l

lifestyle

Ինչու է պետք Նյու Յորքում ընտրել The New York Palace հյուրանոցը

Նյու Յորքն այն քաղաքներից է, որտեղ պետք է ընտրել բացառապես լավ հյուրանոց: ԱՄՆ-ի 25 լյուքսային հյուրանոցներից մեկը՝ The New York Palace հյուրանոցը Մեզ հրավիրել էր անցկացնել Մեր հանգիստը Նյու Յորքում հենց այստեղ, գնահատելու համար հյուրանոցը: Թե ինչու է այն տեղ գտել ԱՄՆ-ի լավագույն հյուրանոցների ցանկում և ինչով է առանձնահատուկ The New York Palace հյուրանոցը՝ կարդացեք այս պոստում:

  • 455 Madison Avenue, New York, New York 10022 USA +1 (212) 888-7000, www.newyorkpalace.com
  • Kamo Tovmasyan

ԿամոԲլոգը Նյու Յորքում նախագիծը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիներ ընկերությունը: Հետևեք ամբողջական ֆոտո/վիդեո պոստերին kamoblog.tv-ում:

The New York Palace լյուքսային հյուրանոցը գտնվում է հենց լեգենդար Rockefeller center-ի հարևանությամբ: Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը՝ Times Square-ից մինչ Central Park տեղակայված են հյուրանոցից 5 րոպե հեռավորությամբ, քայլելով՝ 10: Այս շքեղ հյուրանոցն ուներ 35 տարվա պատմություն, այն կառուցվել է 1980 թ,-ին և ռեստավրացվել նախորդ տարի: 55 հարկանի հյուրանոցը ներառում էր 909 համարներ, նեռարյալ 80 լյուքսային սյութերը Towel կառույցում: 

The New York Palace-ի հենց դիմաց գտվում էր St. Patrick կաթոլիկ եկեղեցին, այդ է պատճառը, որ հյուրանոցը համարվում է Նյու Յորքի ամենապահանջված հյուրանոցներից մեկը ամուսնական զույգերի կողմից: Ողջ աշխարհից այստեղ ժամանող զույգերը, ովքեր ունեն երազանք պսակադրվել հենց Նյու Յորքում, պսակադրության ավարտից հետո հարսանեկան երեկոն կազմակերպում են հենց The New York Palace-ում:

2015 թ.-ին, TripAdvisor հանրահայտ ճանապարհորդական կայքի Traveler's Choise Awards-ում The New York Palce հյուրանոցը տեղ է գտել ԱՄՆ-ի 25 լյուքսային հյուրանոցների ցանկում: Traveler's Choise Awards-ի մրցանակակիրների ամբողջական ցանկը կարող եք դիտել ահա այստեղ:

Հյուրանոցն ուներ բոլոր հարմարություններն այստեղ իդեալապես հանգիստն անցկացնելու համար՝ Սպա-կենտրոնից մինչ մարզասրահ, 5 ռեստորաններ և բարեր, ինտերնետն այստեղ վճարովի էր, սպասարկումն անթերի:

Հյուրանոցում ինչպես ասացի գործում էին 5 տարբեր ռեստորաններ և բարեր: 

Maloney & Porcelli-ում Մենք երբեմն նախաճաշում էինք, այստեղ շեֆ-խոհարար Ջեյմս Ջերմինը առաջարկում էր հենց ամերիկյան խոհանոցի տարբեր ուտեստներ:

Villard Michael Richard-Ֆրանսիական խոհանոցի սիրահարները կգերադասեն այս ռեստորանը...

Pomme Palais-Իրոք համեղ քաղցրավենիքներ, շոկոլադ..կարող ես հենց տեղում վայելել, կամ կարող ես պատվիրել համար...

Trouble's Trust-Մինչ ակումբներ այցելելը Մենք pre-drink անում էինք ահա այստեղ: Գարեջրի, գինու և կոկտեյլների լայն տեսականի...

Tavern on 51-Հին Նյու Յորքի ոճով կոկտեյլ-բար, գինու և ֆիրմային կոկտեյլների մեծ տեսականիով:

Եթե անկեղծ, ապա հյուրանոցի համարներն այնքան հարմարավետ են և այնպիսի տեսարան ունեն, որ երբեմն պարզապես ցանկանում ես մնալ անկողնում և պատվիրել նախաշաճ հենց համարում....

Նշեմ նաև, որ Հյուրանոցից անմիջապես կարող էիր պատվիրել մեքենա, և ընդհանրապես ցանկացած խնդիր կարող ես հեշտությամբ լուծել նախասրահում:

back-top