l

lifestyle

SKECHERS-ը բացել է իր երրորդ երևանյան սրահը RIO Mall-ում

Ամերիկյան SKECHERS ապրանքանիշը բացում է իր երրորդ սրահը Հայաստանում, այս անգամ Փափազյան 8 հասցեում գործող ՌԻՈ մոլում: Հիշեցնեմ, որ նախորդ երկու սրահները գործում են Dalma Darden Mall-ում և Tashir Street Shopping Gallery-ում: Նոր սրահում բացի կանանց, տղամարդկանց և երեխաների համար նախատեսված հարմար և ոճային կոշիկների հավաքածուն, արդեն իսկ կարելի է նաև ձեռք բերել SKECHERS-ի սպորտային հագուստի շարքը: Նոր սրահը, տեսականին և բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում: 

  • Kamo Tovmasyan

90-ականների սկզբին հիմնադրված ամերիկյան SKECHERS-ը տարեկան վաճառքի շրջանառությամբ, երկրորդ սպորտային կոշիկներ արտադրող երկրորդ խոշոր ընկերությունն է ԱՄՆ-ում: Սա բրենդ է ողջ ընտանիքի համար, որն ապահովում է բոլորի ոտքերի հանգիստը, հարմարավետությունը՝ ներկայացնելով ոճային տարբեր ձևաչափի կոշիկներ, աքսեսուարներ, նաև սպորտային հագուստ: Երևանյան SKECHERS սրահներում ներկայացված են բերնդի PERFORMANCE և LIFESTYLE ուղղությունները, դրանք իրոք հարմար են ինչպես ամենօրյա զբոսանքի, այնպես էլ ճանապարհորդությունների համար:

Performance շարքն ունի Go RUN, Go WALK, Go TRAIN​, Go GOLF, Soccerr, Basketball և YOU ենթախմբերը, որոնք նախատեսված են քայլելու, վազքի, մարզման Գոլֆի, ֆուտբոլի, բասկետբոլի համար, և YOU շարքը նախատեսված է երկար ժամանակ ոտքի վրա անցկացնող մարդկանց համար, որոնք առօրյա կրման համար անփոխարինելի են: Հիանալի որակ, չհոգնեցնող և փափուկ ներդիրներ, սովորականից թեթև նմուշներ և որակին համապատասխան գին: 

Երկու ամիսը մեկ թարմեցվում է տեսականին, իսկ յուրաքանյչյուր տարի ավելանում է մոդելների նոր ոճային գիծ: Վերջին գիծը STREET STYLE-ն է, որն ի դեպ գովազդում է ներկայիս թինեյջարական կուռք Կամիլա Կաբելոն: Այս շարքն առանձնանում է իր թրենդային գույներով, ձևաչափով և նորաոճ տեսքը համադրում է լավ որակի հետ: ի դեպ, SKECHERS-ը մշտապես աշխատել համաշխարհային աստղերի հետ, ովքեր գովազդել են բրենդի տարբեր գծերը: Բրիտնի Սփիրսից մինչ Ագիլերա, Կիմ Քարդաշյանից մինչ այս օրերի աստղ Կամիլա Կաբելոն: 

RIO MALL

DALMA GARDEN MALL

TASHIR STREET SHOPPING GALLERY

FACEBOOK/SKECHERSARMENIA

 

back-top