Երկհարկանի Smart House սմարթֆոնների մասնագիտացված խանութ-սրահը ներկայացնում է սմարթֆոնների, պլանշետների, աքսեսուարների մեծ տեսականի, ինչպես նաև հանդիսանում է երկար սպասված iPhone 12-ի առաջին ներմուծող ընկերություններից մեկը. շատ շուտով Դուք կկարողանաք ձեռք բերել այն Smart House սրահից: Բացի ներկայացվող տեսականին, սրահում գործում է նաև սերվիս կենտրոն, որտեղ կարող եք դիմել սմարթֆոնների կամ պլանշետների հետ կապված ցանկացած խնդրի դեպքում: Բացման շնորհանդեսն անսպասելի շքեղ ու հագեցած էր՝ նկատի ունեմ բջջային սրահի ներկայացման համար: Հյուրերի թվում՝ Ագա Քանքանյան, Սոնա Ռուբենյան, Արուսիկ Տիգրանյան, Լուիզա Ներսիսյան և այլ սիրված արտիստներ: Արսեն Գրիգորյանը վարում էր երեկոն, իսկ հատուկ հյուրի կարգավիճակում էր Արամ MP3-ն: Երեկոյի հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, կանանց՝ կարմիր վարդեր, աճպարարների շոու, խաղարկվեցին նաև նվեր-քարտեր սրահի կողմից, ինչպես նաև iPhone 11 սմարթֆոն: Միջոցառման գլխավոր հաջողակը դերասանուհի Լուիզա Ներսիսյանն էր, ով խոտովանեց, որ iPhone 11-ը նվիրելու է դստերը: Smart House-ը գործում է ամեն օր՝ 10:00-20:00-ը: Բացման շնորհանդեսը կազմակերպել էր Idea Digital Group-ը:
Տերյան 59/ 096-00 30 09
Facebook/smarthouse
Instagram/smarthouse_yerevan