l

lifestyle

Տաջիկական փլավի օրեր Կասկադի ԹԵՄՈՒՐՆՈՑ ռեստորանում

Կասկադի ամենակոլորիտային, տարբերվող ու կեսդարյա պատմություն ունեցող ռեստորաններից մեկը՝ ԹԵՄՈՒՐՆՈՑԸ կազմակերպել էր տաջիկական փլավի օրեր իր այցելուների համար: Տաջիկստանից հրավիրված Շեֆ-խոհարարները հենց տեղում պատրաստում էին իսկական տաջիկական փլավ, իսկ մայիսի 3/4-ին էլ Թեմուրնոցն արդեն Գինու օրերի շրջանակներում էլ ներկայացնում է այս ուտեստը Սարյան փողոցում: 

  • Kamo Tovmasyan

Թեմուրնոցը դեռ նախորդ դարի կեսերից իր անփոփոխ վայրում՝ Թամանյան 2-ում ներկայացրել է իսկական հայկական խոհանոց ու եղել է երևանցիների սիրված վայրերից մեկը: Պահելով իր ձևաչափը, այսօր Թեմուրնոցը ներկայանում է Կասկադում ամենամեծ հայկական մենյուով, տարբերվող ինտերիերով ու մթնոլորտով: Երկու սրահներ փակ հատվածում, բացօթյա հրաշալի հատված, պարբերաբար կազմակերպվող երաժշտական երեկոներ: Ռեստորանի հիմնական փիլիսոփայությունը հենց նրանով է հետաքրքիր, որ այն ամբողջությամբ վերականգնում է դեռ 1962թ.-ից գործող Թեմուրնոցի մենյուն, ձևաչափը: Այն ոչ թե նոր թրենդային ռեստորան է Կասկադում, այլ հենց հին Երևանի ամենահայտնի ռեստորանի պատմությունը շարունակով վայր է Կասկադում: Խինկալիները, աջարական խաչապուրին, հայկական խորովածը...ամեն ինչ այստեղ համեղ է, կարող եք վիդեո տարբերակում դիտել զբոսաշրջիկների էմոցիաները: Աշխատանքային ժամերն են 09.00-ից մինչ վերջին հաճախորդը:

 

 Մայիս ամսից ռեստորանի հիմնական մենյուում ավելացել է տաջիկական փլավը, որի ներկայացումը շատ հետաքրիքր կերպ էր պլանավորված: Առաջին օրը Տաջիկստանից հրավիրված խոհարարները հենց բացօթյա հատվածում պատրաստեցին փլավը, որը հյուրասիրվեց բոլոր այցելուներին, իսկ հաջորդ երկու օրերին խոհարարներն այս նույն ձևաչափով կերկայացնում են Թեմուրնոցն արդեն Սարյան փողոցում ընթացքող Գինու օրերի շրջանակներում: Տաջիկական փլավը դա գառան մսի, հատուկ բրնձի, չամիչի ու համեմունքների համադրությունն է, այն հաճախ են շփոթում ուզբեկական փլավի հետ, սակայն տաջիկական փլավի բաղադրիչներն այլ են: Այստեղ և սոխ կա, և սխտոր, լիմոն....դե պետք է փորձել, հիմա որքան էլ բացատրեմ համը հո չեք զգալու: Փորձել կարող եք Թեմուրնոցում, այն արդեն առկա է ճաշացանկում: Առաջին օրը հյուրերին սպասվում էր նաև անակնալ՝ ջազային լայվ կատարումներ Լևոն Մալխասյանի, Մարտին Վարդազարյանի և Երվանդ Երզնկյանի կողմից:

Թամանյան 2

(011) 787 777

Facebook/Temurnots

back-top