l

lifestyle

Մեր Ժամանցային Ուղեցույցը Սանկտ Պետերբուրգից

Ամսվա սկզբին մեկնել էինք Սանկտ Պետերբուրգ՝ մեր ճանապարհորդային շարքում ներկայացնելու այս գեղեցիկ քաղաքի ժամանցային ոլորտը: Երբ ավարտեցինք նկարահանումներն ու վերադարձանք Երևան, արդեն թավշյա հեղափոխության երրորդ օրն էր: Վերջին 10 օրերի ընթացքում չէինք աշխատում, հետևում էինք իրադարձություններին, բայց այս օրերին, երբ համեմատաբար հանգիստ է իրավիճակը, նեկայացնում եմ ձեզ մեր պետերբուրգյան ուղեցույցը՝ ձեզ հետ միասին սպասելով մայիսմեկյան բարեփոխումներին:

  • Կամո Թովմասյան

Պետերբուգյան ուղևորության գործընկերն է ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն իր նոր սառը թեյերի շարքով: Գործընկերների թվում էր նաև ՀԵՐՄԻՏԱԺ բացառիկ բույրերի խանութների ցանցը: Պետերբուրգի մասին միայն ոգևորող կարծիքներ էինք լսել, բացի այդ, կա համոզմունք, որ յուրաքանչյուր տարի մարդիկ պետք է այցելենք մեկ քաղաք, որտեղ չենք եղել, ու այդ իսկ պատճառով մեր թիմն ընտրեց Սանկտ Պետերբուրգը: Ուզում եմ նշել, որ մենք ներկայացնելու ենք միայն ժամանցային ոլորտը, քանի որ Պետերբուրգի եկեղեցիները, Էրմիտաժ թանգարանը, պատմական շինություններն այսպես թե այնպես ձեզ խորհուրդ կտան այցելել գիդերը և տուր-մասնագետները, իսկ այ ժամանցային ոլորտում ավելի բարդ է կողմնորոշվել ու մեր փոստը ներկայացնում է հենց այս ուղղվածությունը:

 Ամրագրեցինք բնակարան Airbnb-ով հենց Էրմիտաժի հարևանությամբ, որի արժեքը 7 օրվա համար կազմեց 310 եվրո: Ամեն ինչ լավ էր, եթե հաշվի չառնենք չոր անկողինը և առավոտյան 10-ից տանիքում աշխատող բանվորների գոռոցները, որի արդյունքում մենք էլ վաղ առավոտից արթնանում էինք ու ողջ օրը կիսաքուն շրջում:

Ի զարմանս մեզ, տոմսերը բավական թանկ էին, ուղիղ չվերթի գինը 175 000 դրամ է, որը նույնիսկ ավելի թանկ է, քան դեպի Մոսկվա ուղևորությունը:

Մեր աշխատանքի շրջանակներում ծանոթացնում էինք այստեղի երիտասարդներին ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերության նոր սառը թեյերի հետ ու առաջարկում նրանց գուշակել համերը:

Իհարկե Պետերբուրգը հայտնի է իր սպիտակ գիշերներով և բացվող կամուրջներով, սակայն ամսվա սկզբին, ցավոք դեռ հնարավոր չէր դա տեսնել: Կամուրջների բացումը սկսվում է Ապրիլի կեսերից և շարունակվում է մինչ Նոյեմբեր: ԱՀԱ ԱՅՍՏԵՂ կարող եք հետևել ամենօրյա գրաֆիկին և տեղեկանալ, թե որ կամուրջը որ ժամին է բացվում:

Պետերբուրգը Ռուսաստանի երկրորդ քաղաքն է իր մեծությամբ: Մոտ 5 միլիոն բնակչություն ունի ու համարվում է Ռուսաստանի մշակույթային մայրաքաղաքը:

Մեր բախտը բերել էր այնքանով, որ արև կար...Քաղաքը բավական սառն է, արև տեսնելով մարդիկ պարզապես երջանկանում էին:

