l

lifestyle

Փաստորեն, ահա թե ինչու են բոլորը խորհուրդ տալիս անապատային սաֆարի էքսկուրսիան Դուբայում

Թե տուրիստական ընկերությունները, թե ձեր հյուրանոցի աշխատակիցները առաջին հերթին ձեզ խորհուրդ են տալու Դուբայում պատվիրել անապատային սաֆարի տուր. այնքան շատ են խորհուրդ տալիս, որ արդեն հակառակ ռեակցիան է գործում, ու մտածում ես չգնալ, բայց միայն տուրի վերջում ես հասկանում, թե ինչու են բոլորը հիացած անապատային սաֆարի տուրով...ինչպես ասում են՝ մինչև անձամբ գետը չմտնես, չես իմանա, թե ինչքան խորն է այն...

  • Kamo Tovmasyan

Ցանկացած հյուրանոցում դուք կարող եք նախապես պատվիրել սաֆարի տուր, մենք վճարել ենք մոտ 65 դոլար, կան առավոտյան տուրեր 08.00-ից, բայց եթե դուք մեծ սեր չունեք էքստրիմի հանդեպ, ընտրեք ցերեկայինը. 6 ժամն ավելի քան բավական է:

Հյուրանոցից մոտ 1 ժամ հեռավորությամբ գտնվում է սաֆարին, որտեղ ձեզ կհամոզեն գնել նվերներ, խմել կոկոսի հյութ...մի խոսքով, այստեղ ևս կան մանր մունր ծախսեր:

Ես շարունակում եմ անկանխիկ գնումներ կատարել ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում VTB Air Miles քարտով, հիշեցնեմ, որ այս քարտը անկանխիկ գնումների դեպքում կուտակում է մղոններ, որոնք կարող եք փոխարինել ուղետոմսերով: VTB Air Miles-ի մասին ավելին կարող եք կարդալ ահա այստեղ:

Անապատային սաֆարի տուրը մեքենաներով է, բայց տեղում կարող եք մոտ 50 դոլար վճարելով 20 րոպե վարձել կվադրոցիկլ

Հետո սկսվում է ամենահետաքրքիրը, մոտ կես ժամ էքստրիմ, եթե վարրորդը երիտասարդ է, եթե ընտրեք տարեց վարրորդի, ողջ ընթացքում կլսեք վատ երաժշտություն և առանձնապես էստրիմ չեք զգա:

Երեկոյան ձեզ տանում են բեդուինների գյուղ, եթե ճիշտ հասկացա, այստեղ ձեզ սպասվում է պարային շոու, անվճար նարգիլե, անսահմանափակ ուտեստներ, շատ համեղ, ի դեպ, անսահմանափակ զովացուցիչ ըմպելիքներ...

Նույնիսկ ՎԻՊ կա

Շատ լավ նվեր կար այստեղ, ավազե սրվակ, որը տեղում կարող են պատրաստել ձեր ցանկացաց գրությամբ, փոքր սրվակի արժեքը մոտ 10 դոլար:

Հինայով անվճար տատու, բոլորին սարդ են նկարում, եթե այլ նախշ եք ցանկանում, պետք է վճարել...

հետո բեմ են բարձրանում տղայի դեմքով բիդուին կանայք ու սկսում են շատ վատ պարել...

Մի խոսքով անապատային սաֆարի տուրը Դուբայի միակ էժան ծախսն էր, միայն այս դեպքում 60 դոլարով կարող ունենալ իրոք հետաքրքիր օր... 

back-top