l

lifestyle

Samsung Galaxy S10e | S10 | S10+ սմարթֆոնների շնորհանդեսը Mobile Centre-ում

Հայաստանում բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութների ամենամեծ ցանցը, ինչպես նաև մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրողն ու գործընկերը` Mobile Centre-ը, հայտարարում է նոր` Samsung Galaxy S10e | S10 | S10+ սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին` Galaxy շարքի առաջին սմարթֆոնի մեկնարկից 10 տարի անց:

  • Kamo Tovmasyan

Սմարթֆոնները աչքի են ընկնում յուրահատուկ Infinity-O դիսփլեյի, հեղափոխական Dual Pixel տեսախցիկի և արտադրողականության նորարարությունների շնորհիվ: Սարքերը օժտված են կատարյալ էկրաններով, առաջադեմ տեսախցիկներով, ինտելեկտուալ ֆունկցիաներով, ինչպես նաև անլար հակադարձ լիցքավորման ֆունկցիայով:

Galaxy S10-ը օժտված է Dynamic AMOLED էկրանով, որն այսօր աշխարհում համարվում է լավագույնը: Galaxy S10- ը ունի ծայրահեղ լայն անկյունային ոսպնյակներ` 123 աստիճան տեսողական անկյունով, որը համապատասխանում է մարդու աչքին: Անվտանգության նոր մակարդակը ապահովված է Galaxy S10 և S10+ մոդելների հենց էկրանների վրա գտնվող ուլտրաձայնային մատնահետքի սկաների կողմից, իսկ արհեստական ինտելլեկտի օգնությամբ օպտիմալացումը ապահովում է գաջեթի աշխատանքը 24 ժամվա ընթացքում: Նախնական պատվերի շրջանակում բոլոր գնորդները նվեր են ստացել Galaxy Buds անլար ականջակալներ, որոնք կարելի է լիցքավորել հենց նոր ֆլագմանից: Samsung Galaxy S10e | S10 | S10+-ի մասին ավելին՝ վիդեո տարբերակում:

Շնորհանդեսը հենց Կանանց միջազգային օրն էր պլանավորված: Բոլոր կանայք այսօր Mobile Centre-ի կողմից ստանում էին ծաղիկներ, իսկ երեխաները՝ փուչիկներ: Հյուսիսային պողոտայում իսկական ծաղկային հրավառություն էր:

Հյուսիսային պողոտա 6

(011) 540 000

www.mobilecentre.am

FACEBOOK

back-top