Kamancha
l

lifestyle

SPORT POINT ARMENIA սրահի բացումը Աբովյան 9 հասցեում

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Ռուսաստանում հայտնի Sport Point խանութների ցանցն արդեն ներկայանում է Հայաստանում: Երևանյան սրահը բացվել է Աբովյան 9 հասցեում, ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի դիմաց՝ ՀԱՕԿ-ի առաջին հարկում: Nike, Adidas, Puma, Reebok, Everlast և մի շարք առաջատար բրենդերի տեսականուց բացի, երևանյան Sport Point-ը բացառիկորեն ներկայացնում է ամերիկյան հանրահայտ Under Armour-ը, ինչպես նաև հայկական արտադրության Multi Textile-ի սպորտային հագուստը:

Միայն Մոսկվայում գործում են 8 Sport Point խանութ-սրահներ, շուտով կբացվի արդեն 9-րդ սրահը: Ռուսաստանի տարածքում գործում են 3 ֆրենչայզ սրահներ, 4-րդը բացվեց արդեն Երևանում: Բոլոր Sport Point սրահների դիզայնն ու ձևաչափը մշակվել է NIKE ընկերության հետ համատեղ ու երևանյան Sport Point-ը նույնպես բացառություն չէ: Սրահի ինտերիերը վառ գունային լուծում ունի, թրենդային է ու գտնվում է Երևանի ամենամարդաշատ հատվածում: 10-ից ավել միջազգային հայտնի բրենդեր, սպորտային հագուստ, կոշիկ, աքսեսուարներ ու այս ամենը շուկայում ամենահարմար գնով:

Ինչպես արդեն նշեցի, Sport Point-ը ներկայացնում է համաշխարհային ամենահայտնի սպորտային բրենդերը՝ Nike, Adidas, Puma, Reebok, Everlast, ինչպես նաև, առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես ներկայացվում է ամերիկյան հայտնի Under Armour-ը: Հետաքրքիր էր նաև հայկական Multi Textile ընկերության սպորտային հագուստի շարքը, որն առաջին անգամ էր ներկայացվում հանրությանն ու դեռևս կարելի է ձեռք բերել բացառիկորեն Sport Point սրահում: Տղամարդկանց, կանանց ու երեխաների համար նախատեսված տեսականին թարմեցվում է հաճախակի, սրահի աշխատանքային ժամերն են՝ 11.00-21.00-ը:

Աբովյան 9

(011) 717 717

Facebook/SportPointArmenia

Instagram/sportpoint_armenia

back-top