l

lifestyle

SENSATION WHITE փառատոնը Ամստերդամում

Եվրոպայի գլխավոր երաժշտական փառատոններից մեկը՝ SENSATION WHITE-ն այս տարի նշում էր Իր 15-րդ տարեդարձը, որի ամենամեծ շոուն տեղի ունեցավ այս ամսին՝ Ամստերդամում: Ավստրիական Ավիաուղիներ ընկերության շնորհիվ Մենք ևս ունեցանք հնարավորություն ներկա լինելու այս մասշտաբային փառատոնին, որին այս տարի մասնակցեցին 40 000 երաժշտասերներ: Փառատոնի բոլոր մանրամասները՝ այս փոստում..

  • Kamo Tovmasyan

EUROTOUR ԿամոԲլոգի հետ նախագիծը ներկայացնում է Austrian Airlines ընկերությունը: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք ArmNews TV-ի եթերում KamoBlog ծրագրում:

2005 թ.-ին, առաջին անգամ Ամստերդամի Amsterdam Arena-յում տեղի ունեցավ SENSATION WHITE էլեկտրոնային երաժշտության փառատոնը: Արդեն հաջորդ տարվանից այն կազմակերպվեց եվրոպական, ավելի ուշ նաև ասիական մի շարք երկրներում: Նախագծի հիմնադիրներն են Մայլս և Դունկան Ստատերհեյմ եղբայրները: Վերջիններս դեռ 90-ականների վերջերին Ամստերդամի ակումբներում փարթիներ էին կազմակերպում, և 2004թ.-ին էլ որոշեցին կազմակերպել մասշտաբային փարթի, որտեղ բոլորը կգան սպիտակ հագուստներով....

Ահա և Մենք՝ Ես, DJ GUEVO-ն, DJ LEO-ն, Աննան որոշեցինք մասնակցել Ամստերդամում տեղի ունեցող այս փառատոնին: Տոմսերի արժեքն էր 89 եվրո, դրանք Մենք նախապես էինք գնել օնլայն: 

Սա հենց Amsterdam Arena-ն է, Մենք իրոք շատ ոգևորված էինք, քանի որ նման մասշտաբի մեծ փառատոնի առաջին անգամ էինք մասնակցում այս խմբով...

Face-ն իրոք շատ խիստ էր...

Ահա այսպիսի քարտեր պետք է գնեիր ներսում, որպեսզի կարողանայիր խմիչք ձեռք բերել...

Մասշտաբների մասին ավելորդ է խոսել, Դուք դա կգնահատեք հեռուստատարբերակում...Հիանալի շոու, ֆանտաստիկ պարուհիներ, շատրվաններ, լազերային շոու...ինչ ասես կար, ինչ ասես...բայց ամենամեծ նվերը դա DJ Fedde Le Grand-ն էր, ով նույնպես նվագում էր շոուին....

Սա զուգարանի հերթն է, ուղիղ 40 րոպե պետք է սպասեիր, մինչ տեղ հասնեիր...

6 ժամ պարել ենք...."էլ չենք լինի 20 տարեկան" լոզունգով...հիանալի օր էր...

back-top