l

lifestyle

Segafredo Trek Yerevan 2018-ի ընթացքը և հողթողները

Segafredo սրճարանների ցանցը Fnet ընկերության հետ միասին անցկացրեց Segafredo Trek Yerevan մասշտաբային հեծանվավազքը, որն այս տարի ընթացավ Լիոնի այգում: Հարյուրավոր հեծանվորդներ վաղ առավոտից մրցում էին լավագույնի տիտղոսի համար, իսկ մրցանակներն էին՝ 7-օրյա ուղևորություն դեպի Իտալիա Any Wish Travel-ից, 1 տարվա անդամակցության քարտ Multi Wellness Center-ից, trek-MyByke-ից և ոչ միայն: Հեծանվավազքի գլխավոր հովանավորն էր Fnet` Family Network Armenia ընկերությունը: Միջոցառման բոլոր մանրամասները մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

 

Վաղ առավոտյան գնացինք Լիոնի այգի, այս տարի հենց այստեղ էր Segafredo սրճարանների ցանցն անցկացնում իր ամենամյա Segafredo Trek Yerevan մասշտաբային հեծանվավազքը, որն արդեն երկրորդ անգամ էր ընթանում: Հարյուրավոր պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդներ մրցում էին պարզապես լավագույնի տիտղոսի, իհարկե նաև հետաքրքիր մրցանակների համար: Առանձին մրցեցին միայն այն մասնակիցներն ովքեր ունեին մորուքներ, կար նաև մրցավազք միայն աղջիկների համար: Segafredo Trek Yerevan 2018-ը վարում էր Նարեկ Քթոյանը, ողջ օրը նվագում էին  DJ Vakcina-ն և Գևորգ Բաղդասարյանը: 

 

Հեծանվավազքի գլխավոր հովանավորն էր Fnet` Family Network Armenia ընկերությունը, որը ներկայացնում է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ Հայաստանում: Գործընկերների թվում էին Any Wish Travel-ը, որն առաջին տեղը զբաղեցրած մասնակցին նվիրեց 7-օրյա ուղևորություն դեպի Իտալիա, Multi Wellness Center-ը, որը նվիրեց 1 տարվա անդամակցության քարտ երկրորդ տեղում հայտնված մասնակցին, երրորդ տեղի մրցանակն էր՝ trek-MyByke-ից, հաջորդիվ՝ նորաոճ ականջակալներ Imusic.am կայքից: Գործընկերների թվում էին նաև SKECHERS ապրանքանիշը, Yerevan Zipline Airlines-ը, ԻՋԵՎԱՆ գինու և կոնյակի գործարանը,  Square One-ը, Sorriso-ն և Cinnabon Armenia-ն: Ցուցադրական հեծանվավազքեր, մրցույթներ, ֆլեշմոբեր...միջոցառումը գերհագեցած էր և տևեց մոտ 5 ժամ: Մեր ֆոտո/վիդեո շարքում ներկայացնում ենք ամենահետաքրքիր պահերը:

back-top