l

lifestyle

Ելենա Տեմնիկովայի շոուն Պետերբուրգում

Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի նոր սերնդի աստղերը վաղուց թելադրում են իրենց սաունդը, բիթերը և նոր սերունդն այսօր ունի հստակ երաժշտական ճաշակ, որը թելադրողներից է նաև Տեմնիկովան: Նրա շոուն Պետերբուրգի A2 Green Hall-ում էր, տոմսի արժեքը 2500 ռուբլի էր, իսկ տևողությունը մոտ 2 ժամ, նույնիսկ ավելին քան սպասում էինք: Համերգի ֆոտո/վիդեո շարքը՝ մեր փոստում: Հիշեցնեմ, որ այս ճանապարհորդության գործընկերներն էին Ռոյալ Արմենիա ընկերությունն իր նոր սառը թեյերի շարքով և ՀԵՐՄԻՏԱԺ սրահների ցանցը:

  • Կամո Թովմասյան

Մեզ մոտ վաղուց չկա նոր սաունդ հասկացությունը, մեր աստղերը նույնն են, նոր դեմքեր կամ չեն հայտնվում, կամ էլ երգում են նույն "Եթե մեռնեմ, քեզ կտեսնեմ աչքերս փակ..." ֆորմատի բալլադներ: Ռուսական շոու-բիզնեսի նոր սաունդն ամենուր է, Տեմնիկովա, Էլջեյ, Գրիբի, Բլեք Սթառի բոլոր արտիստները, Ֆադեևի նոր պռոտեժեները...Ջահելությունն էլ չի ուզում լսել Я ЛЮБЛЮ ТЕБЯ ДО СЛЁЗЗЗЗЗ...

ԿամոԲլոգի թիմը ողջ օրը լսում է միայն նման արտիստների, նույնիսկ երբ Ես հազվադեպ միացնում եմ Ջորջ Մայքլի կամ Սելին Դիոնի երգերն աշխատանքի ընթացքում, դա տևում է 1 րոպե. ինձ բառացիորեն ստիպում են չլսել հին երգեր, որն, ըստ գործընկերներիս, ազդում է մեր աշխատանքի որակի վրա: Մի խոսքով ես առաջարկում եմ նրանց գնալ Պետերբուրգ՝ Եվա Պոլնայի համերգին, հիշում եք Гости из будущего խմբին? Իհարկե 19-22 տարեկան աշխատողներս չեն ճանաչում Եվային և համաձայնվում են ինձ հետ միասին գալ Պետերբուրգ միայն մեկ պայմանով. որպեսզի մինչ Պոլնայի համերգը գնանք նաև Տեմնիկովայի համերգին:

Շոուն տևեց մոտ երկու ժամ, կանգնած տոմսեր էինք վերցրել, որ պարեինք, ճիշտ է շարժվելու տեղ չկար: Եթե անկեղծ, այս շոուից հետո արդեն ես էլ փոշմանեցի գնալ Պոլնայի համերգին, քանի որ կյանքի ռիթմը, նաև աշխատելու տեմպը պահելու համար իրոք պետք է միշտ նայել առաջ, լսել այն, ինչ ընտրում է նոր սերունդը, թե չէ կդոփես տեղում քո նոստալժիկ տրամադրությամբ: Հաջորդ օրը աշխատողներից տոմսերը վերադարձրեցինք և ես մենակս գնացի Պոլնայի համերգին, որտեղ միայն անտրակտը 40 րոպե էր, ու իրոք, կարծես 2001 թիվը լիներ:

Ափսոս մեզ մոտ նման ակումբներ չկան, որոնք ոչ թե դիսկո, այլ համերգային ակումբներ են մեծ բեմով, ֆանտաստիկ սաունդով, բարով, ու ամեն օր այստեղ կան շոուներ: Ջահելության մասին էլ չեմ խոսում, երգում էին միասին ու վայելում էին արտիստ-ֆանատ շփումը, ինչպես և բնորոշ է այս տարիքում:

back-top