Kamancha
l

lifestyle

Ամենամեծ ու համեղ իսպանական պաեյան CASA DE ESPANA ռեստորանից

Արդեն երկրորդ անգամ իր այցելուների համար CASA DE ESPANA-ն կազմակերպել էր անակնկալ երեկո, որի ընթացքում հենց մեր աչքի առջև Շեֆ-խոհարարը պատրաստեց ամենամեծ պաեյան Երևանում: Իսպանական խոհանոցի գլխավոր այցեքարտը՝ պաեյան Երևանում մի շարք ռեստորաններում է ներկայացված, բայց կարող եմ վստահեցնել, որ CASA DE ESPANA իսպանական ռեստորանում այն ամենահամեղն է, նույնիսկ ավելի քան նույն Վալենսիայում կամ Բարսելոնայում, քանի որ ավելի մոտ է մեր համային զգացողությանը: 

  • Kamo Tovmasyan

Միանգամից ասեմ, եթե բաց եք թողել այս երեկոն, Սեպտեմբեր ամսին CASA DE ESPANA-ի տնօրինությունը կրկին անգամ կազամկերպելու է պաեյայի երեկո: Մեծ թավայի մեջ պատրաստվող պաեյան այս անգամ հնդկահավով ու ծովամթերքներով էր: Մինչ այն պատրաստ կլիներ, բոլոր հյուրերը փորձում էին ռեստորանի համեղ խոհանոցի այլ ուտեստներ, վայելում էին ֆլամենկո պարեր, DJ LEO-ի իսպանական սեթը, սառը Paulaner գարեջուրը, նարգիլեն...մի խոսքով, որ անկեղծ ասեմ, մինչ պաեյան պատրաստ եղավ արդեն բոլորս կշտացած էինք, քանի որ խոհանոցն իրոք համեղ է ու չես կարողանում քեզ զսպել ու չպատվիրել ուտեստներ կամ կոկտեյլներ (օրինակ ձմերուկի մեջ պատրաստվող սանգրիա): Հրաշալի ընտանեկան ու ընկերական միջավայր, կարծես իրոք նստած լինես Վալենսիայի կենտրոնական թաղամասերից մեկում:

Ինչպես նշեցի, CASA DE ESPANA-ն մտերմիկ է գույներով, ինտերիերով, հիանալի աուրա կա այստեղ, դե ամռանն էլ մանավանդ բացօթյա հատվածի համար են նախընտրում այցելել CASA DE ESPANA: Անպայման փորձեք այստեղի սանգրիան, այն իրոք շատ համեղ է, պաեյան ծովամթերքներով, պիցցան /այստեղ քաղաքի ամենահամեղ պիցցաներից է/ և մսային ուտեստներն ընդհանրապես այստեղ շատ համեղ ու ախորժալի է մատուցվում: Ցանկացած մսային ուտեստ կհոգացնի ձեզ, ես ինքս հենց մսի սիրահար եմ, ու երբ ուզում եմ ախորժալի ուտել ու կշտանալ միանգամից պլանավորում եմ երեկոն այստեղ:

Պետք է նշեմ, որ նման միջոցառումներ CASA DE ESPANA-ն հաճախ է կազմակերպում: Եթե միանաք CASA DE ESPANA-ի ֆեյսբուքյան կամ ինստագրամի էջերին, կտեղեկանաք պարբերաբար կազմակերպվող իսպանական և այլ թեմատիկ երեկոների մասին, բայց հիշեք, որ նման դեպքերում սեղանները նախապես պետք է ամրագրել: Նաև գրանցեք հեռախոսահամարը, որով կարող եք ամրագրել սեղաններ կամ ուղղել ձեր հարցերը կորպորատիվ երեկոների, ծննդյան և այլ տոների անցկացման համար:

Մոսկովյան 8

011-500-990

Facebook/CasaDeEspana

Instagram/casa_de_espana

back-top