l

lifestyle

Փարիզի ամենամյա TECHNO երաժշտության փառատոնը, afterparty-ն և մահացու սելֆին

Յուրաքանչյուր տարի հարյուր հազարավոր էլէկտրո-երաժշտության սիրահարներ հավաքվում են Փարիզում՝ մասնակցելու Paris Techno Parade փառատոնին: Ողջ օրը հատուկ մեքենաներով տեխնոյի ֆանատները պարում են Փարիզի կենտրոնում, խմում են ու սելֆի անում....Այս տարի ցավոք սելֆիներից մեկը ողբերգական ավարտ ունեցավ: Ես, Աննան և DJ Leo-ն նախորդ շաբաթ մեկնել էինք Փարիզ՝ ներկա լինելու և ձեզ ներկայացնելու Paris techno Parade-ը հենց դեպքի վայրից:

  • Kamo Tovmasyan

Այս տարի Տեխնո փառատոնը տեղի էր ունենում Սեպտեմբերի 19-ին: Կեսօրից հատուկ մեքենաները Փարիզի ծայրամասից բարձր երաժշտությամբ ու հազարավոր երաժշտասերներով շարժվում էին դեպի կենտրոն:

Իրականում պարել չէր լինում, քանի որ մեքենաների շարժի հետ միասին բոլորն իրար հրում էին, ու զարմանալի է, որ այդքանից հետո տուժողներ չեն գրանցվել..

Փողոցները կեղտոտ էին իհարկե, մասնակցում էին հիմնականում թինեյջերներ, Մեր տարիքի անձինք ավելի քիչ էին...

Արդեն 18.00-ին բոլորը մեռած էին, համապատասխան աշխատողները մաքրում էին փողոցները աղբից և վատացած թինեյջերներից...

Ավելի ուշ պարզ դարձավ, որ փառատոնի ընթացքում մասնակիցներից մեկը՝ 21-ամյա այս տղան, ով որոշել էր բարձրանալ արձանի վրա և սելֆի նկարեր, ընկնելով այնտեղից մահացել է....

Փառատոնից հետո բոլորը շտապում էին afterparty...

AfterParty-ն 4 առանձին ունեցող հսկայական շինության ներսում էր, մուտքի արժեքն էր 40 եվրո...

Տարբեր աստիճանի ծանր երաժշտություն ռեյվից մինչ մինիմալ տեխնո....ինչպես տեսնում եք՝ գժանոց...

Խմիչք գնելու դեպքում նախ պետք է գնեիր այս թևնոցը, այնտեղ մուտք անեիր գումար, իսկ հետո արդեն թևնոցով պատվիրեիր խմիչք:

Զարմանալիորեն էժան էր խմիչքը, էներգետիկ ըմպելիքը՝ 5 եվրո, գինին՝4:

back-top