l

lifestyle

«OSiS+ Ստեղծված է ստեղծագործելու համար» մրցույթի ամփոփումը Schwarzkopf Professional-ից

"Այդիա-Էս" ընկերությունը, որը ներկայացնում է Schwarzkopf Professional և Indola բրենդերը, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել էր «OSiS+ Ստեղծված է ստեղծագործելու համար» մրցույթ: Ոճաբան-վարսահարդարները պետք է ստեղծեին սանրվածքներ օգտագործելով բացառապես OSiS+ ապրանքատեսակը: Անվանակարգերը երեքն էին, իսկ հաղթողներին սպասվում էր մասնակցություն եզրափակիչ ռեգիոնալ մրցույթում, որը տեղի է ունենալու Բեռլինում: Մասնակիցները, հաղթողները և մրցանակների հանձնման ընթացքը դիտեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

"Այդիա-Էս" ընկերությունն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում շուրջ 13 տարի, որի ընթացքում վստահության է արժանացել բազմաթիվ մասնագետների և գործընկերների կողմից: Ընկերությունը հնարավորություն է տալիս մեր մասնագետներին աշխատել այնպիսի բրենդերի տեսականիով, ինչպիսիք են՝ Schwarzkopf Professional-ը և Indola-ն`մասնավորապես վերջին շրջանում լայն տարածում գտավ OSiS+ շարքը: Իր բարձր որակի և հասանելիության շնորհիվ այն սիրվեց շատերի կողմից, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի առաջին անգամ կայացվի «OSiS+ Ստեղծված է ստեղծագործելու համար» մրցույթը:

Մրցույթին մասնակցում են Արևելյան Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի բազմաթիվ երկրներ: Այն հիանալի հնարավորություն Է տալիս մասնակիցներին դուրս գալ միջազգային ասպարեզ, լինել տեսանելի ոչ միայն հարազատ քաղաքում, այլև գեղեցկության ոլորտում հայտնի «ավելի խոշոր» երկրներում: Բացառիկ շանս՝ ստանալ միջազգային վերապատրաստում, ի շնորհիվ սեփական երևակայությամբ ստեղծած կերպարի: 2017 թ.-ին, Հայաստանն իր առաջին մասնակիցներն ունեցավ մրցույթում: Առաջարկներ ուղարկվեցին բոլոր համագործակցող սրահներին, ընկերության աշխատակիցները բանակցեցին բազմաթիվ վարսահարդարների հետ և բավականին ծավալուն աշխատանքից հետո հայտնի դարձան առաջին մասնակիցները: Մրցույթի մասնակցության գլխավոր պայմանն էր՝ օգտագործել բացառապես OSiS+ ապրանքատեսակը:

OSiS+-ը հնարավորություն է տալիս ամեն անգամ լինել տարբեր: Բրենդը ներկայացնում է ավելի քան 30 անուն ապրանք՝ նախատեսված իդեալական հարդարման և ցանկացած առիթի սանրվածքներ ստեղծելու համար:

Soft Glam՝ ռոմանտիկ ալիքներ, հյուսքեր, չպարտադրող, թեթև և բնական սանրվածքներ:
Session Label` ոճի իրական կատարելություն, ուշադրություն ցանկացած մանրուքի հանդեպ:

«OSiS+ ստեղծված է ստեղծագործելու համար» մրցույթի հնարավորություն կստանան մասնակցել եզրափակիչ ռեգիոնալ մրցույթին Բեռլինում, որի ծախսերը հոգալու է Այդիա-Էս ընկերությունը: Մրցույթի հաղթողը կստանա միջազգային վերապատրաստում, որը կվարեն Schwarzkopf Professiօnal-ի միջազգային ոճաբաններն ու մարզիչները:

Անվանակարգերը երեքն էին՝ "Կանացի սանրվածք", "Ավանգարդ" ոճի աշխատանք և "Session Label" անվանակարգ, որտեղ պետք էր ներկայացնել աշխատանքներ կատարված միայն Session Label շարքի ապրանքատեսակներով: Շնորհավորում ենք բոլոր անվանակարգերում հաղթողներին և մասնակիցներին: Դիպլոմների և մրցանակների հանձնումը տեղի ունեցավ ՀԱՎԱՆԱ կոմպլեքսում: Միջոցառումը վարում էր գեղեցկուհի Լիլի Էլբակյանն իր ամուսնու Համո Ադիյանի հետ:

ԿԱՆԱՑԻ ՍԱՆՐՎԱԾՔ
Առաջին հորիզոնական՝ Օֆելյա Ոսկանյան

Երկրորդ հորիզոնական՝ Հայկ Մուսաելյան

Երրորդ հորիզոնական՝ Արսեն Մարգարյան
_____

ԱՎԱՆԳԱՐԴ ՍԱՆՐՎԱԾՔ
Առաջին հորիզոնական՝ Էդվարդ Պողոսյան

Երկրորդ հորիզոնական՝ Արսեն Մարգարյան

Երրորդ հորիզոնական՝ Հայկ Մուսաելյան

-----------

Session Label անվանակարգ

Առաջին հորիզոնական՝ Էդվարդ Պողոսյան

Երկրորդ հորիզոնական՝ Արսեն Մարգարյան

back-top