Kamancha
l

lifestyle

ԱՌՅՈՒԾ ԱՐՔԱՆ ֆիլմի հատուկ նախադիտումը ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐՈՒՄ

10 տարի առաջ նրանք իմ փարթիների հյուրերն էին, իսկ այսօր արդեն ընդունում են հրավերն ու գալիս են իրենց երեխաների հետ միասին, միթե սա հրաշալի չէ? Էմմին, Անահիտ Սիմոնյանը, Ագա Քանքանյանը, Արևիկ Ուդումյանը, Հրանուշ եղոյանը և այլ մայրիկներ իրենց երեխաների հետ ներկա գտնվեցին ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ կինոթատրոնի կողմից կազմակերպած ԱՌՅՈՒԾ ԱՐՔԱՆ ֆիլմի հատուկ նախադիտմանը, որտեղ մենք ևս մեր լուման ունեինք: Ի դեպ, մեր աշխատակից Հայկը ֆիլմի պրեմիերայից առաջ նույնիսկ դաջել էր Սիմբային իր ձեռքին

  • Kamo Tovmasyan

Երբ համացանցում հայտնվեց ֆիլմի թրեյլերը, զանգահարեցի Սինեմա Սթարում աշխատող գործընկերներիս ու առաջարկեցի ինչ-որ հետաքրքիր բան մտածել ֆիլմի պրեմիերայի հետ կապված: 5 տարի առաջ մենք արդեն կազմակերպել էինք Իվ Սեն Լորանի մասին պատմող ֆիլմի նախադիտումն ու ԱՍՅՈՒԾ ԱՐՔԱՆ ֆիլմը հիանալի առիթ էր ևս մեկ անգամ միասին աշխատելու համար: Կազմակերպչական բոլոր աշխատանքներով զբաղվեց Սինեմա Սթարի թիմը, մեր թիմը միացավ արդեն վերջին օրերին, նաև մենք ունեինք գործընկեր՝ Չարենցի 22 հասցեում գործող 4TEEN սրճարան-ռեստորանը, որի բացման մասին ես պատմել եմ, կարող եք ծանոթանալ ահա այստեղ

Գիտեինք, որ բոլորը սպասում են ֆիլմին ու ուրախ էինք տեսնել մեր հյուրերին, արդեն իրենց երեխաների հետ միասին, չէ որ մենք վերջիններիս հիմնականում հանդիպում ենք միջոցառումների ընթացքում առանց երեխաների: Շատ գեղեցիկ ֆոտոսթենդ, թեմատիկ հյուրասիրություն և երաժշտություն, դե իսկ ամենամեծ անակնկալն էլ այն էր, որ հյուրերը դիտեցին ֆիլմը պաշտոնական պրեմիերայից առաջ: Արդեն այսօրվանից՝ հուլիսի 18-ից ֆիլմը հնարավոր է դիտել Սինեմա Սթար կինոթատրոններում՝ Դալմա Գարդեն Մոլում և Ռիո Մոլում 2D, 3D, 3D Atmos և 3D D-Box ձևաչափերով, ինչպես նաև անգլերեն։ Մեր հյուրերի դրական էմոցիաներն այնքան շատ էին, որ հավանաբար աշնանը մենք կկազմակերպենք ևս մեկ ֆիլմի հատուկ ցուցադրություն, բայց դեռ չեմ ասի թե որ, փորձեք գուշակել:

Disney-ի նոր ԱՌՅՈՒԾ ԱՐՔԱՆ Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Ֆավրոն («Երկաթե մարդ», «Ջունգլիների գիրքը»)։ Կարծում եմ շատերը գիտեն, որ այս ֆիլմը նույն ընկերության կողմից 1994թ.-ին թողարկված մուլտֆիլմի նոր տարբերակն է, 25 տարի անց փաստորեն....Ֆիլմն անգլերեն տարբերակում հնչյունավորել են Դոնալդ Գլովերը, Չիվեթել Էջիոֆորը Սեթ Ռոգենը և Բիյոնսեն։ Կարծում եմ արդեն դիտել եք Բիյոնսեի նոր տեսահոլովակը, որը 1 օրում մոտ 6 միլիոն դիտում ունի արդեն: 

back-top