակցուհի Սոնա Շաքարյանը: Ընթրիքի ընթացքին հետևեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Don Juan II զբոսանավը սպասում էր մեզ Սենա գետի ափին: Հենց այս զբոսանավից է ծնվել "Փարիզը Դոն Ժուանի գրկում" արտահայտությունը: Մոտ 30 տարի զբոսանավն առաջարկում է ֆանտաստիկ ուղևորություն և ընթրիք, որի ընթացքում ոչ միայն ծանոթանում եք ֆրանսիական խոհանոցին, այլև վայելում հրաշալի երեկոյան տեսարանը:

 

Նկարում՝ իմ կողքից, Արփինե Մովսիսյանը, Սոնա Շաքարյանը, Անուշիկ Հայրապետյանը

Սոնա Շաքարյանը գործում է միջազգային ապրանքանիշերի հետ`մարքեթինգի, ապրանքանիշի դիրքավորման, ապրանքանիշի ընդլայնման, շուկայի մուտքի և վաճառքի ռազմավարության մշակման ուղղությամբ, որոնք հանգեցնում են նրա հաճախորդների համար կայուն մրցակցային առավելության և բաժնետերերի արժեքի աճի: Նա սերտորեն համագործակցում է նորաստեղծ ստարտափների մշակման հետ: Սոնայի հաճախորդների ցանկում առաջատար լյուքս դասի բրենդեր են: Հիմնականում Նա աշխատում է ամերիկյան և եվրոպական ապրանքանիշերի հետ, որոնք ցանկանում են ընդլայնվել Արևելյան Եվրոպայում: 

 

Ունենալով ավելի քան 20 տարվա փորձ, Սոնա Շաքարյանը հիմնադրել է  DS Mode խորհրդատվական և միջնորդ ընկերությունը, որի նպատակն է մոր գաղափարների ստեղծումը, որոնք մարտահրավեր են նետում ապրանքանիշերին և նրանց հնարավորություն տալիս մտածել արկղից դուրս՝ զարգացնելով իրենց տեսլականը մանրածախ և նոր բիզնես ռազմավարությունների համար: DS Mode-ը Սոնայի գլխավորմամբ կազմակերպում է փակ միջոցառումներ՝ բրենդերը Արևելյան Եվրոպայի միջոցով տարածելու համար: Սոնայի հիմնական գործունեությունն է նաև բարեգործությունը, և այժմ նա համագործակցում է համապատասխան հիմնադրամների հետ՝ որոնց գործունեությունը փորձում է լուծել կարիքավոր երեխաների օգնության հարցերը:

Instagram/DSMODE

Instagram/sonachakarian

MAISON ULLENS բրենդը հիմնադրել է Միրիամ Ուլլենսը 2011թ.-ին: Ի դեպ, ինքը՝ Միրամ Ուլլենսը ևս ներկա էր ընթրիքին: Ապրանքանիշը հայտնի է տրանսֆորմատորային մոդելներով, ինչպես նաև բացառիկ գործվածքների և դասական ուրվագծերի օգտագործմամբ:

Maison Ullens-ը նախընտրում է բնական և ըստ էության դասական նյութեր (կաշի, կաշմիր, տրիկոտաժ) և հանգիստ գույներ (մոխրագույն, սև, սպիտակ և բաց կապույտ): Բրենդի հավաքածուները պատրաստված են հիմնականում business-casual ոճով: Բրենդի մասին ավելին՝ այստեղ www.maisonullens.com

 

back-top