l

lifestyle

Դեպի Շրի Լանկա ուղևորության խաղարկությունը FIGARO Group-ից և GO Travel-ից

FIGARO Group-ն իր Square One, Segafredo, Cinnabon սրճարանների ցանցով, GO Travel-ի հետ համատեղ վերջին ամսվա ընթացքում ձեռնարկել էր նախանձելի խաղարկություն: Ինչու նախանձելի, քանի որ գլխավոր մրցանակը երկու անձի համար նախատեսված ուղևորությունն էր դեպի ՇՐԻ ԼԱՆԿԱ, իսկ հիմա, երբ մենք բոլորս պատրաստվում ենք ամառային հանգստի, դրանից ավելի լավ նվեր չէր էլ կարող լինել:

  • Կամո Թովմասյան

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր մինչ Ապրիլի 8-ը այցելում էին Square One, Segafredo կամ Cinnabon սրճարաններ, լրացնում էին կտրոններ, որոնցով էլ երեկ մասնակցեցին խաղարկությանը: Նշեմ միայն, որ կտրոնները լրացնում էին միայն կանայք, քանի որ այս խաղարկությունը նվիրված էր կանանց միամսյակին: Բացի գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար ուղետոմսը դեպի ՇՐԻ ԼԱՆԿԱ GO Travel-ի կողմից, խաղարկության ընթացքում մասնակիցները շահեցին բազմաթիվ մրցանակներ, այդ թվում խնամքի միջոցներ NAIRIAN ապրանքանիշից, Կյել Նորդստրյոմի ինսայթ սեսիայի մասնակցության տոմս Skill.am-ից, նվեր-քարտ AR aesthetics կոնտրոնից, անակնկալ նվեր Multi Wellness Center-ից: Միջոցառման երաժշտական մասը վստահված էր DJ Alen Herz-ին:

FIGARO GROUP

GO TRAVEL

back-top