l

lifestyle

Sorriso Gelato-ն նշեց իր 5-ամյակը և խաղարկեց 2 ուղետոմս դեպի Հռոմ

Արդեն 5 տարի Հյուսիսային պող. 10/5 հասցեում գործող Sorriso Gelato սրճարանը ներկայացնում է իտալական ամենահամեղ պաղպաղակը, սեմիֆրեդոներ, ֆյուժն խոհանոց, հետաքրքիր ըմպելիքներ...Իր 5-ամյակը Sorriso Gelato-ն նշեց գործընկերների և մշտական այցելուների հետ միասին, որոնց շրջանում էլ խաղարկվում էին բազմաթիվ մրցանակներ: Գլխավոր մրցանակը երկու անձի համար նախատեսված ֆանտաստիկ ուղևորությունն էր դեպի Հռոմ, որը խաղարկվեց GO TRAVEL ընկերության հետ համատեղ: 

  • Kamo Tovmasyan

Sorriso Gelato-ի գլխավոր առանձնահատկությունն իհարկե պաղպաղակներն են, որոնք պատրաստված են հատուկ տեխնոլոգիայով՝ թարմ, բարձրակարգ հումքով, որը զերծ է հիդրոֆոնային ճարպերից կամ գունային հավելումներից: Պետք է նշեմ, որ խոհանոցը Sorriso Gelato-ում նույնպես մեծ կարևորություն ունի, ուտեստների ցանկը ծավալուն է, թե նախաճաշի, թե լանչի, թե երեկոյան ընթրիքի համար կարող եք համենալ համեղ սնվելու և հետաքրքիր ըմպելիքներ վայելելու: 

5-ամյակի հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, լավ երաժշտություն SmooveMusic-ից, պարգևատրում աշխատակամին և բազմաթիվ խաղարկություններ: Ուղևորություններ դեպի Հանքավան, Ծաղկաձոր, բրենդային ժամացույց, նվեր քարտեր ինչպես Go Travel-ից այնպես էլ Sorriso Gelato-ից, երեք ամսվա անդամակցության քարտ Multi Wellness Center-ից, իսկ գլխավոր մրցանակը երկու անձի համար ուղևորությունն էր դեպի ՀՌՈՄ: Այս բաղձալի մրցանակը Sorriso Gelato-ն խաղարկում էր Go Travel ընկերության հետ համատեղ: Ի դեպ, մեր հատուկ հյուրն էր այդ երեկո Միսս ԱՊՀ Շուշան Երիցյանը, ով ԿամոԲլոգի անակնկալ հաղորդավարուհին էր: Միջոցառումը վարում էր Նարեկ Քթոյանը:

Արդեն գարնանը, Կասկադում կբացվի ամենամեծ ու նոր ձևաչափով Sorriso Gelato-ն, որի ընթացքին հետևելու համար, կարող եք միանալ Sorriso Gelato-ի սոցէջերում:

Հյուսիսային պող. 10/5
(011) 988 977

Facebook/SorrisoGelato

 

 

back-top