l

lifestyle

Առաջինը ԿամոԲլոգում! Timati-ին և L'One-ը Երևանում. ԱՅՈ թե ՈՉ

Այո շատ երկար սպասեցինք, ոմանք, նույնիսկ դեռ 16.00-ից դռների մոտ սպասում էին, իսկ Տիմատին 22.15-ին նոր միայն բեմ բարձրացավ: Ինձ թվում էր Մադոննան է ամենաուշը սկսում շոուն, բայց փաստորեն Ես սխալվում էի: Տարվա ամենաերկար համերգը՝ ահա այսպես երևի թե ճիշտ կլինի բնութագրել Timati-ի և L'One-ի շոուն Երևանում: Խոստացված դռայվն իրոք լոկ գովազդ չէր, անակընկալներ ևս կային, շոուն իրոք հաջողված էր...կարծում եմ անկախ ամեն ինչից կեսգիշերին Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի մեծ դահլիճից հեռանալով այսօրվա համերգի մասնակիցները չփոշմանեցին 6 ժամ համալիրում անցկացնելով...

  • Gor Elchyan
  • Kamo Tovmasyan

 

Համերգը պետք է սկսվեր 19.00-ին, սակայն կազմակերպիչները մասնակիցնեին խորհուրդ էին տալիս գալ համերգից 2 ժամ առաջ: Համալիրի ֆոյեում նրանց, ովքեր եկել էին 17.00-ից սպասվում էր անակընկալներ: Անվճար ֆոտոխցիկներ, թեմատիկ աքսեսուարների վաճառք, երաժշտություն DJ Arik-ից: Մուտքի մոտ ինչպես բոլոր մասշտաբային համերգների ընթացքում, առաջացան որոշ խնդիրներ, քանի որ բոլորին մանրակրկիտ ստուգում էին, ներկաների անվտանգության համար:

L'One-ը բեմ բարձրացավ 21.15-ին, Timati-ն՝ 22.15-ին: Կեսգիշերին մոտ համերգն ավարտվեց: Հիանալի սաունդ, շատ ուժեղ դռայվ, ի դեպ L'One-ին նույն ոգևորությամբ դիմավորեցին, ինչ Timati-ն: Հաշվի առնելով մասնակիցների տարիքային միջին թիվը, կարելի է ասել, որ նման դռայվ, նման գոռոցներ, երգեր, սուլոցներ այս տարվա ընթացքում էլ ոչ մի համերգի ժամանակ չէր եղել: Շոուն իրոք կայացած էր, ճիշտ է, մի փոքր երկար տևեց, ուստի ԱՅՈ թե ՈՉ, դա արդեն թող որոշեն մասնակիցները, ճիշտ է, անկած երկար սպասելուց, ոչ ոք համալիրը չլքեց, ռեփերներին իրոք սպասում էին բոլորը:

 Black Star Inc. թիմը 16-հոգանոց անձնակազմով ժամանել էր Երևան գիշերը: Համերգը կազմակերպել էր ռուսական Jet Set իվենթ-ընկերությունը: Գլխավոր հովանավոր՝ ՌՈՍՏԵԼԵԿՈՄ, հովանավոր՝ Ջերմուկ Գրուպ:

back-top