l

lifestyle

Արամ Խաչատրյանի գլուխգործոցի ստեղծման պատմությունը պատմող ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐ ֆիլմի շնորհանդեսը

Դեկտեմբերի 12-ից Հայաստանի բոլոր կինոթատրոններում կարող եք դիտել Արամ Խաչատրյանի գլուխգործոցի ստեղծման պատմությունը ներկայացնող ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐ ֆիլմը: "Սինեմա Սթար" կինոթատրոնում տեղի ունեցած շնորհանդեսի, հյուրերի, նկարահանման ընթացքի, ինչպես նաև ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐ գլուխգործոցի պատմությունը ներկայացնում եմ այս փոստում...

  • Kamo Tovmasyan

Արամ Խաչատրյանի գլուխգործոցի՝ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը։ 1942 թվական, Մոլոտով (Պերմ)․ այստեղ է տարհանվել Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը: Մի քանի շաբաթից «Գայանե» բալետի պրեմիերան է, որը դեռ պատրաստ չէ։ Ստեղծագործությունն ավարտելու փորձ կատարելու ժամանակ կոմպոզիտորը բախվում է ցենզուրայի խիստ պահանջներին։ Վերջին փորձից առաջ Խաչատրյանը տնօրինությունից հրաման է ստանում․ ստեղծել ևս մեկ պար բալետի վերջին հատվածում։ 1942 թվական, Մոլոտով (Պերմ). այստեղ է տարհանվել Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը: «Գայանե» բալետը ստեղծելու ջանքերը համընկնում են 2-րդ սիմֆոնիայի հետ: Արամ Խաչատրյանը ևս մի պար ավելացնելու պատվեր է ստանում. ութ ժամ անց ծնվում է «Սուսերով պար»-ը:

Ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է «Մարս Մեդիա» կինոընկերությունը։ Արամ Խաչատրյանի մասին լավագույն սցենարի մրցույթում հաղթեց ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովի աշխատանքը, ով բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է։ Մեր օրերում «Սուսերով պար» ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության ամենահայտնի և ամենաշատը կատարվող գլուգործոցներից մեկը։ Յուսուպ Ռազիկովի խոսքերով նա իր առջև առաջադրանք չէր դրել նկարահանել դասական բայոպիկ․ նրա ֆիլմում Խաչատրյանի կյանքից միայն 2 շաբաթ է։ «Կարևոր էր սյուժեում տեղավորել կարճ ժամանակահատված, որ հստակ երևար դրամատիկ իրադրությունը և լայնորեն հայացք նետել կյանքի այդ փոքր հատվածին։ 

«Ես առաջարկեցի ցույց տալ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը՝ Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածը, որտեղ մենք փորձեցինք տեղավորել այն խնդիրներն ու երևույթները, որոնք շրջապատում էին կոմպոզիտորին։ Վերջինն ավելի կարևոր էր, որպեսզի կարողանայինք պատասխանել գլխավոր հարցին՝ ինչ պետք է ապրի կոմպոզիտորը, որպեսզի 8 ժամվա ընթացքում ստեղծի նման նշանավոր գործ»,-շարունակում է Ռազիկովը։ Կարևորագույն փաստը, որի վրա հիմնվել է ռեժիսորը, եղել է այն, որ «Սուսերով պար»-ը գրվել է հրամանի հիման վրա։ «Պար»-ը պլանավորված չէր ոչ լիբրետիստի կողմից, ոչ բալետմեյստերի կողմից և ոչ անձամբ Խաչատրյանի կողմից։ Դա հրաման էր «վերևից»։ Թատրոնի տնօրինության հրամանը շատ ջղայնացրեց կոմպոզիտորին, ով ստիպված էր պատրաստի ներկայացման մեջ ավելացնել ևս մեկ պար՝ թվով հինգերորդը։ Էսթետիկայի տեսանկյունից կոմպոզիտորը գռեհիկություն համարեց երաժշտության հանդեպ նման վերաբերմունքը. «Այդ կերպ աշխարհի ամենահայտնի գործերից մեկը գրվել է ճնշման տակ»։

Ֆիլմի նկարահանումներն անցել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում։ Այնտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի և շուկայի բոլոր դեկորացիաները։ Բալետային տեսարանները, թատրոնի ներսի, պաշտոնյա Պուշկովի այցի և մյուս էպիզոդիկ մասերը նկարահանվել են Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնում, որը նկարահանող խմբի տրամադրության տակ ընդամենը 5 օրով էր։ Այդ օրերը բավականին անհանգիստ էին, քանի որ Երևանի փողոցներում անցնում էր «Թավշյա հեղափոխությունը»։

«Մենք հայտնվել էինք հեղափոխության կիզակետում, չէինք քնում, քանի որ բոլորը փողոցում աղմկում էին։ Կոստյումներն ու ռեկվիզիտները բերելն ընդհանրապես անհնար էր, քանի որ փողոցները մարդաշատ էին ու փակ։ Դրսում Երևանը հեղափոխություն էր անում, իսկ մենք ներսում ֆիլմ էինք նկարում։ Սակայն անսպասելի հեղափոխությունը հաղթեց։ Եվ դա հենց նույն օրն էր, երբ ավարտվեցին նկարահանումները։ Այնտեղ արդեն հաղթանակած ազդանշանները, փողոցներում տոնող միլիոնավոր մարդիկ, լեփ-լեցուն սրճարաններ»,- հիշում է Յուսուպ Ռազիկովը։

Ռեժիսոր և սցենարի հեղինակ: Յուսուպ Ռազիկով
Դերերում: Համբարձում Քաբանյան, Ալեքսանդր Կուզնեցով, Ալեքսանդր Իլյին կրտսեր,
Սերգեյ Յուշկևիչ, Վերոնիկա Կուզնեցովա, Իննա Ստեպանովա, Իվան Ռիժիկով
Օպերատոր: Յուրի Միխայլիշին
Նկարիչ - բեմադրող: Նազիկ Կասպարովա
Կոստյումների նկարիչ: Եկատերինա Գմիրյա
Գլխավոր պրոդյուսեր: Ռուբեն Դիշդիշյան
Պրոդյուսերներ: Կարեն Կազարյան, Տիգրան Մանասյան
Դրամա / Պատմություն / Կենսագրություն
«Մարս Մեդիա» կինոընկերության արտադրանքը
ՌԴ Մշակույթի նախարարության աջակցությամբ

Փառատոններ:
Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոն
Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոն
«Ոսկե Ծիրան» 16-րդ Միջազգային կինոփառատոն
Երաժշտության և կինոյի միջազգային փառատոն Հարավային Կորեայում

 

back-top