l

lifestyle

Երևանի 7 ամենահամով բուրգերները!

Եթե հետևում եք իմ ինստագրամին, ուրեմն գիտեք, որ իմ թիմը սիրում է համով ուտեստներ ուտել: Աշխատանքային գրաֆիկը հաշվի առնելով՝ սովորաբար ամենուր պատվիրում ենք բուրգեր, որպեսզի արագ պատրաստվի ու քաղցը լիովին հագեցնի: Երևի թե չկա Երևանում ժամանցավայր, որտեղ մենք պատվիրած չլինենք բուրգեր, եթե առկա է մենյուում, ու մեր նոր փոստում մենք ներկայացնում ենք այն 7 վայրերը, որտեղ մենք ամենաշատն ենք հավանել բուրգերը ու ձեզ նույնպես խորհուրդ ենք տալիս փորձել. չէ որ բոլորս էլ սիրում ենք համեղ բուրգեր ուտել, նույնիսկ նրանք, ովքեր միշտ դիետա են պահում....

  • Կամո Թովմասյան

1. BLACK ANGUS

Արդեն մի քանի տարի հայկական այս բրենդը պահում է իր բարձր որակը, բազմազան մենյուն ու գործում է մինչ գիշերվա 02.00-ը: Հաշվի առնելով օրիգինալ ինտերիերը, հարուստ մենյուն, արագ պատրաստումը, լավ սպասարկումը, միշտ լավ երաժշտության առկայությունը՝ Black Angus-ը N մեկ վայրն է բուրգեր սիրողների համար: Ասեմ, որ այստեղ աղցանները և պիցցան նույնպես համեղ են, սակայն դա արդեն մեկ այլ թեմա է: Պատվիրեք պեպերչիզ հայկական մսով, կամ անգուսի մսով ու թզով բուրգերը:

Հասցե: Աբովյան 2/5, Մաշտոց 39, Երևան մոլ

________

2. CLASSIC BURGER Տերյան 19

Classic Burger-ը գործում է Երևանում վաղուց, սակայն Տերյան 19 հասցեում գործող Classic Burger-ը տարբերվում է այլ վայրերում առկա կետերից: Հավանաբար սա բրենդի ամբողջական ռեբրենդինգի առաջին քայլն է, Տերյան 19 հասցեում մատուցվող բուրգերը այլ համ ունի, այլ բաղադրություն ու նույնիսկ այստեղի դիզայնն է տարբեր: Ամեն ինչ շատ համեղ է, մանավանդ բեկոնով ու ամերիկյան բուրգերները չորացված սոխով: Անպայման փորձեք, նույնիսկ եթե չեք հավանել այլ վայրերում կերած Classic Burger-ները. այստեղ հիմնովին այլ որակ է: Այս հասցեում Classic Burger-ը գործում է մինչ 02.00-ն:

Հասցե: Տերյան 19

_______

3. LONDON BURGER

London Burger-ը հենց նոր է բացվել, ավելի ճիշտ դեռ չի է բացվել: Կինո Մոսկվայի նախասրահում, որտեղ տարիներ առաջ Ջազզվե սրճարանն էր, Փետրվարի 4-ին տեղի է ունենալու կրկին հայկական բրենդի՝ London Burger-ի բացման շնորհանդեսը: Հաշվի առնելով շատ գեղեցիկ ինտերիերը ու մեծ սպասումները, մենք London Burger-ը ևս ներառել ենք մեր ցանկում, իսկ փետրվարի 4-ից արդեն բացման շնորհանդեսին միասին կարծիք կկազմենք: Ի դեպ մասնակցեք բացման շնորհանդեսին, սպասվում են նվերներ, անակնկալներ ու համեղ հյուրասիրություն: Ահա միջոցառման ֆեյսբուքյան էջը:

Հասցե: Աբովյան 18/Կինո Մոսկվա

________

4.COFFESHOP COMPANY

Coffeshop Company-ի բուրգերը չի լինում ամբողջությամբ ուտել, ու ահա թե ինչու: Այստեղ դու ինքդ ես հավաքում քո բուրգերը, ընթացքում ավելացնում ես և աղցան և հալապինյո և թթու վարունգ...ու երբ բերում են բուրգերը, հասկանում ես, որ այն դժվար կարողանաս մինչև վերջ ուտել: Բացի մեծ լինելը այն նաև իրոք շատ համեղ է, միշտ թարմ է ու հասանելի մինչ գիշերվա 02.00-ը:

Հասցե: Ամիրյան 4/5, Հին Երևանցի 2

______________

5. MEETING POINT

Արմենիա Մարիոթի բացօթյա հատվածում գործող Meeting Point-ն իհարկե ավելի շատ սրճելու կամ թեթև աղցան ուտելու համար է հարմար, բայց ասեմ, որ այստեղ կարող ես պատվիրել Արմենիա Մարիոթի շեֆ-խոհարարի կողմից պատրաստված հայտնի բուրգերները: Այս բուրգերներն առաջին անգամ մենք փորձել էինք ԱՄՆ-ի դեսպանատանը ամեն տարի տեղի ունեցող անկախության տոնի տոնակատարությանը, որտեղ ամենամեծ հերթը հենց բուրգերների մոտ է միշտ գոյանում: 

Հասցե: Ամիրյան 1

______

6. BLACK BULL

Black Bull-ն ի սկզբանե սթեյքի սիրահարների համար էր, հետո մենյուում ավելացվեց հայկական խոհանոցի ուտեստներ և բուրգերներ: Այստեղ մենք նույնպես սիրում ենք բուրգեր ուտել, ու ոչ միայն բուրգեր: Սթեյքերը ևս համեղ են, բայց այդ մասին հաջորդ փոստում:

Հասցե: Թումանյան 19

______

7. CAFE PIANTE

Եթե նախորդ 6 բուրգերները ձեզ համար շատ-շատ էին, ուրեմն դուք կամ մի քանի օրով դիետա եք պահում, կամ պարզապես նախընտրում եք ավելի..ինչպես հիմա թրենդային է ասել՝ օրգանիկ, վեգգի ու նման նորարար բառերով բացատրելի բուրգերներ: Չափավոր ուտող անձանց համար, ովքեր ամեն դեպքում ցանկանում են բուրգեր պատվիրել խորհուրդ եմ տալիս փորձել Cafe Piante-ի բուրգերները, որոնք նախ համեղ են, իսկ ուտելուց հետո էլ ծանրություն չես զգում ու չես ցանկանում շուտ քնել:

Հասցե: Արամի 84/1

_______

 

back-top