l

lifestyle

Kamoblog in Stockholm

Հունվարի 27-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում սկսվում է Stockholm Fashion Week 2014-ը, որի գլխավոր հովանավորն այս տարի շվեդական ORIFLAME ընկերությունն է: Դիզայներ Ֆաինա Հարությունյանը Oriflame ընկերության կողմից հրավիրվել է ներկա գտնվելու և ավելի ուշ իր տպավորություններով կիսվելու ընկերության ամենամյա կատալոգում, իսկ Ես Oriflame ընկերության կողմից հրավիրված եմ որպես ֆեշն/իվենթ ոլորտի հայ բլոգեր, լուսաբանելու այս գեղեցիկ ֆեշն իրադարձությունը:  

Ստոկհոլմյան նորաձևության շաբաթվա ամենահետաքրքիր դրվագները, հանդիպումներ Վիկտորիա Բոնյայի, Յոնաս Վրամելի և Ֆաինա Հարությունյանի հետ Ստոկհոլմում, ինչպես նաև Շվեդիայի մայրաքաղաքի ամենահետաքրքիր ժամանցավայրերը Kamoblog in Stockholm հեռուստանախագծում:

Part I

Part II

Stockholm Fashion Week-ի շրջանակներում Ես և Ֆաինան մի քանի ցուցադրությունների էինք ներկա, քանի որ Oriflame ընկերությունը մշակել էր հատուկ ծրագիր մեզ համար, որը Դուք կտեսնեք բլոգում այս շաբաթվա ընթացքում: Ֆաինան հրավիրված էր, որպես հայ դիզայներ` կիսելու իր տպավորությունները Oriflame ընկերության նոր կատալոգում, իսկ Ես` որպես բլոգգեր, այս ամենը լուսաբանելու համար:

Ցուցադրությունների մի մասն անցկացվում էին BERNS հյուրանոցում, այն իրոք շատ շքեղ էր և պատկերացրեք ցուցադրությունների տպավորության մի մասը կարելի է վստահ ասել, հենց ինտերիերի շնորհիվ էր ստեղծվում:

Հյուրեր շոու-բիզնեսից, միջազգային լրագրողներ, բլոգգերներ, ֆեշն խմբագիրներ հյուրերի ցանկում:

Ռուսաստանի ներկայիս ամենահայտնի գլյանեց-աստղերից մեկը` Վիկտորիան Բոնյան միջոցառման հատուկ հյուրն էր, նրա հետ հարցազրույցը կդիտեք արդեն հեռուստատարբերակում:

Երբ նախորդ տարի մայիս ամսին կարդացի Ստոկհոլմում բացված ABBA խմբի թանգարանի մասին, միանգամից գրառեցի հասցեն, հուսալով, որ մոտ ապագայում առիթ կունենամ Ստոկհոլմում լինել, և ահա իմ երազանքն իրականացավ, Ես ուղիղ 3 ժամ անցկացրեցի լեգենդար շվեդական քառյակի հսկայական թանգարանում, վերհիշելով մանկությունս:

ABBA The Museum-ը գտնվում է Djurgårdsvägen 68 հասցեում: Այն աշխատում է մինչ 18.00-ն, նույն վայրում ներկայացված է ոչ միայն լեգենդար քառյակի այլև շվեդական երաժշտության էվոլյուցիան և հայտնի սելեբների պատմությունը:

Նրանք, ովքեր ծանոթ չեն ABBA-յին, նշեմ, որ այն ամենահայտնի շվեդական խումբն է, որն իր 10-տարվա պատմությամբ 1972-1982 դարձել է իսկական լեգենդ: Մինչ օրս նրանք այդպես էլ չեն համաձայնվում միասին հանդես գալ բեմում, սակայն նրանց խումբը շարունակում է մնալ դիսկոյի դարաշրջանի խորհրդանիշը:

Մետրոն Ստոկհոլմում կոչվում է Tunnelbana, այն բաղկացած է 100 կայաններից, որոնցից 47-ը ստորգետնյա են և դրանցից մի քանիսը փորված են ժայռերի մեջ: Ավելի քան 100 դիզայներներ, ճարտարապետներ և նկարիչներ են մասնակցել 64 տարվա պատմություն ունեցող Tunnelbana-յի ստեղծման ընթացքին, որի արդյունքում Ստոկհոլմի մետրոպոլիտենը համարվում է Եվրոպայում ամենագեղեցիկը:

