l

lifestyle

Square One-ի 13-րդ տարեդարձը, նոր մենյուն և հանդիպումը Պրն. SQ1-ի հետ

13 տարի առաջ Աբովյան 1/3 հասցեում բացվեց իր ձևաչափով եզակի Square One-ը, որն առաջիններից էր իր բաց խոհանոցով, չծխողների առանցնացված սրահով, մանկական հատվածով...Մի քանի սերունդներ այստեղ անցկացրել են իրենց ժամանցը՝ փորձելով հեղինակային ուտեստները, մասնակցելով թեմատիկ համերգների և փարթիների ու պարզապես ձեռք բերելով նոր ընկերներ: Այսօր նույնպես Square One-ն ամենամարդաշատ վայրերից է քաղաքում ու ես սիրով ներկայացնում եմ Square One-ի 13-րդ տարեդարձի երեկոն, նոր մենյուն ու Պարոն Square One-ին:

  • Աբովյան 1/3, Զվարթնոց օդանավակայան, 094-530414

13 տարի առաջ դեռ չկար հյուսիսային պողոտան: Վայրն այս քաղաքի ամենամարդաշատ վայրում էր, ու բրենդինգի, ամերիկյան ոճի, հետաքրքիր մենյուի պատճառով Square One-ը միանգամից դարձավ առաջադեմ երիտասարդության ամենաայցելվող վայրը:

2004թ.-ին կարծեմ դեռ ֆեյսբուքն էլ չկար, իսկ նման գունագեղ լոգոտիպով նոր ռեստորան, որտեղ կարող ես հենց բարի մոտ նստել ու հետևել, թե ինչպես են պատրաստում քո ուտեստը, իրոք նորույթ էր: Ամռան ամիսներին իհարկե ավելի սիրված է բացօթյա սրահը, փակ սրահները ծխողների և չծխողների համար՝ սիրված են տարվա բոլոր եղանակներին: Նշեմ նաև, որ Square One-ն առաջիններից էր, որտեղ գործում էր նաև անկյուն երեխաների համար և փաքրիկների մենյու:

13-րդ տարեդարձի գլխավոր հյուրը Պարոն Square One-ն էր, ով թեկուզև դեռևս ինկոգնիտո, հետևելու է այցելուներին, նրանց հետ շփվելու է սոցցանցերում և կազմակերպելու է տարբեր միջոցառումներ:

Ուզում եմ նշել լավ երաժշտության մասին, որը միշտ առկա է Square One-ում: Ինձ համար երաժշտությունը շատ կարոր է, իսկ այստեղ միայն որակյալ երաժշտություն է, ինչը ստիպում է ավելի երկար ժամանակ անցկացնել ռեստորանում: Նաև պետք է նշեմ, որ Square One-ն առաջիններից էր, որի սթաֆում շատ էին սփյուռքահայերը, իսկ նրանք, ինչպես գիտենք շատ ավելի անկաշկանդ են, ավելի ընկերասեր, ավելի ուրախ, ժպտերես...սպասարկման ոլորտում գործող անձինք վստահ եմ կհասկանան ինձ:

Նոր մենյու..վերջապես նկարազարդ: Կարծում եմ, այսօր բոլորին ավելի հարմար է մենյուից ընտրություն կատարել կոնկրետ տեսնելով, թե ինչ են նրանք պատվիրում:

Խնդրեմ. աղցաններ, տաք ուտեստներ, պիցցաներ...հին մենյուի ամենապատվիրվող ուտեստները, նոր ուտեստներ իհարկե ևս առկա են: Փորձեք իմ սիրած չինական աղցանը, Թայ չիքն պաստան..բայց տեսականին այնքան բազմազան է, որ ամենքդ կգտնեք ձեզ հարմար ուտեստ:

Ուշադրություն դարձրեք դեպի չծխողների սրահ տանող աստիճանների նոր դիզայնին: Կարծում եմ, այստեղ շատ սելֆիներ կնկարվեն, իսկ որ ամենակարևորն է, wifi-ի password-ը գրված է աստիճաններին, այլևս հարկ չկա հարցնելու մատուցողներին:

Տարբեր տարիներին Square One-ում կազմակերպվել են թեմատիկ փարթիներ, բարեգործական նախագծեր են իրականացվել, լայվ համերգներ բացօթյա հատվածում ու նշեմ նաև, որ Square One-ում միշտ եղել են փոփոխություններ թե ինտերիերի, թե դիզայնի հարցում: Իհարկե բոլորի սիրված սեղանը 15-րդն է, որն առանձնացված է, որտեղ կարող ես խաղալ նարդի, շաշկի, շախմատ.... տարբեր սեղանի խաղեր, կամ առանձնանալ ու գիրք կարդալ:

Եվս մեկ նորույթ, այսուհետ դուք կարող եք ձեր առաջարկները նետել ահա այս առաջարկների տուփի մեջ և եթե տնօրինությանը դուր գա առաջարկը ձեզ սպասվում են նվերներ:

Սա ամենալավ նորույթն էր, ԵՐՋԱՆԻԿ ԺԱՄՎԱ ընթացքում այցելելով Square One, դուք վերջում ընտրում եք, թե քանի տոկոս է զեղչվում ձեր հաշիվը. հիանալի գաղափար:

Square One-ը FIGARO ընկերության կազմում է, որը ներկայացնում է ոչ պակաս սիրված ու հայտնի SEGAFREDO սրճարանների ցանցը և սուպերքաղցրակերների սիրված CINNABON-ը Հյուսիսային պողոտայում: Նշեմ նաև, որ երկրորդ Square One-ը գործում է Զվարթնոց օդանավակայանում: Առաջարկում եմ դիտել վիդեո տարբերակը, որտեղ ավելի մանրամասնորեն ներկայացված են նորույթները, որտեղ խոսվում է մանկական անվճար մենյուի մասին, նոր նախագծերի, ակցիաների մասին....

13-րդ տարեդարձի ընթացքում հյուրերին սպասվում էր խաղարկություն, գիտական շոու, համեղ հյուրասիրություն: 13 հյուրեր ստացան նվեր քարտեր Square One-ից, զեղչի քարտեր և այցելություն Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիր: Երեկոյի գործընկերներն էին նաև BECON ընկերությունը և ARMENIA գինիները:

13-րդ տարեդարձի երաժշտական մասը վստահվել էր Միքայել Ոսկանյանին և ընկերներին:

back-top