l

lifestyle

Պետք է Այցելել! Թումանյանի JAZZVE-ի վերաբացումը նոր ձևաչափով

Այս տարի ամենահայտնի հայկական բրենդերի մեկը՝ JAZZVE-ն նշելու է իր հիմնադրման 15-րդ տարեդարձը: Միջոցառումների շարքը սկսվում է ցանցի ամենասիրված սրճարաններից մեկի՝ Թումանյանի Ջազզվեի վերաբացմամբ: Նույն՝ Թումանյան 35 հասցեում JAZZVE-ն ներկայանում է հիմնովին նոր ձևաչափով, ինտերիերով, մենյուով և այս ամենի մասին մանրամասնորեն կարող եք տեղեկանալ վերաբացման փակ երեկոյի մեր հատուկ ֆոտո/վիդեո շարքից:

  • Թումանյան 35,(+374 95) 55 99 03
  • Սարգիս Մկոյան
  • Կամո Թովմասյան

Եթե հիշում եք, նախորդ տարի՝ Օպերայի Ջազզվեն նորովի ներկայացնելով (եթե բաց եք թողել, դիտեք ահա այստեղ), Ջազզվեի տնօրինությունը խոստացավ կարճ ժամանակահատվածում վերափոխել բոլոր Ջազզվե սրճարանները: Թումանյանի Ջազզվեն գործում է Թումանյան 35 հասցեում 2007 թ.-ից, ու ինչքան էլ այն սիրված լիներ, ռեբրենդինգի կարիք իրոք զգում էր:

Վերջին ամիսներին սրճարանում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, սակայն ոչ ոք չէր ակընկալում նման փոփոխություն: Ինտերիերի, գույների, կոնցեպտուալ նոր ձևաչափ, որն առաջին քայլից ապշեցնում, հետո հիացնում է, իսկ առաջին բաժակ սուրճից հետո՝ արդեն հարազատ թվում:

Արդեն մուտքից դուք կտեսնեք մեկ այլ Ջազզվե, որն ինչքան էլ անսովոր լինի, կարճ ժամանակահատվածում կընտելացնի ձեզ ու վստահ եմ, կդառնա ձեր նոր սիրված ժամանցավայրը: Իհարկե հայկական էլեմենտներն ինտերիերում գերիշխում են, սակայն շնորհիվ մի քանի սրահների, ձեզանից յուրաքանչյուրը կարող է ընտրել այն սրահը, որն իրեն ավելի հոգեհարազատ կթվա, լինի դա ավելի հայեցի թե ավելի եվրոպական անկյուն:

Անձնակազմի հագուստը ստեղծել է դիզայներ Անահիտ Սիմոնյանը: Սպասարկող անձնակազմի անունները կկարդաք անվանական տարբերանշանների վրա, իսկ այ բոլորիս հայտնի ՀԻՄԱ ԿԳԱՄ-ը չի փոխվել, ինչը չափազանք ջազզվեական է:

Փոխվել է նաև մենյուն: Հայկական, իտալական, ֆյուժն ուտեստների մեծ տեսականի, որը կարող եք համտեսել առավոտյան 10.00-ից մինչ կեսգիշեր: Եթե հիշում եք, նախորդ տարի Ջազզվե Օպերայի հրավերով Հայաստան էր ժամանել հայտնի իտալացի խոհարար Պիետրո Գառաֆոն, ում միջնորդությամբ էլ հենց կազմվել է Թումանյանի Ջազզվեի իտալական ուտեստների շարքը:

Սրճարանի հենց առաջին սրահում գործում է ՋԱԶԶՎԵ բուտիկ, որտեղ ներկայացված են թեմատիկ նվերներ, նորաձև աքսեսուարներ և Ջազզվեի նոր ձևաչափի իմիջային գծով ստեղծված հագուստ։ Կարծում եմ, արդեն տեղեկացված եք, որ ապրանքանիշը թողարկել է հայկական ՋԱԶԶՎԵ սուրճերի տեսականին, որոնք նույնպես կարելի է գնել բուտիկում: ՋԱԶԶՎԵ սուրճերը երեք տեսակ են: Թումանյանի պոեմների հերոսուհիներից ոգեշնչվելով, ՋԱԶԶՎԵ սուրճերը ստացել են Թամար, Անուշ և Գոհար անունները։ Դեռ նախորդ տասնամյակում ՋԱԶԶՎԵՆ առանձնանում էր ավազի վրա պատրաստված իր սուրճով, իսկ այսօր արդեն Թումանյանի Ջազզվեում դուք ունեք հնարավորություն ըմպել ՋԱԶԶՎԵ սուրճ,  կրկին ավազի վրա պատրաստվող: Ուշադրություն կդարձնեք նաև բաժակներին, որոնց դիզայներական լուծումը նույնպես Թումանյանի պոեմների մոտիվներով են։

back-top