Kamancha
l

lifestyle

SMOOSHOP սրահի բացումը Rossia Mall-ում

Ֆրանսահայ դիզայներ՝ Karl Keller եւ Valentine Kaey բրենդերի հիմնադիր Համբիկ Խօշեանը ներկայացնում է աննախադեպ եւ յուրօրինակ SMOOSHOP կոնցեպտուալ խանութ-սրահը, որը բացվել է Rossia Mall-ում: Սրահում ներկայացված են նաև աշխարհահռչակ Festina, Skull Rider, Invicta, Gentle Monster, Tory Burch, Fontenay ապրանքանիշերի տեսականին:

  • Rossia Mall / 2-րդ հարկ, 077-413 143, www.smooshop.am
  • Kamo Tovmasyan

Ժամացույցներ, պայուսակներ, շարֆեր, զարդեր, ծաղկամաններ, ակնոցներ...Նորաբաց SMOOSHOP-ը կզարմացնի ձեզ հետաքրքիր, մեծ տեսականիով և գին/որակ համադրության լավագույն գնային քաղաքականությամբ: Սրահը գործում է ամեն օր՝ առավոտյան 10.00-ից մինչ 22.00: Տեսականին հաճախակի թարմեցվում է, ինչպես սրահում, այնպես էլ կայքում: SMOOSHOP-ը արդեն իսկ գրանցել է օնլայն վաճառքի մեծ հաջողություններ ողջ աշխարհում: Բրենդը հիմնադրվել է 3 տարի առաջ ու արդեն ունի իր մշտական հաճախորդները Միջին Արևելքում, Ասիայում, հիմա արդեն նաև Հայաստանում: 

SMOOSHOP-ի գաղափարը ծնվել է նորաձևության մայրաքաղաքում, համախմբելով ժամացույցի սիրահարների լայն հնարավորությունները: Ժամացույցի շուկայում նկատվող ակնհայտ բացը լրացնելու համար տաղանդավոր զույգը համախմբեց համապատասխան արտադրական գաղտնիքները` ժամացույցների նորարարական բրենդ ստեղծելու համար: SMOOSHOP-ի մոտեցումները բացառում են արդեն գոյություն ունեցող գաղափարները: Յուրօրինակ և գեղեցիկ դիզայնը ստեղծագործական աշխատանքի արդյունք է, որը կենտրոնանում է յուրաքանչյուր հնարավոր մասնիկի վրա: SMOOSHOP-ի արտադրանքներում ցանկացած կոր և գիծ ուսումնասիրվում են մանրակրկիտ ուշադրությամբ` կատարյալ գեղեցկություն ստանալու, ստեղծագործելու և նորաձևության նորանոր նմուշներ առաջարկելու համար:

Rossia Mall / 2-րդ հարկ

077-413 143

www.smooshop.am

back-top