l

lifestyle

Առաջինը ԿամոԲլոգում! Անահիտ Սիմոնյանի ցուցադրությունը և Օլգա Բուզովայի անակնկալը Յուլյա Ավագյանի 33-ամյակին

Աշնան ամենաանակնկալային երեկոներից մեկը Երևանում: Անահիտ Սիմոնյանն ու Միսս Աշխարհ 2014 Յուլյա Ավագյանը կազմակերպել էին փակ երեկո, որի ընթացքում Յուլյան նշեց իր 33-ամյակը, իսկ Անահիտն էլ ներկայացրեց իր երկար սպասված հավաքածուի ցուցադրությունը: Երեկոյի հատուկ հյուրերն էին Օլգա Բուզովան, Արամ MP3-ն, Քսենյա Բորոդինան, ինչպես նաև Fashion TV-ի և MUZ TV-ի ներկայացուցիչները: Բոլոր մանրամասները առաջինը ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 Միսս Աշխարհ 2014 Յուլյա Ավագյանը 33-ամյակը նշեց ընկերների ու հարազատների հետ Մոնարխ ռեստորանում: Նախապես խոստացված Սերգեյ Զվերևի և Ջիգանի ներկայությունը չէր ստացվել, փոխարենը կար ներկայիս ամենապահանջված ռուս աստղ Բուզովան, ով նույնիսկ երգեց՝ շնորհավորելով Յուլյային: Անահիտ Սիմոնյանն էլ ներկայացրեց իր նոր հավաքածուն, որը բաղկացած էր 20 նմուշից և, ինչպես կնկատեք ֆոտոշարքում և վիդեոյում, հայկական մոտիվներով է: Մի խոսքով վիդեոյում ամեն ինչ կա, էլ երկար բարակ չեմ գրում, գիշերվա մեկն եղավ, նկարները շուտ ներբեռնեմ, գիտեմ էլ չեք սպասում...

back-top