Սկսեմ մեր ուղեցույցը Новая Голландия կղզուց: 18-րդ դարից սկսած այս փոքրիկ կղզին փակ է եղել այցելության համար, սակայն հիմա համարվում է ժամանցի յուրօրինակ վայր Պետերբուրգում: Նախկինում այստեղ եղել է բերդ, պետական գաղտնի կենտրոններ, պահեստ, իսկ 2011 թ.-ից ամերիկացի ճարտարապետները առաջարկել են նոր Новая Голландия նախագիծ, որն արդեն գործում է:

Նախկին բերդի շենքում հիմա սրճարաններ են, ռուսական բրենդային խանութներ, արվեստի կենտրոններ: Ներսում գործում է մանկական մեծ խաղահրապարակ, հետաքրքիր հուշարձաններ կան...բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել: Մուտքն ազատ է, գործում է ամեն օր մինչ 22.00-ն, ահա հասցեն՝ Набережная Адмиралтейского канала,2

Հաջորդ վայրը, ուր խորհուրդ եմ տալիս այցելել դա Бертгольд կենտրոնն է Гражданская ул., 13-15 հասցեում: Այն իրենից ներկայացնում է ալտերնատիվ երիտասարդության ժամանցի կենտրոն, որը գործում է ամեն օր մինչ 23.00-ն:

Շենքի ամեն մուտքն ունի իր գույնը՝ վարդագույն, դեղին, կանաչ...ամեն մուտքը տարբերվում է իր կոնցեպտով: Օրինակ վարդագույն շքամուտքում կանացի բրենդային սրահներն են, բյութի-կենտրոնները: Դեղին շքամուտքում ռոք-սրճարանները, ֆոտոստուդիաներ, արտ-ցուցասրահներ:

Այստեղ է Բոուիի բարը, կոմիքսների խանութը....կանցկացնեք այստեղ մոտ 4 ժամ:

ՎՈԼՉՈԿ ռուսական հայտնի բրենդի սրահը նույնպես այստեղ է, կարծում եմ հետաքրքիր շապիկներ կգտնեք այստեղ, մենք գնել ենք մի քանիսը:

Քաղաքը շատ մեծ էր, քայլում էինք ժամերով, բայց գեղեցիկ շինություններն ու դրական մթնոլորտը չէին հոգնեցնում մեզ: Ավելի եվրոպական շունչ կար, տեղ-տեղ կարծես Պրահայում լինես, միայն սովետական ոճով գրված շենքերի գրառումներն էին համը հանում:

Սիրելի ֆոլլոուերներ, յուրաքանչյուր ճանապարհորդության ընթացքում մենք խաղարկում ենք հետաքրքիր նվերներ այն քաղաքից, որտեղ գտնվում ենք այդ պահին: Խաղարկություններն ընթանում են ֆեյսբուքյան և ինստագրամի էջերում: Առաջարկում եմ միանալ մեր սոց-էջերին, բաց չթողնելու համար մրցույթները:

FACEBOOK/KamoTovmasyan

INSTAGRAM/KamoTovmasyan

Նկատած կլինեք արդեն, որ ամռանն ընդառաժ ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացրել է 4 տարբեր համերի սառը թեյեր, որոնք մենք վերցրել էինք մեզ հետ: Այսուհետ դուք կարող եք ոչ միայն վայելել ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերության համեղ սուրճի տեսակները, այլև զովանալ սառը թեյերի շարքով:

Հաջորդ հետաքրքիր ժամանցային վայրը Պետերբուրգում դա Этажи կենտրոնն էր: 5 հարկերում կրկին ռուսական բրենդային սրահներ են, արտ-կենտրոններ, սրճարաններ, իսկ տանիքին՝ սրճարան է: Գործում է մինչ 21.00-ն, հասցեն է Лиговский проспект, 74: Միակ խնդիրն այստեղ այն էր, որ հետաքրքիր սրահները ներկայացնում էին ձմեռային հագուստ, քանի որ քաղաքում դեռ ցուրտ է: Այստեղ ամառային տեսականին Հունիսից շուտ չի հայտնվում:

