Kamancha
l

lifestyle

10 Տարի Հայաստանում! ՆՈՐ Segafredo Zanetti-ի բացումը Հյուսիսային պողոտայում

Նշելով Հայաստանում իր գործունեության 10-ամյակը՝ Segafredo Zanetti սրճարանների ցանցը ներկայացնում է ՆՈՐ Segafredo-ն Հյուսիսային պողոտայում: 4 սրճարաններ Երևանում, մշտապես անակնկալներ այցելուներին, հրաշալի անձնակազմ, նախաճաշերի ու լանչերի համեղ առաջարկներ, իհարկե ֆիրմային հայտնի իտալական սուրճ: Բացման շնորհանդեսին՝ համեղ հյուրասիրություն, երաժշտական համարներ By The Way բենդից ու DJ Alen Hertz-ից, Նարեկ Քթոյանն էլ ինչպես միշտ հրաշալի անցկացրեց միջոցառման ողջ ընթացքը:

  • Kamo Tovmasyan

Հյուսիսային պողոտայի Segafredo Zanetti-ն ամենահարմարն է ինձ համար, քանի որ հարևանությամբ եմ բնակվում: Նախ այն գործում է առավոտյան 08.30-ից մինչ 02.00-ը, այսինքն թե նախաճաշի, թե լանչի, թե կեսգիշերն անց ուտել սիրողների համար լավ տարբերակ է: Իհարկե Segafredo Zanetti-ի գլխավոր մեխը հենց իտալական սուրճն է ու սրճային տարբեր կոկտեյլները, բայց ես՝ որպես հայտնի ուտող, ուզում եմ առանձնացնել մենյուն: Հրաշալի նախաճաշեր կան, լանչի մասին էլ չեմ ասում՝ համ գներն են հարմար, համ իրոք համեղ է: Կեսգիշերից հետո էլ եթե այցելես, արագ սպասարկում են արդեն հիմնական մենյուի ուտեստներով ու ֆիրմային ըմպելիքներով: Նոր Segafredo Zanetti-ն արդեն ծանոթ ինտերիերով է, այն դեռ առաջին իսկ օրերին արդեն լի էր այցելուներով, քանի որ հենց Հյուսիսային պողոտայի կենտրոնական ու շատ հարմար վայրում է: Սրճարանների այս ցանցը միշտ հայտնի է եղել իր տարբերվող աշխատակազմով, մտերմիկ, շատ ընկերական, շատ ուրախ աշխատողներ են միշտ ցանցում աշխատել, ինչը ևս ստիպում է վերադառնալ Segafredo ամեն օր:  Ի դեպ, 10 տարվա գործունեության ընթացքում Segafredo Zanetti-ն սպասարկել է 20 մլն հաճախորդ և  ներմուծել 17 տոննա սուրճ:

Արդեն 10 տարի իտալական հայնտի Segafredo Zanetti-ն Հայաստանում է, ուզում եմ նաև նշել, որ երևանյան Segafredo սրճարանները, թերևս եվրոպական ցանցի սրճարաններից ամենագեղեցիկն են, համենային դեպս այն քաղաքների հետ համեմատած, որտեղ ես այցելել եմ Segafredo: Ամենամեծը Երևանում Աբովյան 36 հասցեում գործող սրճարանն է, երկրորդը գործում է Ամիրյան 3/37 հասցեում, որտեղ նաև տեղակայված է Barista Academy-ն, արդեն գործում է Հյուսիսային պողոտայի Segafredo-ն և ևս մեկ կարևոր հասցե՝ Օդանավակայան...Ճանապարհորդելիս, հարմար ու հաճելի է սպասել թռիչքին հենց Segafredo-ում: Հայաստանում Segafredo Zanetti ցանցը ներկայացնում է FIGARO ընկերությունը: 

back-top