l

lifestyle

Yerevan Mall-ի ակումբային քարտի խաղարկությունը և Սեվակ Խանաղյանի համերգը

WOW! Ինչպիսի էմոցիաներ, ինչքան գոռոցներ, խլացանք արդեն: Երևան մոլը ճիշտ էր ընտրել Սևակ Խանաղյանին, որպես իր Ակումբային քարտի խաղարկության միջոցառման հատուկ հյուր: Նույնիսկ դժվարանում եմ ասել, թե ով էր այսօր ավելի ուրախ, 1 000 000 դրամի քարտապան Ռուզաննա Հովհաննիսյանը, թե բոլոր նրանք, ովքեր եկել էին լսելու Սևակին Երևան Մոլում: Եթե դուք այստեղ չէիք, ուրեմն մեր ֆոտոշարքը կտեղափոխի ձեզ Երևան Մոլ, միայն զգուշացնում եմ, շաաաաատ բարձր են գոռում, զգույշ դուք էլ չխլանաք...

  • Kamo Tovmasyan

"Հավատարմությունը պարգևատրվում է"` այս կարգախոսն ու ավանդույթ դարձած համերգային հատուկ  շոուն չխախտելով Երևան մոլի հավատարիմ հաճախորդները մասնակցեցին եռամսյակը մեկ տեղի ունեցող ակումբային քարտի խաղարկությանը։

Թոփ 100 միավորներ հավաքած մասնակիցները երեկոյի ընթացքում պետք է ստանային իրենց երաշխավորած 30.000 հազար դրամ արժողությամբ նվերները, ինչպես նաև 100 քարտապաններից միայն մեկին պետք է հաջողվեր շահել երեկոյի հատուկ նվերը` 1.000.000 դրամ արժողությամբ նվեր քարտ։ Մինչև խաղարկությունը 100 քարտապաններին և բոլոր ներկաներին սպասվում էր Սևակ Խանաղյանի համերգը։ Բազմության մեջ իհարկե աննկատ չէին կարող մնալ հենց Սևակ Խանաղյանի երկրպագուները, ովքեր համերգերի սկզբից մինչև վերջ հավասարապես երգում էին Սևակի հետ, ով իր հեղինակային երգերից բացի կատարեց  նաև հիթային երգեր և սիրված երգերի cover-ներ։

Ի դեպ «Երեւան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանից տեղեկացանք, որ  ակումբային քարտում տեղի են ունեցել փոփոխություններ. այսուհետ  նոր հաճախորդների համար  ակումբային քարտ ձեռքբերելով և տեղում գնումներ կատարելով կկարողանաք կուտակել միանգամից 5% cashback-ով գումար, որը կկարողանաք օգտագործել KinoPark-ում և Նավապետ Քիդի գանձերի կղզին զվարճանքի կենտրոնում։

Ուկրաինական «X Factor-7» նախագծում շաղած երգչի ֆաները պատրաստ էին անվերջ լսել ու ձայնակցել Սևակին, սակայն  ժամանակն էր տեղը զիջել նաև անհամբերությամբ լցված 100 քարտապաններին։ Ամենահաջողակը Ռուզաննա Հարությունյանն էր, հենց նա շահեց Միլիոնը!

back-top