l

lifestyle

Gold’s Spa կենտրոնի պաշտոնական բացումը Ամիրյան 27/1-ում

Շուրջ 7 տարի ծավալելով իր գործունեությունը beauty ոլորտում՝ Gold’s Spa կենտրոնն ընդլայնվել է և ներկայացնում է նոր սրահն արդեն Ամիրյան 27/1 հասցեում: Նոր սերնդի սարքավորումներն օգտակար ու հաճելի պրոցեդուրաներով ոչ միայն թարմություն ու նոր շունչ կհաղորդեն Ձեր մաշկին, այլև կլուծեն բազում խնդիրներ: Լինելով ոլորտում առաջատարներից՝ Gold’s Spa-ն հանդես է գալիս մի շարք նոր առաջարկներով, որոնք գործելու են միայն նոր հասցեում:

  • Kamo Tovmasyan

Մաշկին կատարյալ խնամք և գեղեցիկ տեսք հաղորդելու համար հարկավոր են  պրոֆեսիոնալ մասնագետներ և լավ սարքավորումներ: Gold’s Spa-ն միշտ առանձնացել է թե իր աշխատանքի որակով, թե բարձրակարգ սպասարկմամբ: Այստեղ չափազանց կարևոր է հաճախորդի էսթետիկ հաճույքի բավարարումն ու ֆիզիկապես և հոգեպես հանգստությունը: Այդ է պատճառը, որ կենտրոնը համալրվել է ևս մեկ սրահով, որն ավելի ընդարձակ ու լայնածավալ է և ավելի բազմակողմանի պրոցեդուրաների հնարավորություն է տալիս` ընդգծելու մաշկի ճիշտ ու գեղեցիկ խնամքը: 

Ի պատիվ մի շարք հոլիվուդյան աստղերի, ովքեր հաճախ են օգտվում այս պրոցեդուրայից, կարբոնային պիլինգը ստացել է հենց այս անվանումը` Հոլիվուդյան պիլինգ,որը որ կատարվում է Spectra peel սարքի միջոցով: Այս սարքավորումը նորույթ է Հայաստանում և միակն է Gold’s Spa-յում: Spectra peel-ի համար գործածվող սև գելը, խորապես ներթափանցում է մաշկի մեջ՝ վերացնելով ճարպն ու կեղտը։ Իսկ լազերային լույսը նպաստում է մաշկի տակ կոլլագենի և էլաստինի արտադրմանը, այն երիտասարդ պահելու համար։ Այսպիով մաշկը՝
✅մաքրվում է պիգմենտային կետերից, հարթանում է
✅վերադարձնում է առողջ գույնը
✅երիտասարդանում է
✅վերանում են դեմքի աղվամազիկները

Lutronic Action II Petit Lady լազերային սարքի միջոցով կատարվում է վագինալ երիտասարդացում, հետծննդաբերական փոփոխությունների շտկում և այլն:

Գեղեցիկ որովայն ունենալու համար կարելի է կիրառել #HIFU մեթոդը, որն ազդում է ճարպային բջիջների վրա: Հատուկ գլխիկի շնորհիվ, (այն նախատեսված է մարմնի հետ աշխատելու համար), մակրոէներգիան ներթափանցում է 6 մմ եւ 9 մմ խորությամբ հասցնում է ճարպային հանգույցներին և ոչնչացնում է ճարպային բջիջները: Այսպիսով քչացնում է ճարպային հանգույցների առկայությունը: Սա միակ անվտանգ և ապարատային լուծումն է, որը թույլ է տալիս ազատվել ճարպից ոչ վիրահատական ճանապարհով, միևնույն ժամանակ չվնասելով մաշկը:  Հարկ է նշել նաև, որ Gold's Spa-յում կատարվում է նաև ֆիլլերների միջոցով ուրվագծային պլաստիկա և քթի ոչ վիրահատական շտկում:

 Gold's Spa-յի նոր սրահում կա ավելի քան 20 տեսակի մերսում` թայլանդական պարկերով, տաք քարերով, հակասթրեսային, բուժական, հակացելյուլիտային և այս ամենը` միայն պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

 

Համամ, իրական արևելյան վայելք հոգու և մարմնի համար...սա իսկապես իդեալական հանգստի համար անփոխարինելի վայր է, որը Gold’s Spa-յի նոր սրահում կատարվում է բոլոր ֆունկցիաների պահպանումով. գոլորշիացում, քիսա, փոփուրով մերսում և մարմնի խնամք: Համամի ողջ գործընթացը տևում է 90 րոպե:

Մազերի խնամքը Gold’s Spa կենտրոնում նույնչափ պրոֆեսիոնալ մոտեցմամբ է, որքան և մյուս բոլոր ծառայությունները: Միայն պրոֆեսիոնալ նյութեր…դե իսկ մազերի կտրվածքը նաև տաք մկրատներով:

Խնամված ձեռքերը յուրաքանչյուր կնոջ այցեքարտն են: Gold's Spa-ն բարձրակարգ խնամքի պարագաներով իրականացնում է մատնահարդարում և եղունգների խնամք ժամանակակից մեթոդներով:

Դասական, ապարատային, կոմբինացված, քիմիական և SPA մատնահարդարոմ և ոտնահարդարում, ինչպես նաև` պարաֆինաթերապիա:

GOLD'S SPA

Ամիրյան 27/1

099-208 360

Facebook/Goldsspa

Instagram/golds_spa

 

back-top