l

lifestyle

SKECHERS ապրանքանիշի երկրորդ սրահի բացումը Երևանում՝ Tashir Street Shopping Gallery-ում

Երկու տարի առաջ, Դալմա Գարդեն Մոլում բացվեց Skechers ապրանքանիշի երևանյան առաջին սրահը, իսկ այսօր արդեն Tashir Street Shopping Gallery-ում՝ Հյուսիսային պողոտայում իր դռներն է բացում երկրորդ SKECHERS սրահը: Սրահի բացման շնորհանդեսը, հյուրերը և նոր տեսականին՝ մեր հատուկ փոստում:

24 տարի առաջ հիմնադրված SKECHERS ամերիկյան բրենդն առաջին հերթին իր հեղինակությունը ձեռք է բերել հանգիստ, ոտքին մաքսիմալ հարմար նստող սպորտային և ամենօրյա կոշիկների շարքով: Առաջին SKECHERS սրահը բացվել է 1995 թ.-ին Լոս Անջելեսում, 1998 թ.-ին ներկայացվում է սպորտային շարքը, իսկ նոր հազարամյակում բրենդի գովազդային դեմքերն են դառնում Բրիթնի Սփիրզը, Ագիլերան, Քերի Անդերվուդը, The Game-ը, NAS-ը և այլ դեմքեր: 2004 թ.-ից SKECHERS ապրանքանիշը սկսում է իր երթը եվրոպական և ասիական շուկայում, 2012թ.-ին թողարկվում է GO հայտնի սպորտային շարքը, 2013թ.-ին սկսվում է, այսպես ասած "թաքնված կրունկով" SKECH+3 շարքի թողարկումը, իսկ հաջորդ տարի ներկայացվում է արդեն Memory foam շարքը փափուկ միջադիրներով, որոնք ունեն ոտքի ձևաչափն ամրագրելու հատկություն: Հայաստանյան շուկայում SKECHERS-ը պաշտոնապես ներկայացվեց 2014թ.-ին՝ Դալմա Գարդեն Մոլի երկրորդ հարկում: Ապրանքանիշի տարեկան շրջանառությունը ողջ աշխարհում կազմում է մոտ 2 միլիարդ ֆունտ, իսկ միայն ինտերնետային վաճառքի հասույթն անցնում է 60 մլն ֆունտը:

SKECHERS-ը նորաոճ ու շատ հարմար կոշիկներ է ներկայացնում ողջ ընտանիքի համար: Իր պատմության, որակի համեմատ այս կոշիկներն իրոք ունեն հարմար գին և շատ դիմացկուն են: Ես ինքս մոտ երկու տարի կրում եմ SKECHERS-ի այն մոդելը, որը ստեղծված է ոտքի խնդիրներ ունեցող անձանց համար: Լինելով հարթաթաթ, ինձ շատ դժվար է ճիշտ կոշիկ գտնել, որը չի հոգնեցնի ոտքերս, մանավանդ, որ ես հաճախ եմ քայլում թե քաղաքում, թե ճանապարհորդությունների ընթացքում:

Tashir Street Shopping Gallery-ում բացված սրահում շատ հարմար է ընտրություն կատարել, նախ սրահը բառացիորեն քաղաքի ամենա կենտրոնում է, գործում է մինչ 22.00-ն, ներկայացված է հաճախակի թարմացվող տեսականի տղամարդկանց, կանանց և երեխաների համար, և գնումներ կատարելն այստեղ շատ հաճելի է: Կարծում եմ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր SKECHERS-ը կյանքի բոլոր իրավիճակների համար:

Հյուսիսային պողոտա 6/2

+37491-701313

Facebook/SkechersArmenia

back-top