l

lifestyle

Schweppes. Օրվա ինքնատիպ ավարտի համար

Օրերս Pahest 33-ում կոկտեյլային տրամադրություն էր: Պատճառն աշխարհի ամենահին պրեմիում դասի գազավորված ըմպելիքի՝ Schweppes-ի փակ միջոցառումն էր: Երեկոյի ընթացքում հյուրերը Schweppes-ի հարուստ պատմությանը ծանոթանալու ու միջոցառման համար հատուկ պատրաստված ալկոհոլային և ոչ ալկոհոլային կոկտեյլները համտեսելու հնարավորություն ստացան: Առանձնահատուկ համով աչքի ընկնող կոկտեյլները պատրաստվում էին տեղում, Schweppes-ի փորձառու դեսպանի կողմից, ում աշխատանքին հետաքրքասերները կարող էին հետևել նաև սրահում տեղադրված մեծ էկրանի միջոցով: Միջոցառման մանրամասները դիտեք մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Հայաստանում Schweppes գազավորվածը ըպելիքները ներկայացնում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը: Մեր շուկայում այն հասանելի է «Ինդիան տոնիկ», «Մոխիտո», «Կիտրոն» և «Թուրինջ» համերով: Schweppes-ը ոչ միայն օգատգործում են բազմազան ալկոհոլային խմիչքների և մրգային հյութերի խառնուրդներում: Իր յուրահատուկ համի ու թարմացնող հատկության համար, այն հաճախ ըմպում են առանձին:

Schweppes-ն ամենահին ոչ-ալկոհոլային ըմպելիքն է աշխարհում, որը ստեղծել է գիտնական և ժամագործ գերմանացի Ջեյքոբ Շվեպսը՝ 18-րդ դարի վերջին: 1837թ.-ին Վիկտորիա թագուհին ընկերությանը շնորհել է թագավորական պատվոգիր, և Schweppes-ը դարձել է անգլիական թագավորական պալատի պաշտոնական մատակարարը: 1851թ.-ին Մեծ լոնդոնյան ցուցահանդեսի ընթացքում տեղադրվել է գազավորված ջրով լի շատրվան, որն այդ ժամանակից ի վեր հանդիսանում է Schweppes-ի լոգոտիպի մի մասնիկը և առկա է յուրաքանչյուր շշի վրա: Այսօր այն համարվում էաշխարհի հայտնի բարերի ամենացանկալի խմիչքներից մեկը:

back-top