l

lifestyle

TOKYO/ TEXAS Sushi-Grill Bar -ի բացումը Տ. Պետրոսյան 13/10 հասցեում

Դավթաշենի հենց սկզբում՝ Տ. Պետրոսյան 13/10 հասցեում իր դռներն է բացել ձևաչափով տարբերվող, նոր TOKYO/ TEXAS Sushi-grill Bar-ը: Երկհարկանի նոր ընտանեկան ռեստորանային կոմպլեքսի առաջին հարկում TOKYO Sushi Bar–ն է ճապոնական, պանասիական խոհանոցի ամենահայտնի ուտեստներով, իսկ երկրորդ հարկում արդեն TEXAS Grill Bar–ը՝  սթեյքերի հարուստ տեսականիով, որը խոհարարը պատրաստում բաց գրիլ-բարում:

  • Kamo Tovmasyan

Նախ սկսենք հասցեից, անմիջապես Դավթաշենի կամուրջն անցնելով և թեքվելով 3-րդ թաղամաս կնկատեք նորաբաց, երկհարկանի TOKYO/ TEXAS Sushi-Grill Bar-ը: Որն է այս նոր ժամանցավայրի առավելությունը? Այն, որ մեկ հարկի տակ գործում են երկու տարբեր ձևաչափեր, տարբեր խոհանոցներ, ինտերիերները նույնպես տարբեր են: Ասիական խոհանոցի սիրահարները կարող են այցելել առաջին հարկում գործող TOKYO Sushi Bar, որտեղ բաց խոհանոցում հենց Ճապոնիայում վերապատրաստված Շեֆ-խոհարարը ձեզ համար կպատրաստի թարմ շուշի 6 ձկնատեսակներով ու իհարկե ֆիրմային սոուոսներով, որոնք միայն այստեղ կարող եք համտեսել:

Թարմ ձկնամթերքն ու ֆիրմային պատրաստման տարբերակը TOKYO Sushi Bar–ի գլխավոր այցեքարտն է, ինքը խոհարարը ձեռնոց է նետում բոլորին՝ վստահեցնելով, որ չի գտնվի այցելու, ով չի հավանի իր պատրաստած սուշին: TOKYO/ TEXAS Sushi-Grill Bar-ում գործում է լանչ մենյու, ինչը հարմար է ինչպես ցերեկային ժամերին լանչի համար, այնպես էլ երեկոյան համեղ ճաշելու համար:

Երկրորդ հարկում ամերիկյան ռանչոների շունչն է: TEXAS Grill Bar-ի բաց գրիլ-բարում խոհարարը հենց ձեր աչքի առջև, ինչու չէ նաև մասնակցությամբ կպատրաստի համեղ սթեյք կամ այլ ուտեստ կրկին թարմ մսամթերքով և ֆիրմային սոուսներով: Այստեղ գործում է նաև բար՝ կոկտեյլների և նարգիլեի հարուստ համերով: Յուրաքանչյուր օր՝ 11.00-ից մինչ գիշերվա 02.00-ը համեցեք TOKYO/ TEXAS Sushi-Grill Bar: Քաղաքի աղմուկից հեռու, հանգիստ պայմաններում գնահատելու այստեղի շեֆ-խոհարարների ֆիրմային ուտեստներն ու ձեռագիրը:

Տ. Պետրոսյան 13/10

(011) 378844

Facebook/TokyoSushiBar

Instagram/Tokyo_Sushi_bar

 

 

back-top