Цифербург. Եվս մեկ տարբերվող ժամանցավայր երիտասարդների համար: Սա Լոֆթ է наб. Pеки Фонтанки, 20 հասցեում, որտեղ մինչ կեսգիշեր վճարում ես ժամավճար և սրճում, աշխատում կամ պարզապես ծանոթանում հասակակիցների հետ....գրեցի հասակակից ու հիշեցի, որ ես արդեն 37 եմ, իսկ այստեղ ավելի 20-25 տարեկան մասսա էր ԼՕԼ

Իհարկե ԷՐՄԻՏԱԺ պետք է այցելել առաջնահերթ: Չթողնեք դա վերջին օրվան, ինչպես մենք: Պարզվեց երկուշաբթի օրերին թանգարանը չի աշխատում, ու ապրելով հենց Էրմիտաժի հարևանությամբ, 7 օրվա ընթացքում այդպես էլ չայցելեցինք...պատկերացնում եք: Փոխարենը լուսանկարվեցինք այստեղի "բնակիչների" հետ, ի դեպ ունեցեք ձեզ մոտ 100 ռուբլի մանր, որպեսզի յուրաքանչյուր "բնակչին" վճարեք հենց այդքան:

ERARTA-ն գտնվում է 29 лин. Васильевского острова, 2 հասցեում: Ռուսաստանի ամենամեծ ժամանակակից արվեստի թանգարանի մասին ես առանձին փոստ եմ գրել, քանի որ այն իրոք շատ հետաքրքիր էր, կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ:

Ժամանցային արտ-կենտրոնները ներկայացրեցի, հիմա սկսենք շոփինգը: Ինչպես արդեն նշեցի, ռուսական բրենդերը, որոնք շատ հետաքրքիր են, իրենց սրահներն ունեն հենց արտ-կենտրոններում: Օրինակ մենք փորձում ենք միշտ այցելել նման սրահներ, քանի որ մոլերում նույն բրենդերն են, որոնք մեր մոլերում էլ ներկայացված են: Բայց եթե դուք ամեն դեպքում ցանկանում եք թանկ և շքեղ շոփինգի գնալ Պետերբուրգում, պետք է այցելեք ДЛТ: Կանանց բաժնի մասին չեմ կարող խոսել, իսկ այ տղամարդկանց բաժինը ֆանտաստիկ տեսականի ուներ միջազգային ամենահայտնի բրենդերից: Կային նաև իտալական ավելի քիչ հայտնի բրենդեր, որոնց տեսականին գնային առումով ավելի հասանելի էր: Ամեն դեպքում անպայման այցելեք, տեսականին իրոք տարբերվող է: Большая Конюшенная ул., 21-23, գործում է մինչ 22.00-ն:

GALERIA-ն ամենամեծ մոլն է Պետերբուրգում, այստեղ բոլոր հայտնի բրենդերն են, մեծ կինոթատրոն, շատ մեծ ֆուդքորտ..այնպես որ գրանցեք հասցեն Лиговский пр., 30А:

Ժամանցի տարբերակներից է իհարկե համերգների և ակումբների այցելությունը: Ամենահայտնի համերգային ակումբն այստեղ А2 Green Concert-ն է, որտեղ գրեթե ամեն օր հայտնի արտիստների համերգներ են: Մենք եղանք Տեմնիկովայի համերգին, որի մասին գրել եմ առանձին փոստ, կարող եք կարդալ ահա այստեղ: Տոմսի արժեքն է 2500 ռուբլի, գործում է բար, պետք է գնալ մի փոքր շուտ, քանի որ հերթը բավական մեծ էր: Օրինակ Մայիս ամսին այստեղ Սկրիպտոնիտն է, Ակվարիում խումբը, իսկ Հունիսին անցկացվելու է դաջվածքների եռորյա թառատոն: Այցելեք ակումբի կայք՝ հետևելու համար միջոցառումներին: www.a2.fm

 

