l

lifestyle

The One Beauty Award մրցույթն ORIFLAME-ից՝ 1 000 000 դրամ մրցանակով

 Առաջին անգամ Օրիֆլեյմ ընկերությունն անցկացնում է դիմահարդարների մրցույթ՝ The One Beauty Award: Մրցույթի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջանների թե սիրողական, թե պրոֆեսիոնալ դիմահարդարներ պայքարում էին լավագույնի կոչման համար: Մրցույթը բաղկացած էր 3 փուլից, որի արդյունքում ավելի քան 200 մասնակիցներից 5-ը հայտնվեցին ֆինալում: Նախագծի հաղթողը դարձավ Արմինե Գրիգորյանը: Բացի գլխավոր մրցանակից՝ 1 միլիոն դրամից, Արմինեն նաև դարձավ ORIFLAME ընկերության պաշտոնական դիմահարդարը:

  • Kamo Tovmasyan

The One Beauty Award-ի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին Հրանուշ Եղոյանը (Make up Studio-ի հիմնադիր, Հայաստանի վարսահարդարների և դիմահարդարների ասոցիացիայի (АСПИК) անդամ, Հայաստանի դիմահարդարների թիմի ղեկավար, OMC-ի` Ոճաբան վարպետների միջազգային կազմակերպության պրոֆեսիոնալ ժյուրիի անդամ), Ալյոնա Տերեշչենկոն (ԱՊՀ երկրներում Oriflame ընկերության պաշտոնական դիմահարդար), Ֆաինա Հարությունյանը (FAINA բրենդի հիմնադիր) և Նարինե Սիմոնյանը (ոճաբան, տարածաշրջանային բրենդ մենեջեր RGAM/RGG): Միջոցառումը վարեց Սերգեյ Սարգսյանը: Շնորհավորում ենք բոլոր 5 մասնակիցներին՝ Մանե Աղաջանյանին, Ադրինե Իսայանին, Գայանե Հայրապետյանին, Չինար Կիրակոսյանին և իհարկե Արմինե Գրիգորյանին, որը դարձավ The One Beauty Award-ի հաղթողը:

  Oriflame ընկերությունն արդեն ավելի քան 50 տարի օգնում է մարդկանց ամբողջ աշխարհում բացահայտել իրենց իրական գեղեցկությունն ու իրականություն դարձնել երազանքները: Այն առաջարկում է բարձրորակ, անվտանգ, արդի միտումներին համապատասխանող արտադրանքներ և յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս դառնալ միջազգային հանրության մաս: Այժմ Օրիֆլեյմի արտադրանքները կարելի է գնել աշխարհի 60 երկրներում, ընկեկրության հետ համագործակցում են ավելի քան 3 միլիոն խորհրդատու:  Գեղեցկություն՝ ստեղծված Շվեդիայում. առողջ և գեղեցիկ կյանքի համար: 

back-top