l

lifestyle

20 օրում 20 Renault! TotoGaming-ն ամփոփեց «Քսանտաստիկ» վիճակահանությունը

TotoGaming ընկերությունը, չխախտելով ավանդույթը, անում է հնարավոր ամեն բան՝ հաճելիորեն զարմացնելու իր հաճախորդներին։ Ամանորյա տոների նախաշեմին մեկնարկեց «Քսանտաստիկ» խաղարկություն-վիճակահանությունը, որն առաջարկում էր չափազանց տպավորիչ շահումային ֆոնդ։ 20 օրում 20 ավտո՝ օրը մի շքեղ Renault։ Նմանատիպ շռայլ մրցանակներով խաղարկությունը չէր կարող չսիրվել հաճախորդների կողմից։ Իսկ եթե հաշվի առնենք նաև մասնակցության և շահելու պարզագույն պայմանները, ապա «Քսանտաստիկն» իսկապես դառնում է աննախադեպ մի առաջարկ։

 

Մասնակիցներին մնում էր ընդամենը կուտակել միավորներ, որոնց դիմաց նրանք ստանում էին տոմսեր և հենց այդ տոմսերով մասնակցում հեռուստավիճակահանությանը։ «Քսանտաստիկը» կառուցված էր «հաճելին օգտակարի հետ» համատեղելու տրամաբանության վրա։ Այսինքն՝ խաղալով իրենց սիրելի սլոթերը՝ կուտակում էին տոմսեր, ինչի շնորհիվ հնարավորություն էին ստանում շահելու նոր Renault Stepway ավտոմեքենա։

TotoGaming ընկերության Մարքեթինգի բաժնի ղեկավար Վիկտորիա Օհանջանյանն այսպես է ներկայացնում «Քսանտաստիկի» ծագման գաղափարը. «Այս խաղարկության միջոցով մենք փորձեցինք լուծել միանգամից երկու խնդիր՝ ավելի մոտիվացնել սիրելի հաճախորդներին և, իհարկե, առավելագույնս տպավորել նրանց Ամանորի շեմին։ Հաշվի առնելով «Քսանտաստիկի» գրանցած հեռուստառեկորդները՝ կարող եմ պնդել, որ մեզ հաջողվեց լուծել այդ երկու խնդիրները։ Սա շատ հետաքրքիր փորձառություն էր, որը դրական արձագանք գտավ մեր հաճախորդների շրջանում»։

Արդյունքում, ինչպես և հուշում էր խաղարկության կարգախոսը, 20 երջանիկներ դիմավորեցին նոր տարին նոր ղեկին։ Մեքենաները բաժին հասան ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի և Արցախի բնակիչներին։ Իրականացավ TotoGaming-ի ամանորյա հեքիաթը։ Միջոցառման հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, Marbey-ի և բենդի կենդանի կատարումները, հենց տեղում ընթացող պարտադիր շահումով հետաքրքիր խաղ և իհարկե տոնական հրավառություն: Մրցանակները հանձնեցին բոլորի կողմից սիրված Չարենցն ու Թամարա Պետրոսյանը:

TotoGaming ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր խաղային ոլորտի հայաստանյան շուկայում։ Ընկերությունը տարեկան առաջարկում է 55 մարզաձև, ավելի քան 500,000 pre-match և 450,000 live իրադարձություն, շուրջ 65,000 ուղիղ հեռարձակում, 7,500-ից ավել մրցաշար և առաջնություն։

back-top