Ավելի հասուն սերնդի անձինք կարող են այցելել ոչ թե ակումբային, այլ համերգային սրահներ: Ես այցելեցի Гости из будущего խմբի անդամ Եվա Պոլնայի համերգին: Տոմսի արժեքն ավելի թանկ էր՝ 5 000 ռուբլի, թատրոնը հին էր, դե այցելուները 40-անց, բայց ամենավատն այն էր, որ 1.30 ժամ տևած համերգն ուներ 45 րոպեանոց անտրակտ, որի ընթացքում մենք սովետական բուֆետում հաց և երշիկ էինք ուտում: Համերգներ Պետերբուրգում գրեթե ամեն օր են: Մայիս ամսին՝ Օզզի Օզբորն, Յոլկա, Գուֆ, Ջեյմս Բլանտ, Լորդե...ԱՀԱ ԱՅՍՏԵՂ կարող եք ծանոթանալ համերգների ցանկին և գնել տոմսեր:

Հիմա ամենալավ մասը. ՈՐՏԵՂ ՈՒՏԵԼ: Մի քանի տարբերակներ եմ առաջարկում երիտասարդներին: Իհարկե Մաքդոնալդս, Քեյեֆսի և Բուրգերքինգ կա այստեղ, բայց եթե բուրգեր եք ցանկանում ուտել այցելեք #Farш կամ BB & Burgers: Բուրգերներն այստեղ ավելի թանկ են, բայց ավելի համեղ և ռեստորանային ինտերիերում: Невский пр., 126 և 66-ահա երկու սրահ հենց կենտրոնական փողոցում, իսկ #Farш-ի հասցեն՝ Невский пр., д. 38:

Պիցցայի սիրահարները հաստատ գոհ կմնան նեապոլական «22 сантиметра» պիցցայի կոչվող ռեստորանում պիցցա ճաշակելով, որը գտնվում է ул. Жуковского, 45 հասցեում:

Ոչ ֆասթֆուդի սիրահարները պետք է ամրագրեն սեղան լյուքս դասի Крыша 18 ռուֆթոփում: Ուիքենդներին այստեղ փարթիներ են, կարաոկե-գիշերներ, պատուհանի մոտ գտնվող սեղանի դեպոզիտը 200 եվրո է: Հասցե ՝ Петроградская наб., 18

Եվս մեկ թրենդային բար, կրկին ավելի թանկ գնային առաջարկով-Аrka. Большая Конюшенная ул., 27

Բոլոր նշված վայրերում մենք եղել ենք, փորձել ենք խոհանոցը, կոկտեյլները, բայց ամենալավ ժամանցն անցկացրել ենք «Гадкий Койот»-ում, որը գտնվում է Литейный пр., 57 лит.Б հասցեում: Բարմենուհիները պարում են բարի կանգնակներին, հյուրերը ևս, մուտքն ազատ է, երաժշտությունը՝ հիթեր...եթե ցանկանում եք իսկական ռուսական տժժիկ՝ մի գնացեք լաքշրի, գլամուռ, լյուքս, լիմիթեդ լաունջներ...եկեք այստեղ, խմեք ու մեռեք:

Չէինք կարող նարգիլեի սիրահարների համար շրջայց չանել, բայց երեք վայրերից ոչ մի տեղ նարգիլեն համեղ չէր, միայն կառանձնացնեմ The Game of Swords Бар-ը, որն ինչպես հասկացաք՝ Գահերի Խաղը ֆիլմի մոտիվներով է, գեղեցիկ ինտերիեր ունի, բավական էժան էին գները: Հասցե՝ Невский 131.

Իհարկե սա ամենը չէ, կարելի է անվերջ ներկայացնել էլի ու էլի հետաքրքիր վայրեր Պետերբուրգում, սակայն յուրաքանչյուր քաղաքում պետք է ժամանակին կանգ առնել, որպեսզի առիթ լինի վերադառնալու: 

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը մեր ճանապարհորդական ուղեցույցի այս թողարկման հովանավորության համար:

back-top