l

lifestyle

THE KEYS Aficionado's Private Club-ի բացումը

The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan-ը սիրով ներկայացնում է իր մինուս երկու հարկում բացված THE KEYS Aficionado's Private Club-ը: Այսուհետ ջազի և բլյուզի, հեղինակային կոկտեյլների, սիգարի ու պարզապես այն անձանց համար, ովքեր նախընտրում են յուրահատուկ մթնոլորտում բարձրակարգ ժամանցի անցկացումը, THE KEYS Aficionado's Private Club-ը բացում է իր հյուրընկալ դռներն ու առաջարկում գտնել կատարյալ հանգստի բանաձևը:

  • Աբովյան 3/4, (011) 20 60 00
  • Kamo Tovmasyan

The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan-ը գտնվում է Աբովյան 3/4 հասցեում, իսկ THE KEYS Aficionado's Private Club-ը գործում է հյուրանոցի մինուս երկու հարկում: Յուրաքանչյուր օր THE KEYS Aficionado's Private Club-ը հրավիրում է իր երեք սրահներում վայելել բարձրակարգ հանգիստ բոլոր նրանց, ովքեր սիրում են համադրել որակյալ սիգարը լավ խմիչքի, երաժշտության և բարձրակարգ սպասարկման հետ: Հետևելով հյուրանոցի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով (011) 20 60 00 հեռախոսահամարով, կարող եք ամրագրել սեղաններ և ներկա լինել լավագույն բենդերի ու կատարողների կենդանի ելույթներին, որոնք յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին կազմակերպվում են ակումբում: Գնահատեք հանգստի, սպասարկման և որակի նոր ձևաչափը երևանյան ամենաշքեղ հյուրանոցում, նորաբաց THE KEYS Aficionado's Private Club-ում:

Աբովյան 3/4
(011) 20 60 00

back-top