l

lifestyle

«Շեն Տեքստիլ» ընկերության 10-ամյակն ու «Շեն Կահույք» ինտերիեր-սրահի բացումը

«Շեն Տեքստիլ» ընկերությունն իր 10-ամյակին ընդառաջ ներկայացրեց արդեն նաև կահույքի, անկողնային պարագաների և մանկական տեսականին։ Այսուհետ Սեբաստիա 157/2 հասցեում կգործի Հայաստանում նմանը չունեցող «Շեն Կահույք» ինտերիեր-սրահը։ Սրահի տնօրինության հավաստմամբ՝ ներկայացված ողջ կահույքի դիզայնը նախագծվել է իտալացի դիզայներներների կողմից, որոնք Հայաստան էին ժամանել հատուկ «Շեն»-ի հրավերով։ Ի դեպ,  պատահական չէր  խանութ-սրահի բացման օրվա ընտրությունը` քաղաքամայր  Երևանի ծննդյան 2799-ամյակը մեկտեղել «Շեն Կահույք» ինտերիեր-սրահի նոր համալրման հետ։

  • Kamo Tovmasyan

Այսուհետ «Շեն»-ի Սեբաստիա157/2  հասցեում գտնվող խանութ սրահում ներկայացված կլինեն ինչպես կահույքի, այնպես էլ անկողնային պարագաների լայն տեսականի։ Անպայման նշենք, որ  «Շեն Կահույք»-ը համագործակցում է ինչպես տեղական արտադրողների, որոնք ընտրվել են իտալացի դիզայներների կողմից, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող բրեդեր ներմուծող ընկերությունների հետ։ Խանութ-սրահում ցուցադրված է Maria Luce՝ ջահեր, Duson՝ ներքնակներ, Teka՝ խոհանոցային տեխնիկա։ Այս տասը տարիների ընթացքում «Շեն»-ի նպատակն է եղել բավարարել իրենց  հավատարիմ հաճախորդների պահանջմունքները՝ համադրելով որակը գեղեցիկի հետ։ Ընկերությունը համագործակցում է իտալական, իսպանական, գերմանական, ֆրանսիական և եվրոպական այլ երկրների պաստառներ, դեկորատիվ ներկեր, կերամիկական սալիկներ, տեքստիլ և ինտերիերի աքսեսուարներ արտադրող խոշորագույն ընկերությունների հետ,ինչն  ավելի լայն հնարավորություն է ընձեռում գնորդին  բնակարանի ամբողջական կահավորման հարցում։

Խանութ-սրահի կարևորագույն նպատակներից է խթանել տեղական արտադրանքը, միևնույն ժամանակ հետևել կյանքի արագացված ռիթմին՝  հաճախորդներին հնարավորություն ընձեռելով խնայել իրենց ժամանակը։  Այցելելով Սեբաստիա 157/2 գտնվող խանութ-սրահ՝ կահույքի հետ միասին Դուք կգտնեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ձեր բնակարանի ինտերիերի համար։ Բացի այդ «Շեն Կահույք»-իորակավորված մասնագետները կօգտնեն  ձեզ ճիշտ նախագծել  ձեր բնակարանի ինտերիերը և սեղմ ժամկետներում պատվերներ իրականացնել. ի դեպ մասնագիտական խորհդրատվությունը, առաքումը և տեղադրումը խանութ-սրահի մասնագետները կկատարեն անվճար։ Այս ինտերիեր-սրահում ցանկացած քմահաճ հաճախորդ կգտնի իր բնակարանին վայել կահույք։

Սեբաստիա 157/2

091-644 444

www.shentextile.am

Facebook/Shen Decor

back-top