Տոմսի գինը հիմա կոնկրետ չեմ կարող ասել, քանի որ Մենք վճարելով մոտ 15 եվրո ունեցանք 4 անգամ օգտվելու հնարավորություն: Իմանալով ստոկհոլմյան մետրոպոլիտենի գեղեցկության մասին, Մենք փորձեցինք տեսնել տարբեր կայաններ, սակայն ընթացքում հասկացանք, որ իրականում պետք է կոնկրետ տեղեկացված լինել, թե որոնք են լավագույնները, քանի որ մնացած գծերը մեր մետրոյից առանձնապես չէին տարբերվում: Դուք պարզապես պետք է հարցնեք աշխատակցին, թե որտեղ է պետք գնալ, չնայած, որ նրանք միաձայն պնդում էին թե բոլոր կայաններն էլ գեղեցիկ են, այնուամենայնիվ այս ֆոտոներում պատկերված կայանները մի քանիսն են:

Սառը ինչպես թագավորական ցանկացած քաղաք և պարզ, ինչպես ստատիկ եվրոպական մայրաքաղաքները. ահա այսպես տպավորվեց Ինձ մոտ Ստոկհոլմը: Մոտ 1 մլն բնակչությամբ Սկանդինավյան ամենամեծ քաղաքը Մելարեն լճի շնորհիվ մշտապես քամիների և սառը օդի կենտրնում է: Այն կառուցված է 14 կղզիների վրա և նույնիսկ ամռանը ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է +18: Համենային դեպս Ձմռանն այստեղ իրոք անհնար է քայլել, ցերեկային ժամերին փողոցները գրեթե դատարկ են, իսկ 16.00-ից արդեն մթնում է, վերջնականապես քեզ դեպրեսիայի մեջ գցելով: Չնայած այս ամենի Ստոկհոլմն իհարկե շատ հետաքրքիր քաղաք է, ու ամռանը կարելի է վերադառնալ….Շվեդական կրոնը մի փոքր անհասկանալի էր, նախ ամեն անգամ եվրոն կրոն վերածելով գանձվում էր առանձին գումար, և ընդհանրապես մեզ խորհուրդ էին տալիս գնումներ կատարել քարտերով: Որպեսզի չշփոթվեինք, 100 կրոնը մոտ 10 եվրոյի է վերածվում, այսինքն ցանկացած գնման դեպքում վերջին 0-ն հանվում է: Մետրոն այդքան բարդ չէ, բացի այդ շատ գեղեցիկ է: Գործում են տրամվայներ, որոնցից իհարկե դժվար է օգտվել ուղղությունները չիմանալու պատճառով, այնպես որ ամենահեշտ տարբերակը դա տաքսին է, որը Ստոկհոլմում շատ թանկ է: Կենտրոնական հատվածում մինիմալ արժեքը կազմում է մոտ 15-20 եվրո, բայց դա միակ տարբերակն է արագ տեղ հասնելու:  Չեք հավատա, բայց Ստոկհոլմից վերադարձել եմ դատարկաձեռն, քանի որ ոչ մի յուրահատուկ գնման առիթ չկար, եթե հաշվի չառնենք անվանական հուշանվերները: Նույն եվրոպական բրենդերը, տան ինտերիերի պարագաներ…եվրոպական ցանկացած քաղաքում առկա սրահներ:

 

Իսկ Դուք գիտեք, որ այս տարվա H&M Design Awards-ին արժանացել է ֆրանսահայ երիտասարդ դիզայներ Eddy Anemian-ը? Մենք էլ չգիտեինք, երբ հրավիրված էինք H&M Design Awards 2014-ի հաղթողի ներկայացմանը և ֆեշն շոուին: Մեր հայրենակցի հետ հանդիպումը և նրա հավաքածուն ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը:

ՎԱՍԱ-ն XVII-րդ դարում կառուցվել է Շվեդիայի ՎԱՍԱ թագավորական դինաստիայի հրամանով և այն պետք է դառնար գլխավոր շվեդական մարտական նավը: 2 տարի տևած աշխատանքներից հետո ՎԱՍԱ-ն 1628 թ.-ի Օգոստոսի 10-ին դուրս է գալիս ճանապարհորդության և հենց նույն օրը տեխնիկական անսարքության պատճառով խորտակվում է: 333 տարի անց ռազմական նավը դուրս են բերում ծովի հատակից և 1990 թ.-ին նրա շուրջը կառուցում թանգարան: Vasamuseet-ն այսօր Ստոկհոլմի ամենաայցելվող թանգարանն է, որն ունենում է 1 մլն այցելու յուրաքանչյուր տարի:

Ոչ ֆոտոներում և ոչ էլ վիդեոտարբերակով Դուք չեք կարող նավի իսկական մասշտաբները պատկերացնել, հավատացեք իրականում այն ավելի մեծ է ու աննկարագրելի տպավորիչ: Երկարությունն է մոտ 70 մետր, լայնությունը մոտ 12 մետր, բարձրությունը մոտ 53 մետր:

