l

lifestyle

SPRINGFIELD իսպանական բրենդը Dalma Garden Mall-ում

Իսպանական SPRINGFIELD-ն արդեն պաշտոնապես ներկայացված է Հայաստանում: Dalma Garden Mall-ի առաջին հարկում բացված սրահը ներկայացնում է ապրանքանիշի ամբողջական հավաքածուն, որը կարող եք գնահատել մեր ֆոտոշարքում: Երիտասարդների համար հագուստ և աքսեսուարներ ներկայացնող բրենդի գլխավոր այցեքարտը որակ+գին հարաբերությունն է: Թրենդային և որակյալ տեսականին կզարմացնի ձեզ ոչ միայն բազմազանությամբ, այլև գնային քաղաքականությամբ:

  • Kamo Tovmasyan

SPRINGFIELD-ն ունի 31 տարվա պատմություն, այն պատկանում է իսպանական Сortefiel Group-ին, գլխավոր գրասենյակը Մադրիդում է, ներկայացված է ավելի քան 50 երկրներում: Сortefiel Group-ի կազմում են նաև Сortefiel, Women’s Secret, Douglas, Milano, Pedro del Hierro ապրանքատեսակները, սակայն SPRINGFIELD-ն այս շարքում ամենահաջողված բիզնես կոնցեպտն ունի: Ի սկզբանե, այն արտադրում էր հագուստ և աքսեսուարներ միայն տղաների համար: 2006 թ.-ին ներկայացվեց արդեն նաև կանանց շարքը և բրենդը փոխելով ձևաչափը, ներկայացավ ընդլայնված տեսականիով, արդեն ավելի հասուն՝ 18-ից մինչ 35 տարեկան համար: Գունավոր պրինտերով շապիկներից մինչ ամառային շորտեր, քեժուալ կոստյումներ և տաբատներ...տեսականին լայն է, բազմաոճ և տարբեր նախապատվություն ունեցող անձանց ընտրությամբ: Իսպանական ամենապրակտիկ բրենդն իր կարգախոսով էլ՝As You Live հորդորում է կրել նորաոճ, բայց հարմար և չպարտադրող հագուստ, որն ամեն օր քեզ կապահովի հարմարավետություն: 

Dalma Garden Mall

(012) 703038

FB/ Springfield Man & Woman ARM

Նկարահանման վայր՝ Դալմա Գարդեն Մոլ

Մոդելներ՝ Հայկ Շաբանյան, Kitspire

Լուսանկարիչ՝ Կարեն Դավթյան

Ոճը՝ Մանուկ Ալեքսանյանի

Դիմահարդարում և վարսահարդարում՝ Diana Adamyan Hair Loft

back-top