l

lifestyle

Մադրիդի թագավորական պալատում

Եթե մեկնեք Մադրիդ, ուզեք թե չուզեք այցելելու եք թագավորական պալատ, նախ, քանի որ Մադրիդում առանձնապես ուրիշ պատմական վայրեր էլ չկան, բացի այդ, բոլորն այնքան են քեզ համոզում այցելել, որ մտածում ես.միգուցե իրոք պետք է? Հարուստ զինասրահ, 3000-ից ավել շքեղ սենյակներ և Իսպանիայի պատմությունը...ինչ Մենք տեսանք պալատում, և արժեր արդյոք դրա համար վճարել 11 եվրո՝ կարդացեք այս փոստում:

  • Calle de Bailén, +34 914-54 87 00, www.patrimonionacional.es
  • Kamo Tovmasyan

Մադրիդի թագավորական պալատը՝ Palacio Real de Madrid-ը, կամ Արևմտյան պալատը, Իսպանիայի թագավորների պաշտոնական նստավայրն է, որն օգտագործվում է հիմնականում պաշտոնական արարողությունների համար, քանի որ թագավորները սովորույթի համաձայն բնակվում են Սարսուելա Պալատում։

Շինությունն իր երկրորդ անունը՝ Արևմտյան Պալատը, ստացել է Արևմտյան Հրապարակից, որի տարածքում է գտնվում նաև Թագավորական Թատրոնը։ Շինության պատշգամբներից մեկը նայում է այդ հրապարակին։

Տարածքով (135.000 ք.մ) և սենյակների քանակով (3.418) համարվում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ պալատը։

Պալատում հանգրվանում են պատմական ժառանգության և արվեստի եզակի նմուշներ՝ կտավներ, արձաններ, քանդակներ, գորգեր։

Անկանխիկ վճարումների արդյունքում Իմ նոր VTB Air Miles քարտով Ես շարունակում եմ կուտակել մղոններ, որոնցով ապագայում նոր ուղետոմս ձեռք կբերեմ: Թագավորական պալատի տոմսերը գնելով ավելացրեցի ևս 44 մողն: VTB Air Miles նոր քարտերի մասին ավելին կարող եք կարդալ ահա այստեղ:

Պալատը կառուցվել է Ֆելիպե V թագավորի հրամանով՝ 1734-ին հրդեհից ոչնչացած Ռեալ Ալկասար պալատի ավերակների վրա։ Շինարարությունը սկսվել է 1738 թ.՝ ճարտարապետ Ֆիլիպո Խուվարայի նախագծով, որը հետագայում վերջինիս աշակերտ Խուան Բաուտիստա Սակետտին ենթարկել է որոշակի փոփոխության։ Կառուցումն ավարտին է հասցրել, ինչպես նաև նրա զարդարման, երկրորդական շինությունների կառուցման և լայնացման գործն ավարտել է Ֆրանչեսկո Սաբատինին։

Կառլոս III-ը առաջին թագավորն էր, որ բնակություն հաստատեց այդ պալատում։ Իսկ վերջին թագավորը Ալֆոնսո XIII-էր։ Մանուել Ասանյան, ով Իսպանիայի Երկրորդ Հանրապետության նախագահն էր, նույնպես ապրել է այդ պալատում, լինելով միաժամանակ այդպես վարվող պետության վերջին ղեկավարը։ Պալատում մինչև այժմ գոյություն ունի նրա անունով սենյակ։

Պալատի հասցեն է՝ Calle de Bailén, աշխատանքային ժամերն են 10.00-20.00-ն, մուտքի արժեքն է 11 եվրո:

Սա զինասրահն է, որտեղ ներկայացված էին զենքերի և սաղավարտների հարուստ հավաքածու:

Թագավորական պալատի տարածում մշտապես ներկայացված են անվանի արվեստագետների աշխատանքներ հատուկ ցուցասրահում: Այս պահին այնտեղ ժամանակակից արվեստի նմուշներ են:

back-top