Götgatan 78. հիշեք այս հասցեն, այստեղ է գտնվում HIMLEN ռեստորանը, որտեղից բացվում է ստոկհոլմյան ֆանտաստիկ տեսարան: Սա Ստոկհոլմի գլխավոր ռուֆ-թոփն է, այն ցերեկային ժամին դատարկ էր, սակայն ըստ Իս, տեսարանը ցերեկային ժամերին ավելի գեղեցիկ է քան երեկոյան: Չգիտեմ ինչից դժգոհ մատուցողուհին մի կերպ հասկացավ, որ Մենք ցանկանում ենք խմել ամերիկանո և փորձել նրանց ամենահամեղ դեսերտը: Այդ ամենը Մեզ արժեցավ մոտ 35 եվրո, չհաշված իրոք ֆանտաստիկ տպավորությունները և երազանքների գիրկն ընկնելը: Սպասարկում չկա, ուայֆայ չկա, բայց ինչպես ասում են` երկու երնեկ մի տեղում չի լինում:

Hard Rock Cafe-ներն Ինձ համար նախ շատ համեղ ուտեստների վայրեր են, քանի որ Ես եվրոպական խոհանոցը չեմ սիրում, իսկ այստեղ միշտ ամերիկյան չափաբաժիններ են: Ստոկհոլմյան Hard Rock Cafe-ն համեմատաբար փոքր էր, այստեղ ներկայացված իրերից ամենանշանակալին թերևս INXS-ի անդամների բեմական հագուստներն էին, սակայն այստեղ Դու կարող ես լսել միայն լավ երաժշտություն 90-ականներից և քեզ ռոք-աստղի տեղ դնել: Երկու հոգով կծախսեք մոտ 60 եվրո: Հասցեն. Hard Rock Cafe. Sveavägen 75

Cafe Opera, և խոսքը մեր Օպերա ակումբի մասին չէ: Ստոկհոլմի հենց կենտրոնում գտնվող այս ակումբը ցերեկային ժամերին ռեստորան է, գիշերները` դենս-քլաբ: Երբ մենք հյուրանոցի աշխատակցուհուց հարցնում էինք, թե որ ակումբն արժե այցելել ուրբաթ-շաբաթ օրերին, Նա ասաց, որ չորեքշաբթին Ստոկհոլմում ևս ակումբային օր է, քանի որ աշխատանքային շաբաթը կիսվում է և դա հիանալի առիթ է նշելու: Պատկերացնում եք? Ես այցելեցի ակումբի ինտերնետային կայք, գեստ-լիստում գրանցվեցի և ստացա մեյլ, որտեղ մանրամասնորեն բացատրվում էր, թե ինչպես պետք չէ հագնվել, որ մուտքը չորեքշաբթի օրերին 20 տարեկանից է, իսկ ուրբաթ-շաբաթ` 25-ից, և որ հենց մուտքի մոտ ֆեյսը կվորոշի գումար գանձել մեզանից թե ոչ: Գումար չգանձեցին, այնպես որ չգիտեմ մուտքի արժեքը որքան էր, բայց 2 Jameson+Apple juice-ի համար վճարեցինք մոտ 30 եվրո: Մենք այնտեղ էին 23.00-ից, մոտ 24.00-ին սկսվեց ամենաթեժ պահը, իսկ ժամը 02.00-ին չեմ ուզում պատմել, թե ինչ էր կատարվում, որպեսզի պոստստոկհոլմյան դեպրեսիայում չհայտնվեմ: Չգիտեմ  Cafe Operan ստոկհոլմի լավագույն ակումբն է, թե ոչ, բայց Մեզ համենային դեպս այդպես ասացին, ու համեմատած երևանյան նայթլայֆի` այն պիտի որ լավագույնը լիներ: Ինչ ասեմ, սպասենք լավ փարթիների Երևանում, սակայն եթե Դուք լինեք Ստոկում, այցելեք cafe Opera. Karl XII:s torg, 111 86

Oriflame ընկերությունը հրավիրել էր Մեզ իր կենտրոնական` ստոկհոլմյան գրասենյակ ծանոթանալու The One նոր ապրանքատեսակի հետ և լաբորատորիայում պատրաստելու շրթներկ…Մենք էլ, ինչպես Դուք չէինք մտածում, որ իրոք պետք է շրթներկ պատրաստենք, սակայն ամեն ինչ ավելի լուրջ էր…

Oriflame ընկերությունը հանդիսանալով Stockholm Fashion Week 2014-ի գլխավոր հովանավորը տարբեր երկրների լրագրողների, բլոգգերների, դիզայներների և ոճաբանների հրավիրել էր Ստոկհոլմ, ներկա լինելու այս միջոցառմանը: Հայաստանից հրավիրված էի Ես, որպես բլոգգեր և Ֆաինա Հարությունյանը որպես դիզայներ: Նախագծի վերջին օրը Oriflame ընկերությունը բոլոր մասնակիցներին հրավիրեց Ստոկհոլմի ֆոտոարվեստի թանգարան` Fotografiska, հրաժեշտի ճաշկերույթի:

 

back-top