l

lifestyle

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ մեկնարկում է տուրիստական գործակալությունների մրցույթ

Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ Radisson Blu հյուրանոցում մեկնարկեց տուրիստական գործակալությունների մրցույթ: Մրցույթը նախատեսում է զարգացնել ընկերության նոր ապահովագրության տեսակները: Ճամփորդության արտագնա, ներգնա ապահովագրություն, բնակարան/արձակուրդ ապահովագրություն և արկածային տուրիզմի ապահովագրություն դժբախտ պատահարներից: Մրցույթն ամփոփվելու է սեպտեմբերի երկրորդ կեսին՝ ելնելով այն արդյունքերից, թե որքան միավորներ են հավաքագրել գործընկեր տուրիստական ըկերությունները:

  • Kamo Tovmasyan

Նոր նախագիծը ներկայացվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նավասարդյանի և Մարքեթինգային հաղորդակցումների դեպարտամենտի զեկավար Էմմա Մոժարովայի կողմից: Իրենց խոսքով հանդես եկան նաև ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչ Անահիտ Ոսկանյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, ACP Game ընկերության ներկայացուցիչ Նանա Ապրեսյանը, Կալիբրի ընկերության տնօրեն Գևորգ Եդիգարյանը: Մրցույթի ընթացքում վաճառքի լավագույն արդյունքերը ցուցաբերած տուրիստական ընկերությունները կստանան 200 000, 300 000 և 500 000 դրամ պարգևատրումներ, համապատասխանաբար 3, 2 և 1-ին տեղերի համար: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում գործող լավագույն տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները։ Հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, ինտելեկտուալ և զվարճալի խաղեր, միջոցառումը վարում էր Գրիգոր Կյոկչյանը, իսկ երաժշտությունը՝ DJ Dape-ինն էր:

Հյուսիսային պող. 1 
(010) 59 10 10

www.rgs.am

back-top