l

lifestyle

Հունական SPARTA-ի պաշտոնական բացումը Թումանյան 21/28 հասցեում

Արդեն մի քանի ամիս է, ինչ Թումանյան 21/24 հասցեում բացված SPARTA-ը մեզ հունական խոհանոցի ամենահամեղ ուտեստներով զարմացնում էր: Բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ միայն հիմա, քանի որ SPARTA-ի հույն գործընկերն ընտանիքի հետ միայն այս ամսին կարողացավ ժամանել Հայաստան: Սպարտական ավանդույթներին համապատասխան՝ միայն ամենահամեղ, թարմ ու ախորժելի ուտեստներով այս նոր ռեստորանի մասին կարդացեք մեր հատուկ փոստը:

  • Թումանյան 21/24, (011) 323 333
  • Kamo Tovmasyan

Սպարտացիները դե ինչով էինք հայտնի, իրենց ուժով չէ, այ հենց հարուստ վիտամիններով ու օգտակար բաղադրիչներով էլ այստեղի ուտեստներն են: Հայերս դե միշտ սիրել են հունական խոհանոց, նաև հունական մշակույթը, երաժշտությունը, ամռանն էլ շատ են սիորւմ հանգստանալ հունական կղզիներում: Նամանավանդ նրանք, ովքեր փորձել են այնտեղի խոհանոցը, վստահ եմ երևանյան SPARTA-ում էլ ավելի մեծ հաճույք են ստանալու, քանի որ ինքս կարող եմ վստահել, որ այստեղ նույնիսկ ավելի համեղ է ամեն ինչ քան Աթենքում, հավանաբար մեր քիմքին ավելի հարմարեցված: Փորձեմ մանրամասնորեն ներկայացնել SPARTA-ը:

Թումանյան 21/24-ը Աբովյան/Թումանյան հատվածում է, որը հենց տարբեր ռեստորաններով հայտնի հատվածն է: Ամռանը, ի դեպ շատ հարմար էր հատկապես բացօթյա հատվածում սնվելը, իսկ հիմա էլ բացօթյա հատվածը հարմարեցված է նույնիսկ ցուրտ ժամանակ նստելու համար:

Սա SPARTA հունական ցանցի առաջին ռեստորանն է Երևանում, այն ամբողջությամբ համապատասխանեցված է միջազգային SPARTA-ի ստանդարտներին, ամբողջ հումքը ներմուծվում է, նույնիսկ պիտան, միսը, սոուսները, որպեսզի դուք զգաք իսկական հունական համը:

Բացման արարողությանը ներկա էր SPARTA-ի գործընկերը Հունաստանից իր ընտանիքով: Ի դեպ, հենց նրանք են պատկերված SPARTA-ի լոգոտիպին:

Իրականում մենյուն այնքան հարուստ է ու տարբեր, որ ավելի լավ է խորհուրդ հարցնել աշխատակազմից, կարող եք ինքներդ մոտենալ ու կատարել պատվեր, կարող եք նաև սպասել մատուցողի մոտենալուն, սակայն ինձ դուր է գալիս անձնական պատվերը, քանի որ հենց տեղում տեսնում ու ընտրում ես թե սոուսները, թե հացը...

Վստահ կարող եմ ասել, որ ձեզ զարմացնելու է ինտերիերը, այն դետալապես մտածված է, շատ գեղեցիկ է, ճոխ, հարմար:

Իհարկե SPARTA-ի գլխավոր մեխերից է սոուսների բազմազանությունը, եթե չեք կարողանում տեղում կողմնորոշվել, քիչ անց կասեմ, թե ինչպես փորձել բոլոր սոուսներից:

Ամեն օր, մինչ 02.00-ը: 

Խորհուրդ կտամ այցելել առավոտյան, փորձելու իսկական հունական նախաճաշը, իհարկե հայտնի բուղաչաները մսով, կամ շոկոլադով ու իհարկե սուրճի հետ:

Հասցեն կրկնեմ ևս մեկ անգամ, Թումանյան 21/24, տոնական զարդարված լույսերով կնկատեք միանգամից:

Ուրեմն, ինչ պատվիրել...այ սա ամենբարդն է, քանի որ ամեն ինչ համեղ է, չգիտեմ նույնիսկ որը խորհուրդ տալ: կարող եմ մի փոքր գաղտնիք բացել, իրականում բաժիններն այնքան մեծ են, որ մեկ անձով դժվար է ուտել: Օրինակ մենք միշտ պատվիրում ենք տարբեր ուտեստներ ու կիսում ենք, ինչն ավելի հարմար է եթե ընկերների հետ ես:

Թարմ է, համեղ է, մեծ բաժիններով է, տարբերվող սոուսներով է, այ նկարում ոնց տեսնում եք, հենց այդպես է:

Սա պարտադիր պատվիրեք, սա 11 սոուսների ափսեն է, կարող եք փորձել բանջարեղենով ու իրոք վայելել 11 տարբեր համեր:

Պիտաները ներմուծվում են Հունաստանից, ու վերջնական թխվում են արդեն այստեղ: Իրականում 3 տարբեր տեսակ հացեր ձեզ կառաջարկեն, ես միշտ ընտրեւմ եմ լոշիկը:

Իհարկե գործում է առաքում, Menu.am-ի միջոցով կարող եք տանը կամ աշխատավայրում վայելել այս ամենը:

Եվս մեկ կարևոր փաստ, այստեղ ու միայն այստեղ կարող եք խմել տարբեր ձևաչափով հունական հայտնի MYTHOS գարեջուրը:

Նախաճաշերի ու լանչերի հատուկ սեթեր, տարբեր առաջարկներ, շեյքեր, սուրճերի տեսականի, աղանդներ, մանկական կոմբոներ, հատուկ աղցաններ բուսակերների համար, ու իհարկե համեմունքներ, որոնք հենց յուրահատուկ համի գաղտնիքն են: Պարզապես մանրամասն ուսումնասիրեք մենյուն, ու վստահ եմ կգտնեք այն ամենն, ինչն իրոք փնտրում էիք այցելելով հունական ռեստորան:

back-top