l

lifestyle

ՄԱՆՐԱՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ բացումը Քրիստափորի 2 հասցեում

Արշակունյաց/ Քրիստափոր փողոցների հատման վայրում՝ Քրիստափորի 2 հասցեում բացվել է ՄԱՆՐԱՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻ՝ որտեղ կա ԱՄԵՆ ԻՆՉ-ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ-ԱՄԵՆԱՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ: Հագուստ և անկողնային պարագաներ, կենցաղային տեխնիկա, տան համար դեկորացիաներ, թվային տեխնիկա, մանկական խաղալիքների հսկայական տեսականի...Ընտանեկան գնումների համար մեծ, հարմար ու անհամեմատ ցածր գնային առաջարկով նոր առևտրի գոտի բոլորի համար: Մանրամասները ԿամոԲլոգում: 

  • Քրիստափորի 2
  • Kamo Tovmasyan

Վայր, որտեղ կարող եք գնալ ամբողջ ընտանիքով և որտեղ կարող եք գտնել ցանկացած անհրաժեշտ գնում: Մանրամեծածախ Առևտրի Գոտին գտնվում է անմիջապես Արշակունյաց / Քրիստափոր փողոցների հատման վայրում՝ ՓԵԹԱԿ և ՍՈՒՐՄԱԼՈՒ առևոտրի կենտրոնների հարևանությամբ: Հայրենական արտադրության և արտերկրից ներմուծված տեսականին ներկայացված է ընդարձակ, լուսավոր սրահներում, որտեղ ընտրություն կատարելն ավելի հարմար է: Առևտրի գոտու հենց դիմաց ավտոկայանատեղին է, ետնամասում՝ էլ ավելի մեծ հատվածը, որտեղ կարող եք կանգնեցնել ձեր մեքենան և առանց շտապելու գնումներ կատարել: Ավտոկայանատեղին մուտք ունի նաև Արշակունյաց փողոցից:

 

 Կահույք, կենցախային տեխնիկա, տան դիզայնի պարագաներ, ջահերի և արհեստական բույսերի մեծ տեսականի: Հատկապես հարուստ է մանկական շարքը, հագուստ և կոշիկ, խաղալիքներ, գրենական պիտույքներ: Բյութի-կենտրոնների պրոֆեսիոնալ տեխնիկա և նյութեր, սպորտային հագուստ և աքսեսուարներ, վարագույներ, առօրյա և երեկոյան զգեստներ, կոստյումներ: Տաղավարների քանակն օրեցօր ավելանում է: 

Եթե գնումներից հետո քաղցած եք, այցելեք ՀԱՄՈՎ ՏՆԱԿ, որտեղ կարող եք համտեսել հենց տեղում պատրաստված լավաշն ու հացը, միայն տեղական մսից պատրաստված համեղ խորովածը, շաուրման, լահմաջոն ու չմոռանաք փորձել նաև ֆիրմային թանն ու կոմպոտը: Համով Տնակում կա փակ և բացօթյա հատված, ներսում չծխողների սրահն է, երկու սրահներում էլ գործում է անվճար wi-fi: 

Հիշեք հասցեն՝ Քրիստափորի 2, Արշակունյաց/Քրիստափոր փողոցների հատման տարածքում: Այսուհետ տան և ընտանիքի անդամների համար ցանկացած գնում կարող եք կատարել մեկ վայրում, ամենացածր գներով՝ ՄԱՆՐԱՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒՄ:

back-top