l

lifestyle

#ԴՈՒԲԼԴՎԱ! Parov Stelar Band-ը Silk Note Festival-ում

Գիտեք Silk Note Festival-ի որ պահն է հաճելի, որ հյուրերի մեծ մասը 30-ից բարձր երաժշտասերներ են, իսկ մենք գիտենք, ոնց նորամալ ուրախանալ: Հենց էդ պատճառով արդեն երկրորդ օրն է, անցնում է փառատոնը առանց խնդիրների, միայն պոզիտիվ վայբով, երեկ նույնիսկ հետևեցի ու նկատեցի, որ դահլիճի հատակին ոչ ոք ոչինչ չէր նետում, ցիվիլ մասսա մի խոսքով: Ինչ կարող եմ ասել Parov Stelar-ի մասին, իմ երկու սիրած երգերը չերգեց՝ The Sun-ն ու Coco-ն, ափսոս, բայց խմբին հետևելն իհարկե շատ հաճելի էր, ինչ խոսք: Միայն մի խնդրանք Կարմիր խաչի ընկերությանը, որի աշխատակիցները ՄՀՀ-ում շրջում էին, խնդրում եմ հաջորդ տարի գլխացավի դեղ նույնպես պահեք Ձեր մոտ, դա շատ կարևոր է:

  • Kamo Tovmasyan

back-top