l

lifestyle

ԱՐԴԵՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ! ArmHookah-ն ներկայացրեց իր ARMHOOKAH STREET նախագիծը

Արտակարգ դրությունը թելադրում է ժամանցի անցկացման իր պայմանները, իսկ ArmHookah-ի տնօրինությունն էլ ներկայացնում է պահանջները բավարարող իր նոր ժամանցավայրի ձևաչափը: Հյուսիսային պող. 6 հասցեում գործող ArmHookah-ն արդեն կգործի ՇՈՒՐՋՕՐՅԱ և բացի այս հասցեում գործող իր երկու սրահները, հրավիրում է նորաբաց ARMHOOKAH STREET. 4 առանձնասրահներից բաղկացած նոր ժամանցավայր մինչև 12 հոգուց բաղկացած խմբերի համար: Պատմում եմ մանրամասները:

ArmHookah նախագիծը սկսել են երկու ընկերներ՝ Տիգրան Ասրիյանը և Արմեն Կարախանյանը: Սկսելով նարգիլեի առաքման ծառայությունից, կարճ ժամանակահատվածում ArmHookah-ն ժամանցասեր հասարակության շրջանում հայտնի դարձավ որպես քաղաքի ամենալավ նարգիլեներ պատրաստող բրենդերից մեկը: Հյուսիսային պող. 6 հասցեում բացվեց առաջին ArmHookah սրահը, պահանջարկը մեծ էր, այնքան մեծ, որ հաջորդ տարի արդեն նույն հասցեում բացվեց երկրորդ ArmHookah. Level 2-ն, ավելի մեծ ու արդեն նաև առանձնասրահներով: Պարզվեց երկու սրահները նույնպես չէին կարողանում ընդունել բոլոր այցելուներին և նախորդ տարի, արդեն Արամի 72/74 հասցեում ArmHookah-ն բացեց իր ամենամեծ՝ երկհարկանի Level 3 by ArmHookah-ն: Չորրորդ տարին է, իսկ ժամանցի ոլորտը պանդեմիայի շրջանում իր օրենքներն է թելադրում: ArmHookah-ի թիմը որոշեց ավելի ընդլայնել իր գործունեությունը և բացել նոր ձևաչափով, միայն առանձնասրահներից բաղկացած ARMHOOKAH STREET-ը: Արդյունքում, եթե Հյուսիսային պողոտայից զբոսնեք դեպի Կողբացի, կարելի է ասել, որ Դուք արդեն զբոսնում եք Արմհուկա փողոցով: Համեղ խոհանոց, ճիշտ աշխատելավոճ, լավագույն բրենդերի նարգիլեները, շատ ընկերական սթաֆ, ու ինչպես արդեն ասացի ՇՈՒՐՋՕՐՅԱ աշխատանք. ահա թե ինչու է ArmHookah-ն այսպես սիրված բոլորի կողմից:

Այդպես է ստացվել, որ ArmHookah-ն իր այցելուներին ու ժամանցասեր հասարակությանը ամեն տարի անակնկալ է մատուցում նոր սրահի տեսքով: Հյուսիսային պողոտայի այս հատվածը շատերը վաղուց արդեն անվանում էին ARMHOOKAH STREET՝ Արմհուկա փողոց: Հավանաբար հենց այս պատճառով էլ տնօրինությունը նույն հասցեում բացված նոր սրահը հենց այդպես էլ անվանեց՝ ARMHOOKAH STREET: Նոր ինտերիեր, որն արդեն հրաժեշտ է տալիս ծեծված լոֆթ ոճին: Հարմար սրահներ, իդեալական օդափոխության համակարգ, որն այս դեպքում ամենակարևոր հարցերից է, շուրջօրյա գործող խոհանոց, բար, պրոֆեսիոնալ սպասարկում և լավ երաժշտություն: Յուրաքանչյուր սրահում տեղադրված են սեղանի խաղեր՝ շախմատ, մոնոպոլիա, նարդի...իհարկե նաև PlayStation խաղասարքեր և հեռուստատեսային ցանկացած ալիք դիտելու հնարավորություն: Երկու սրահներում տեղադրված են մինչև 6 և 8 հոգու համար նախատեսված պոկերի պրոֆեսիոնալ խաղասեղաններ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi:

Նոր սրահը նոր ձևաչափ ունի, այն բաղկացած է 4 սրահներից՝ որտեղ մինչև 12 հոգուց բաղկաղած ընկերական խմբեր կարող են աշխատանքից հետո հանգստանալ, միգուցե նշել փոքր առիթներ, խաղալ ժամանակակից խաղեր ՇՈՒՐՋՕՐՅԱ: Երկու սրահներում նաև կան պոկերի պրոֆեսիոնալ սեղաններ, մեծ սրահը, որտեղ 12 հոգով հնարավոր է սեղանի շուրջ պոկեր կամ մաֆիա խաղալ, ունի նաև իր առանձին սանհանգույցը, ինչը կարծում եմ շատ կարևոր է լիովին հանգստի և առանձնանալու համար:  

Խոհանոցը թարմացված է, բարը ևս, դե բոլորը գիտեն որ ArmHookah-ն քաղաքի լավագույն նարգիլե մատուցող վայրերից մեկն է: Ի դեպ նարգիլեի առաքումը նույնպես ՇՈՒՐՋՕՐՅԱ է, ինչպես նաև տեղում գործող սրահից կարող եք գնել անհրաժեշտ ամեն ինչ՝ տանը նարգիլե պատրաստելու համար:  Առաքման հեռախոսահամարն է՝ 077-19 00 00:

Քանի որ սրահները 4-ն են, խորհուրդ կտամ նախապես դրանք ամրագրել, քանի որ նույնիսկ շուրջօրյա աշխատանքի դեպքում էլ պահանջը շատ մեծ է: Այցելեք քաղցած, որպեսզի վայելեք ուտեստները, կոկտեյլենրով, լավ երաժշտությամբ և ժամանցով: Հյուսիսային պողոտայում կարծես թե չկա ժամանցավայր, որի խոհանոցը շուրջօրյա գործում է, ինչով ևս ArmHookah-ն տարբերվում է: Ապուրներ և աղցաններ, ռիբսեր և նրբերշիկներ, մեքսիկական ուտեստներ և իտալական պաստաներ: Միանշանակ կարող եմ ասել, որ խոհանոցը և բարը գոհացնելու է Ձեզ:

ՇՈՒՐՋՕՐՅԱ հանգստի, ժամանցի, լավ երաժշտության, պրոֆեսիոնալ սպասարկման ծանոթ վայր Հյուսիսային պողոտա 6 հասցեում, արդեն նաև իր նոր՝ ARMHOOKAH STREET սրահի տեսքով: Եթե չեք ցանկանում առանձնանալ Ձեր ընկերներով և նախընտրում եք ժամանց ընդհանուր սրահներում, հիշեցնեմ, որ նույն հասցեում գործում են ARMHOOKAH և ARMHOOKAH. Level 2 ժամանցավայրերն իրենց փակ և բացօթյա սրահներով, կրկին շուրջօրյա: Հիշեցնեմ նաև, որ երրորդ՝ ARMHOOKAH. Level 3 երկհարկանի նախագիծը գործում է Արամի 72/74 հասցեում:

Հյուսիսային պողոտա 6

077-19 00 00

FACEBOOK/ArmHooakLounge

back-top